Բրեստ պայմանագիր (Ուկրաինա-Կենտրոնական գերտերություններ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
https://commons.wikimedia.org/wiki/File:Brest-litovsk-feb-9-1918a.jpg

Բրեստ պայմանագիր (Ուկրաինա-Կենտրոնական գերտերություններ) Այս հոդվածը Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության և Կենտրոնական տերությունների միջև կնքված հաշտության պայմանագրի մասին է։ Հաշտության պայմանագիր Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների միջև։ Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիր, ստորագրվել է 1918թ. հունվարի 27-ին, (9 փետրվարի) Ուկրաինական ժողովրդական հանրապետության և Կենտրոնական տերությունների միջև Բրեստ-Լիտովսկում։ Կենտրոնական տերությունները ընդունեցին Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության անկախությունը։ Դրա փոխարեն Ուկրաինական Ժողովրդական Հանրապետությունը պարտավորվում է չմտնել դաշինքների մեջ և մատակարարել Կենտրոնական տերություններին սնունդ և հումք։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոկտեմբերյան հեղափոխությունը և հաշտության հարցը 1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոյեմբերի 7) Ռուսաստանում բոլշևիկյան զինված ապստամբության հետևանքով տապալվեց Ժամանակավոր կառավարությունը։

Հոկտեմբերի 26-ին (նոյեմբերի 8) համառուաստանյան կոնգրեսը ընդունում է հրամանագիր խաղաղության մասին, որը պատերազմող բոլոր պետություններին առաջարկում է կնքել զինադադար և սկսել խաղաղ բանակցությունները։ Հոկտեմբերի 27-ի նոյեմբերի 9 գիշերը Կոնգրեսը ստեղծում է խորհրդային կառավարություն՝ Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդ (ԺԿԽ)։ Ուկրաինայի կենտրոնական ռադան դատապարտում է ապստամբությունը Պետրոգրադում և հրաժարվում է ճանաչել ԺԿԽ-ի իժխանությունը, և հայտարարում, որ մտադիր է ճնշելու ապստամբությանն աջակցող բոլոր փորձերը։ Նոյեմբերի 7-ին 20 Մալայի ռադայում ընդունվում է Երրորդ Ունիվերսալը, որի որոշմամբ հռչակվում է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի դաշնակցային կապի մասին։ Հայտարարվում տարածքների միավորման մասին, որտեղ բնակչության մեծ մասը ուկրաինացիներ էին; Կիևի, Վոլնյայի, Պոդոլսկի, Խերսոնի, Չերնիգովի, Պոլտավայի, Խարկովի, Եկատերինոսլավի մարզերը և Հյուսիսային Տավրիայի համայնքները (առանց Ղրիմի)։ 1917 թնոյեմբերի 9-ին (22) ԺԿԽ-ն պաշտոնից հեռացնում Է Գերագույն Հրամանատարության գեներալ Ն. Դուխոնինին, որը հրաժարվում է կատարել ԺԿԽ-ի հրամանները և սկսում է խաղաղ բանակցություններ վարել Ավստրո-Գերմանական հրամանատարության հետ։ Նոյեմբերի 20-ին (դեկտեմբերի 3) ԺԿԽ-ի պատվիրակությունը սկսում է բանակցություններ վարել Ավստրո-Գերմանական դաշինքի հետ, որոմ ներգրավված էին ներկայացուցիչներ Բուլղարիայից և Թուրքիայից։ Բոլշևիկների կողմից Մագիլյովի գլխավոր շտաբը գրավելուց