Բրիգադիր Ժերարի սխրանքները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիգադիր Ժերարի սխրանքները
The Exploits of Brigadier Gerard
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրարկածային
ԹեմաԲրիգադիր Ժերարի սխրանքները
Բնօրինակ լեզուանգլերեն
Ստեղծման տարեթիվ1884-1886 թվականներ
ՀրատարակիչThe Strand Magazine
 The Exploits of Brigadier Gerard Վիքիպահեստում

«Բրիգադիր Ժերարի սխրանքները» (անգլ.՝ The Exploits of Brigadier Gerard), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի արկածային պատմվածքների հավաքածու։ Գոյություն ունի երկու հավաքածու՝ «Բրիգադիր Ժերարի սխրանքները» և «Բրիգադի Ժերարի արկածները» (անգլ.՝ The Adventures of Gerard)։ Սական պատմությունները հրատարակվում էին քաոսային հերթականությամբ և տարբեր հավաքածուներում, երբեմն միայն նրանցից մեկում։ «Սխրանքները…» հրատարակվում են 1884-1886 թվականներին, իսկ «Արկածները…» 1902-1903 թվականներին։ Հավաքածուները պատմում են նապոլեոնական պատերազմների ժամանակաշրջանի իրադարձությունների մասին, պատմությունները հարմարեցված են հուշագրությունների նման և տարվում է մտացածին հեծելազորային սպա Ժերպերի անունից։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1894 թվականին Արթուր Կոնան Դոյլը ժամանում է ԱՄՆ և հրապարակորեն կարդում է իր ստեղծագործությունները Դիքենսի նման։ Հենց այստեղ է նա հրապարակորեն կարդում «Ինչպես է բրիգադիրը պարգևատրվում շքանշանով» պատմվածքը։ Պատմվածքը դուր է գալիս մարդկանց և այն դեկտեմբերին հրատարակում են «The Strand Magazine» ամսագրում։ Դրանից հետո բրիգադիրի մասին պատմվածքները սկսվում են հրատարակվել այդ ամսագրում մինչև 1896 թվականը՝ երկուական պատմվածք մեկ ամսում։ Ժերարի կերպարը ավելի պակաս հարահայտ չէր քան Շերլոկ Հոլմսը։ Կոնան Դոյլը հավաքածուն անվանում է «Բրիգադիր Ժերարի սխրանքները», քանի որ «արկածները» բառը նորաձև էր և այնքան էլ չէր համապատասխանում պատմություններին։ 1902-1903 թվականներին սկսում են հրատարակվել «Բրիգադիր Ժերերի արկածները»։

Պատմվածքների համար նյութ Կոնան Դոյլը վերցնում էր պատմական ակնարկներից։ Պատմվածքներպում կարելի է հանդիպել տարրեր Դե Ռոկի «Հիշողություններ Իսպանիա ֆրանսիացիների արշավի մասին»-ից, դե Նոյլի «Հիշողություններ Իսպանիայում պատերազմի մասին»-ից և «Գնդապետ դե Գենևիլի ռազմական հիշողություններ»-ից։ Հենց այդ ստեղծագործությունների պատճառով հեղինակը իր հարոսին դարձնում է հեծելազորային։ Նաև Կոնան Դոյլը օգտագործում է Մարբոի «Հիշողություններ»-ը։ Այդ երկու ստեղծագործությունների միջև կան բավականին ընդհանրություններ։ Սարագոսայի գրավման մասին և մարշալ Օդեկոլոնի մասին պատմությունները վերցված են Մարբոի «Հիշողությունների» համապատասխան գլուխներից[1]։

Պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիգադիր Ժերարի սխրագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչպես է բրիգադիրը ընկնում սև ամրոց» (How The Brigadier Came To The Castle Of Gloom) — Բրիգադիր Ժերարը համաձայնվում է երիտասարդ Դյուրոկին ուղեկցել Սև ամրոց, որպասզի նա վրեժ լուծի Սեպտեմբերյան կոտորածի ժամանակ սպանված հոր համար ամրոցի տիրոջից՝ բարոն Շտրաուբենտալից։
  • «Ինչպես է բրիգադիրը սպանում Այաչոից եղբայրներին» (How The Brigadier Slew The Brothers Of Ajaccio) — Կայսր Նապոլեոնը ուղերձ է ստանում «եղբայրներ Այաչոից» կորսիկական կազմակերպությունից և ուղևորվում է նրանց հետ հանդիպման, իր հետ վերցնելով բրիգադիր Ժերարին։
  • «Ինչպես է բրիգադիրին բաժին ընկնում արքան» (How The Brigadier Held The King) — Ժերարը պատմում է Իսպանիայում իր արկածների մասին, ինչպես է նա գերի ընկնում տեղական ավազակերի մոտ, իսկ այնուհետև անգլիացիների, որոնք նրան որպես գերի ուղարկում են Բրիտանիա։
  • «Ինչպես է բրիգադիրը բաժի ընկնում արքային» (How The King Held The Brigadier) — Բրիգադիր Ժերարը Անգլիայում է, Դարտմուր բանտում։ Նրան հաջողվում է փախչել այնտեղից, հուսալով վերադառնալ Ֆրանսիա։
  • «Ինչպես է բրիգադիրը ուժերը փորձում մարշալ Օդեկոլոնի հետ» (How The Brigadier Took The Field Against The Marshal Millefleurs) — Ժերարին հանձնարարում են բռնել և մահապատժի ենթարկել անգլիական զինվոր-ավազակ Օդեկոլոնին, ով իր խմբով ահաբեկում է ֆրանսիացիներին։
  • «Ինչպես է բրիգադիրը փորձում հաղթել Գերմանիային» (How The Brigadier Played For A Kingdom) — Բրիգադիրը առաջադրանք է կատարում Գերմանիայում։
  • «Ինչպես է բրիգադիրը պարգևատրվում շքանշանով» (How The Brigadier Won His Medal) — Բրիգադիրիրն հանձնարարում են տեղ հասցնել կարևոր նամակ, որն իրականում կեղծ է և պետք է բաժին հասնի թշնամուն, սակայն Ժերարն այդ մասին ոչինչ չգիտի…
  • «Ինչպես է բրիգադիրին գայթակղում սատանան» (How The Brigadier Was Tempted By The Devil) — Նապոլեոնի իշխանությունն ավարտվում է։ Նա պետք է թաքցնի իր գերդաստանի համար կարևոր թղթեր և դրանում նրան պետք է օգնի Էթյեն Ժերարը։

