Jump to content

Բրիզեի Վեներա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիզեի Վեներա
Վեներա աստվածուհու մարմարե քանդակ Խմբագրել Wikidata
արձան Խմբագրել Wikidata
ԵրկիրՖրանսիա Խմբագրել Wikidata
Վարչատարածքային միավորSaint-Just-Saint-Rambert Խմբագրել Wikidata
Վայրunknown value Խմբագրել Wikidata
Նյութմարմար Խմբագրել Wikidata
Ժառանգության կարգավիճակFrench object classified as a historical monument Խմբագրել Wikidata

Բրիզեի Վեներա (ֆր.՝ Vénus de Brizet, Vénus aux navets), Վեներայի (Աֆրոդիտե) մարմարե քանդակ, որը հայտնաբերվել է ֆրանսիական Սեն-Ժու գյուղի մոտ (Լուարե (դեպարտամենտ)) 1937 թվականին։

Սկզբում համարվում էր հին հռոմեական ստեղծագործություն, դասակարգվեց որպես հնագույն հուշարձան (ստանալով պատմական հուշարձանի կարգավիճակ) 1938 թվականին, մինչև պարզվեց, որ արձանը ստեղծվել է 1936 թվականին և թաղվել հողի մեջ նույն թվականին նկարչի կողմից, ով դա արել է գովազդային նպատակներով[1]։

Կրեմոնեզեն արձանի կողքին (մոտ՝ դեկտեմբեր 1938)

Արձանը հայտնաբերվել է 1937 թվականի ապրիլի 28-ին Բրիզե թմբի վրա, որը գտնվում է Լ'Էտրատ գյուղից արևելք։ Իր արտը հերկելիս ֆերմեր Ժան Գոնոնը գետնից կես մետր խորության վրա գտնվող արձան է հայտնաբերել։ Քանդակը պատկերում էր կիսածածկ կնոջ՝ առանց քթի, ձախ թեւի, աջ ձեռքի և մարմնի ստորին մասի։ Արձանի բարձրությունը 86 սմ էր, քաշը՝ 87 կգ вес 87 кг[2].։

Գոնոնը գտածոյի մասին զեկուցել է սիրողական հնագետ Ժան Ռենոյին և տեղացի գիտնական Նոել Թիոլիեին՝ պատմական հուշարձանների տարածաշրջանային համադրողին։ Հիմնվելով հելլենիստ, Ռոդենի նախկին քարտուղար Մարիո Մյունյեի, ինչպես նաև այնպիսի փորձագետների, ինչպիսիք են Académie des Inscriptions et Belles-Lettres-ի Ադրիեն Բլանշեն և Աթենքի Ազգային հնագիտական ​​թանգարանի տնօրեն Ալեքսանդր Ֆիլադելֆեուսը, արձանի ստեղծման ժամանակաշրջան է հայտարարվել II դարի վերջը, և նա հռչակվեց որպես հունական Աֆրոդիտեի հռոմեական պատճենը[2]։

Հիմնվելով Նոել Թիոլիեի կարծիքի վրա՝ L'Illustration ամսագիրը 1937 թվականի հունիսի 19-ի համարում հայտնել է այս աղմկահարույց հայտնագործության մասին՝ անգամ անվանելով ստեղծագործության հեղինակի՝ հնագույն քանդակագործ Ֆիդիասի անունը։ Նման գանձի հայտնաբերումը դարձավ ազգային իրադարձություն, և 1938 թվականի մայիսի 18-ի Journal officiel de la République française-ը հայտարարեց, որ մայիսի 13-ի հրամանագրով Բրիզեի Վեներան դասակարգվել է որպես Ֆրանսիայի պատմական հուշարձան[3][4]։

Սակայն արդեն 1938 թվականի նոյեմբերին Reflets ամսագրի լրագրողը բացահայտեց ճշմարտությունը։ Պարզվեց, որ արձանը հնագույն արվեստի գործ չէ, այլ Սենտ-Էտյենից իտալական ծագումով երիտասարդ նկարչի՝ Ֆրանսուա (Ֆրանչեսկո) Կրեմոնեզեի (François Crémonèse, 1907-2002) ստեղծագործությունը[[5]։ Նա քանդակել է արձանը տոսկանյան մարմարից (հիմնվելով գիպսե մոդելի վրա, որի համար նկարել է երիտասարդ լեհուհի Աննա Ստուդնիցկային), իսկ հետո իր ստեղծագործությունը թաղել է 1936 թվականի հոկտեմբերի 9-ին Ժան Գոնոնի արտում, որպեսզի ստեղծվի այս խորհրդավոր իրադարձությունը և այդպիսով հռչակի իր տաղանդը[6].։ Կեղծիքը հաստատվել է 1939 թվականի հոկտեմբերի 21-ի հրամանագրով[4]։ Արձանը չի վերադարձվել հեղինակին 1939 թվականի մայիսի 26-ի որոշմամբ, Ժան Գոնոնը մնացել է դրա սեփականատերը[7]։ Քանդակի ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ։

Խաբեության արդյունքում Կրեմոնեզեն ձեռք բերեց որոշակի համբավ, բայց չարժանացավ այն ճանաչումին, ինչի հույսն ուներ։ Նա շարունակեց իր գործունեությունը որպես քանդակագործ՝ երբեմն կազմակերպելով ցուցահանդեսներ, և մահացավ Սենտ Էտիենում 2002 թվականի դեկտեմբերի 5-ին։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jean Tibi. «L’œuvre brisée de Francesco Crémonèse — Gloire et misère de la Vénus de Brizet (1937—1999)», Bulletin du Vieux Saint-Étienne, no 196, 1999, p. 5-90.
  • Marguerite Fournier, Vénus chez Thémis, Village de Forez, no January 25, 1986.
  • Jean Renaud, Vénus chez Thémis, Bulletin de la Diana, Montbrison, t. XXVI, no 2, 1937, p. 181–188.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. FI. «Forez Info – L'affaire de la Vénus de Brizet». www.forez-info.com (ֆրանսերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  2. 2,0 2,1 Jean Renaud. La Vénus de Brizet, Bulletin de la Diana, Montbrison, t. XXVI, no 2, 1937, p. 181–188.
  3. Émile Hennin. Phidias ou Cremonese?, Le Monde illustré-Miroir du monde, December 3, 1938, p.13.
  4. 4,0 4,1 «Statue: Vénus». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  5. «Francesco Crémonèse, artiste peintre sculpteur». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  6. «L'affaire de la Vénus d'Etrat». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
  7. La Vénus aux navets est la propriété de Gonon et non-de Crémonèse, déclarent les juges de Montbrison, Le Petit Parisien, May 27, 1939, p. 8.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]