հետո դաշնակիցների ռազմական ներկայացուցիչները գնացին ԿԻև, հույս ունենալով մինչև գարուն պահպանել ռուսական ճակատի գոնե ուկրաինական մասը[1][2]։ Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի ղեկավարները իսկապես մտադիր էին կատարելու զինվորական պարտավորությունները Անտանտի առջև, սակայն ուկրաինական ռադայի ռազմական պատգամավորների խումբը պահանջեց Գերագույն Հրամանատարությունից անցնել խնդրի լուծման խաղաղ ճանապարհին՝ համաձայն ժողովրդական կոմիսարների և Ռուսաստանի այլ մասերի դեմոկրատների, և Մալայի ռադան ստիպված եղավ ընդունել բանաձև՝ իր պատվիրակության մասնակցությունը հարավարևմտյան և Ռումինական ճակատների կողմից Անտանտի և Կենտրոնական պետությունների միջև խաղաղ բանակցություններին։ Բրեստի բանակցություններին Ուկրաինայի Կենտրոնական Ռադայի ներկայացուցիչների մասնակցության մասին խոսք լինել չէր կարող, այլ հակառակը, ուկրաինական առաջնորդները իրենց մտադրությունն են հայտնել, ոչ միայն սկսել բանակցությունները խորհրդարանի անունից, այլև համառուսական ճակատից առանձնացնել Ուկրաինական ճակատը՝ «ավելի բարեկեցիկ կյանքի և Ուկրաինայի պաշտպանության համար»։ Նոյեմբերի 23-ի երեկոյան (դեկտեմբերի 6) ռազմական գործերի գլխավոր քարտուղար Ս.Պելտյուրան ուղիղ կապով տեղեկացնում է Գերագույն հրամանատար Ն. Կրիլենկոյին հարավարևմտյան և Ռումինական ճակատներից զորքերի միակողմանի դուրս բերման՝ հեղափոխական Հայտերի վերահսկողությունից հանելու և Ուկրաինական ճակատին միացնելու մասին, որը վարում էր Դ. Գ. Շերբաչովը, Ռումինիայի ճակատի նախկին հրամանատար[3]։ Կռիլենկոն չմեկնաբանելով այդ որոշումը Պելտյուրային է հանձնում «Գործողությունների համաձայնեցման» տեքստը, որն արդեն ստորագրված էր խորհրդային պատվիրակության հրադադարի պայմանագրով։ Հաջորդ օրը Կռիլենկոն Տրոցկու կոմիսարների կողմից ստացավ հրահանգ, անմիջապես նախապատրաստական աշխատանքներ սկսելու Ռոստովի սպիտակ կազակների զինված խմբավորումների առաջխաղացումը կանխելու ուղղությամբ, և այդ առումով նրան հանձնարարվեց հարցնելու Ուկրաինայի խորհրդարանին, թե «պարտավորվում է աջակցելու Կալեդինի դեմ պայքարում և մտադիր է քննարկելու մեր էշելոնի առաջխաղացումը դեպի Ռոստով, որպես իրենց տարածքային իրավունքների խաղտում»։ Միևնույն ժամանակ Գերագույն հրամանատարին հանձնարարվել է Ուկրաինայի Ժողովրդական Ռադայից ներկայացուցիչ հրավիրել «Համառուսական խաղաղ պատվիրակության» կազմ, որը նոյեմբերի 22-ի (դեկտեմբերի 5) հայտարարված դադարից հետո շարունակում է բանակցությունները դաշինքի անդամ երկրների հետ։Կռիլենկոն նոյեմբերի 6-ի երեկոյան (դեկտեմբերի 7) Պելտյուրայի խնդրում է տալ «հստակ և ճշգրիտ» պատասխան սովետական զորքերի մուտքը Ռոստով թույլ տալու հարցի վերաբերյալ։ Բայց Պելտյուրան խուսափում է պատասխանից ավելի ուշ հայտարարելով Գլխավոր քարտուղարության (կառավարության) որոշումը։ Գլխավոր