Բրիգադիր Ժերարի արկածները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչպես է բրիգադիրը զրկվում ականջից» (How Brigadier Gerard Lost His Ear) — Ֆրանսիական զորքերի կողմից կողոպտված Վենետիկում սհաղծվում է գաղտնի կազմակերպություն, որը վրաժ է լուծում ֆրանսիական սպաներից նրա համար, ինչ նրանք արել էին քաղաքի հետ։ Հենց այդ կազմակերպության ձեռքն է ընկնում բրիգադիրը։
  • «Ինչպես է բրիգադիրը գրավում Սարագոսան» (How The Brigadier Captured Saragossa) — Բրիգադիր Ժերարին ուղարկում ֆրանսիացիների կողմից պաշարված Սարագոսա, մրպասզի նա պայթեցնի պատը և հեշտացնի քաղաքի գրավումը։
  • «Ինչպես է բրիգադիրը աղվես սպանում» (How The Brigadier Slew The Fox) — Էթյեն Ժերարը անցնում է անգլիական բանակի թիկունք և կատարում է առաջադրանքը, իսկ վերադարձին աղվես է սպանում, որին փորձում էին որսալ անգլիացիները։
  • «Ինչպես է բրիգադիրը փրկում բանակը» (How The Brigadier Saved The Army) — Բանակը Իսպանիայում դժվար իրավիճակում է։ Լեռան վրա պատրաստ է ազդանշանային խարույկը, որը պատք է ազդանշան տա օգնական ուժերին, սակայն լեռը պաշարում են պարտիզանները, որոնց միջով պետք է ճեղքի բրիգադիրը։
  • «Ինչպես է բրիգադիրը հռչակվում Լոնդոնում» — Ժերարը հիշում է Անգլիայում իր լինելու ժամանակները, երբ նա մենամարտի է կանչում անգլիական սպային։
  • «Ինչպես բրիգադիրը լինում է Մինսկում» (How The Brigadier Rode To Minsk) — Ֆրանսիտական բանակը չի դիմանում ռուսական ձմռանը և սովին։ Բրիգադիր Ժերարին մի փոքրիկ ջոկատի հետ ուղարկում են Մինսկ, որպեսզի այնտեղ սնունդ հայթայթի։
  • «Ինչպես է բրիգադիրը գործում Վեթեռլոոյի մոտ» (How The Brigadier Bore Himself At Waterloo) — Հանրահայտ Վաթեռլոոյի ճակատամարտը, որի ժամանակ բրիգադիրը կատարում է հերթական սխրանքը։
  • «Բրիգադիրի վերջին արկածները» (The Last Adventure Of The Brigadier) — Պատերազմն ավարտված է, կայսրը տապալված։ Բրիգադիրն ուղևորվում է ծովային ճանապարհորդության։

Այլ պատմվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Բրիգադիրի ամուսնությունը» (The Marriage Of The Brigadier) — Պատմվածքը գրվել է առանձին և չի մտնում հավաքածուների մեջ։ Սրամիտ պատմություն նրա մասին, թե ինչպես բրիգադիր Ժերարը նշանադրվում է իր սիրեցյալի հետ։
  • «Դիվանագիտության խորամանկությունները» (A Foreign Office Romance) — Պատմվածքը գրվել է 1894 թվականին[2] Рассказ написан в 1894 году[2], սակայն չի ընդգրկվում հավաքածուների մեջ։ Նրանում բրիգադիրը կրկին հիշում է Անգլիայում իր գտնվելը և նոր արկածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Артур Конан Дойль. «Подвиги бригадира Жерара», «Приключения…», рассказы. Издательство Мир приключений, 1987, Послесловие Д. Урнова
  2. Артур Конан Дойль. хитрости дипломатии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]