քարտուղարությունը Պելտյուրայի զեկույցի վերաբերյալ կայացնում է որոշում՝ հրաժարվելով խորհրդային զորքերի ընդունումից և փորձում է համաձայնության գալ Ռոստովի կառավարության հետ, հղում անելով Կալեդինի կողմից արված խոստումները՝ դադարեցնելու հետապնդումները Դոնեցկի հանքագործների նկատմամբ։ Կենտրոնական ռադայի կառավարությունը չէր շտապում արձագանքելու առաջարկին և իր ներկայացուցիչներին Բրեստ ուղարկելու որոշմանը, ըստ երևույթին հաշվի առնելով ռուսական ստորաբաժանումների և տարածաշրջանների կառավարությունների համաձայնեցված հայտարարությունը, որում Գլխավոր քարտուղարությունը ուղարկել էր իր առաջարկը (որի պատասխանը այդպես էլ չէր ստացել)։ Համաձայն դաշնակից երկրների առաքելությունների նոյեմբերի 26-ին (դեկտեմբերի 9) գեներալ Շերբաչովը կնքում է զինադադար ռուս-ռումինական և գերմանա-ավստրիական զորքերի միջև։ Նոյեմբերի 28-ին (դեկտեմբերի 11) Կենտրոնական ռադայի կողմից նշանակվում է զինադադարի կնքման բանակցություններ, բայց ոչ թե պատվիրակությունների այլ դիտորդների կողմից «տեղեկատվության տրամադրման և վերահսկման համար, որպեսզի զինադադարը կնքվի համաձայն մեր հարթակի, այլ ոչ թե Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության»։ Զինադադարի համաժողովը վերսկսվել է նոյեմբերի 29-ին (դեկտեմբերի 12) ուկրաինացի դիտորդներն էին՝ պատգամավոր Ուկրաինական Կենտրոնական Ռադայից, Ուկրաինայի սոցիալ-դեմոկրատ Ն.Գ. Լեվիցկին, Ազգային-հեղափոխական կուսակցության առաջնորդ Ն.Մ. Լյուբինսկին, գեներալ Գ.Վ.Գասենկոն, ռազմական գործերի քարտուղար Պելտյուրան։ Դեկտեմբերի 2(15)-ին Բրեստում կնքվեց զինադադար Ավստրիայի-գերմանական բլոկի և խորհրդային պատվիրակության միջև, կասեցնելով ռազմական գործողությունները ճակատում քսանութ օրվա ընթացքում սկսած դեկտեմբերի 4(17)-ից։ Ուկրաինայի դիտորդները, այնուամենայնիվ, որոշեցին գնալ Բրեստ կարևոր հարցեր քննարկելու համար, թե արդյոք ուկրաինական մասի պայմանները կտարածվեն մի ճակատից մյուսի վրա։ Կենտրոնական Ռադայի կառավարությունը մինչ այդ պահը չէր ընդունել Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության լիազորությունները բանակցային գործընթացում։ Գտնվելով Բրեստում ներկայացուցիչները հանդիպում են Արևելյան ճակատի հրամանատար Լեոպոլդ Բավարիայի և նրա աշխատակազմի ղեկավար, գեներալ-մայոր Մաքս Հոֆմանի հետ, ով ղեկավարում է Անտանտի դաշինքի բոլոր պատվիրակութունների զինադադարի բանակցությունները, վերջիններս էլ հարցնում են ուկրաինական բանակի կարգավիճակի և կազմի մասին։ Ավստրիացիները մասնավորապես հետաքրքրված էին Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության կառավարության բռնած դիրքով Արևելյան Գալիցիայի և Հյուսիսային Բուկովինայի հարցում։ Ուկրաինայի ներկայացուցիչները ըստ գլխավոր քարտուղարության իրենց զեկույցի, Կենտրոնական տերությունների պատվիրակներին հայտարարեցին

«Совнарком»-ի լիազորությունները չճանաչելու և ամբողջ Ռուսաստանի անունից իրավասու է հայտարարել, որ գերմանական կողմը ցանկանալով հստակեցնել իրենց համար նորահռչակ պետության ստատուսը, չունի պաշտոնական ծանուցումներ Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության ստեղծման մասին, դրա համար պետք է հաշվի առնի ամբողջ Ռուսաստանի Խորհրդային Ժողովրդական կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին։ 1919 թվականին գեներալ Հոֆմանը «Daily Mail» թերթում տված հարցազրույցում ասել է Ուկրաինան իմ ձեռքի գործն է, ոչ թե ռուս ժողովրդի գիտակցական կամքի պտուղը։ Ես ստեղծել եմ Ուկրաինան, որպեսզի հնարավորություն ունենամ խաղաղություն հաստատելու Ռուսաստանի գոնե մի մասում։ Լյուբինսկուն որպես դիտորդ թողնելով Բրեստում, Ուկրաինացիները վերադառնում են Կիև հրահանգներ ստանալու։ Դեկտեմբերի 7-ին (20) կանցլեր Գ.Գերտլինգը կայացնում է խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպում, որտեղ ելույթ ունեցավ արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Ռիչարդ ֆոն Կյուլմանը, ով հանգեցրել էր գերմանական պատվիրակությանը խաղաղ բանակցությունների։ Ելույթր եղել է ձևակերպված այնպես, որ բացառվի որևէ մեղադրանք Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու մեջ, քանի որ հռչակագրով Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը չի համարվում ամբողջությամբ ինքնիշխան պետություն։ Ինչպես հայտարարել է Կյուլմանը Կայսերական կառավարությունը մտադիր է ճանաչել Ֆինլանդիայի և Ուկրաինայի անկախությունը միայն այն դեպքում, եթե այդ ճանաչումը հետևում է է ռուսական կառավարության կողմից։ Ինչ վերաբերվում է Գլխավոր քարտուղարությանը, ապա այն դեռևս պատրաստ չէր Անտանտի դաշիքի հետ անհապաղ խաղաղության։ Ի հակադրություն սոցիալ-դեմոկրատների և սոցիալիստների, որոնք գերակշռում էին կառավարությունում, դեռ հույս ունեին զբաղեցնել Անտանտի երկրների տեղերը։ Դրա համար պոտք է պահպանել մարտունակությունը ճակատի տարածքով։ Ուկրաինական ճակատի ինքնուրույնության հռչակումը և ուկրաինական իշրանությունների ներխուժումը ճակատ և բանակ հանգեցրեց անկազմակերպվածության և շփոթության, խափանելով հրամանատարության համակարգի միասնականությունը, օրինակ ռումինական ճակատում 8-րդ բանակը չի ճանաչել իր պատկանելությունը Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությանը։ Հարավ-արևմտյան ճակատի Արտակարգ Համագումարը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 18-24-ը (դեկտեմբերի 1-7) չհամաձայնեց անցնելու Ուկրաինայի իշխանության ենթակայությանը։

Հարավ-արևմտյան ճակատի գլխավոր հրամանատար Ն.Ն.Ստոգովը անհանգստացած ճակատում տիրող իրավիճակից հաղորդում է. «ռուսական մասերը սպառնում են փախչել Ուկրաինական ռազմաճակատից։ Աղետը սարերի հետևում չէ»։ Ռումինական և հարավ-արևմտյան ճակատներում էթնիկ ուկրաինացիները կազմում էին ոչ ավելի քան ամբողջ անձնակազմի մեկ երրորդը։

Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական Ռադայի միջև հակամարտությունը

Դեկտեմբերի 4-ին 17 «Совнарком»-ը ղեկավարել է համաուկրաինական խորհուրդների համագումարը՝ «Манифест к украинскому народу с ультимативными требованиями к Центральной раде» Կիևում, որով հայտարարում է ուկրաինական ժողովրդի իրավունքների և անկախության անվերապահ ճանաչման մասին մասին ընդունել Ուկրաինայի Ժողովրդական հանրապետության իրավունքները. «անջատվել Ռուսաստանից կամ մնալ նրա կազմում դաշնային կամ նմանատիպ հարաբերությունների պայմանով»։ Այդ փաստաթղթով Ուկրաինայի Ժողովրդական հանրապետությունից պահանջվում էր դադարեցնել միասնական ճակատի կազմալուծումը, Ուկրաինայի վերահսկվող տարածքներով անցում զինվորական ստորաբաժանումների տարածքներ, դադարեցնել խորհրդային զորամասերի և աշխատավորական Կարմիր գվարդիայի զինաթափումը, ինչպես նաև աջակցել հեղափոխական զինվորական ստորաբաժանումներին՝ հակահեղափոխական կադետա-կալեդինյան ապստամբության դեմ պայքարում։ «Совнарком»-ը հայտարարեց, որ ներկայացված պահանջները քառասունութ ժամվա ընթացքում չբավարարելու դեպքում, Ռադան կդիտարկվի բաց պատերազմական կարգավիճակում Խորհրդային իշխանության դեմ Ռուսաստանում և Ուկրաինայում։ Գլխավոր քարտուղարությունը մերժում է այդ պահանջները և առաջ է քաշում իր պայմանները, ճանաչել Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը, չմիջամտել նրա ներքի գործերին և ՈԻկրաինայի Ժողովրդական Հանրապետության մասնակցությունը միջազգային բանակցություններին։ Չնայած այդ հարաբերությունների վատթարացմանը Տրոցկին դեկտեմբերի 8 (21)-ին, խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ Ուկրաինայի վերաբերյալ Ա.Ա.Իոֆեյի հարցմանը պատասխանում է. «Ինչ վերաբերվում է Ռադայի ներկայացուցիչներին, ապա պետք է հնարավորինս հաշտվել նրանց ներկայացուցուչթյանը։Նրանք իրենց հայտարարել են ինքնուրույն Ուկրաինայի Հանրապետություն, բայց ճակատը մնում է ընդհանուր և արտաքին քաղաքականության բաժանումը դեռևս չի իրականացվել։ Եթե նրանք հրաժարվեն մտնել ընդհանուր պատվիրակության կազմում, ապա մենք պաշտոնապես կճանաչենք ՈԻկրաինայի Հանրապետությունը, չնայած նրա սահմանները չեն որոշված»։ Դեկտեմբերի 9-ին (22) Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական տերությունների պատվիրակությունների կողմից սկսվում են բանակցություններ խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ դեկտեմբերի 8-9 (21-22) Գլխավոր քարտուղարությունը և Մալայա Ռադան որոշել են մասնակցել խաղաղ բանակցություններին, թեև դա հակասում էր ավելի վաղ արված հայտարարություններին։ Այս որոշումը Կիևի ղեկավարությունը խրախուսում էր, մասնավորապես, ազդակները, որոնք գալիս էին Ուկրաինայի ազատագրման ներգաղթյալների միության անդամների կողմից, որոնց կարծիքով անհրաժեշտ էր անհապաղ բանակցություններ սկսել Կենտրոնական տերությունների հետ, քանի որ Ռուսաստանը կկնքի պայմանագիր առանց Ուկրաինայի, որը ավելի կամրապնդի Ռուսական կայսրության դիրքերը։ Այս տեսակետը ընդունեցին ուկրաինական էսեռները. Ուկրաինական սոցիալ-դեմոկրատները և սոցիալիստ-ֆեդերալիստները մեկ անգամ ևս հայտնվելով ճակատի փաստացի փլուզման հակվեցին խաղաղ բանակցությունների գաղափարին, փորձելով համատեղել նախկին և նոր պաշտոնական հայտարարությունները։ Կիևում որոշվել է նոտա ուղարկել բոլոր պատերազմող և չեզոք տերություններին, որում հայտարարվում էր, որ ապագա Ռուսաստանի դաշնության նպատակն է մասնակցություն ունենալ ուկրաինական քաղաքականության մեջ, բայց քանի որ նման դաշնային միություն չի ստեղծվել, ուստի Ուկրաինան անկախ է միջազգային հարաբերություններում. «պետք է մասնակցի հավասարապես այլ ազգերի բոլոր խաղաղ բանակցությունների» և չի ճանաչի պայմանագրերը, որոնք Ռուսաստանը կստորագրի առանց իրեն։

Դեկտեմբերի 11-ին (14) կառավարության որոշմամբ պատվիրակության կազմը ղեկավարում են գլխավոր քարտուղարներ Ն.Վ.Պորշեմը և Վ.Ա.Գոլուբովիչը։

Դեկտեմբերի 11-12-ին (24-25) Խարկովում տեղի ունեցավ այլընտրանքային Համաուկրաինական Աշխատանքային Խորհուրդների, բանվորական և գյուղացիական պատգամավորների Առաջին համագումարը։ Համագումարը հայտարարեց Կենտրոնական Ռադայի և նրա կառավարության լուծարումը, չեղյալ հայտարարեց նրանց բոլոր որոշումները, հռչակեց Ուկրաինան Խորհրդային Հանրապետություն (Հանրապետություն խորհրդային աշխատողների, գյուղացիների, զինվորների և կազակների պատգամավորների)։

17 (30) Դեկտեմբերի կազմավորվեց Ուկրաինայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետություն։ 17 (30) դեկտեմբերի ձևավորվեց կառավարություն ՝ Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության Խորհուրդներ - Ժողովրդական քարտուղարություն։

14 (27) Դեկտեմբեր, երբ Ուկրաինայի ԿԸՀ-ն խորհուրդը դեռ չէր ձևավորվել, Ժողովրդական Քարտուղարությունը ստացավ նամակ Ժողովրդական կոմիսարներից, որում հարց է բարձրացվում Բրեստ ուղարկելու Ժողովրդական քարտուղարության խաղաղություն պատվիրակությանը։

Դեկտեմբերի 19-ին, 1917 (հունվարի 1-1918) . ժողովրդական կոմիսարների Խորհուրդը ՌՍՖՍՀ ընդուումլ է Ուկրաինայի Ժողովրդական Խորհրդային Հանրապետությունը, որպես միակ օրինական կառավարություն։ 4 (17) հունվարի 1918 թվականին Կենտրոնական Ռադայի զորքերի վրա զինված հարձակման որոշում է ընդունվել։

Խաղաղ բանակցություններ

Signing of the Peace Treaty between Ukraine and the Central Powers in Brest-Litovsk February 9, 1918.

12 (25) դեկտեմբերի 1917 խորհրդային պատվիրակությունը առաջարկեց տասնօրյա ընդմիջում, որի ընթացքում կարելի էր փորձել է հանգեցնել Անտանտի երկրներին բանակցային սեղանի շուրջ։ Դեկտեմբերի 22, 1917 (հունվարի 4, 1918 թ.), Գերմանիայի կանցլեր Հ. Ֆոն Գերտլինգը Ռայխստագում ունեցած իր ելույթի ժամանակ ասել է, որ Բրեստ-Լիտովսկ է ժամանել Ուկրաինական Կենտրոնական Ռադայի պատվիրակությունը Վսեվոլոդ Գոլուբովիչի գլխավորությամբ։ Գերմանիան համաձայնում է սկսել առանձին բանակցություններ ուկրաինական պատվիրակության հետ՝ հույս ունենալով օգտագործել որպես լծակ և ընդդեմ Խորհրդային Ռուսաստանի, և իր դաշնակից Ավստրո-Հունգարիայի։ Ուկրաինացի դիվանագետները, որոնք վարել են նախնական բանակցություններ գերմանացի գեներալ, գերմանական բանակի Արևելյան ճակատի աշխատակազմի ղեկավար Մ. Հոֆմանի հետ, պահանջել են Ուկրաինայի անդամակցությունը Խոլմշինային (գտնվում էր Լեհաստանի տարածքում, ռազմական գործողությունների ընթացքում գերմանական զորքերի կողմից օկուպացված տարածքում), ինչպես նաև ավստրո-հունգարական էթնիկ ուկրաինական տարածքների Բուկովինայի և Արևելյան Գալիցիայի։ Հոֆմանը, սակայն, պնդում է, որ կրճատեն պահանջները` սահմանափակվելով միայն Խոլմշինայով։ Ուկրաինական պատվիրակությունը հենց այդ պահանջներն է պաշտպանում ավստրո-հունգարական պատվիրակության հետ իրենց հետագա բանակցություններում։ Ուկրաինացիների հետ բանակցությունները հանգեցնում են նրան, որ ռուսական պատվիրակության հետ բանակցությունների վերսկսումը ստիպված հետաձգվում է 1917 թվականի դեկտեմբերի 27-ը (1918 թվական հունվարի 9)։ Բանակցությունների վերսկսման երկրորդ փուլը ռուսական պատվիրակության մասնակցությամբ կայացավ 1917 թվականի դեկտեմբերի 28-ին 1918 թվականի հունվարի 10, որտեղ գերմանացիները հրավիրել էին նաև ուկրաինական պատվիրակությանը։ Նախագահ Վ. Ա.Գոլուբովիչը հրապարակում է Կենտրոնական Ռադայի հռչակագիրը, որում ասվում է, որ Խորհրդային Ռուսաստանի «Совнаркома»-ի իշխանությունը չի տարածվում Ուկրաինայի վրա, քանի որ Կենտրոնական Ռադան մտադիր է ինքնուրույն անցկացնել խաղաղ բանակցությունները:1917 թվականի դեկտեմբերի 27-ին 1918 թվականի հունվարի 9 Ռ. ֆոն Տյուլմանը դիմում է խորհրդային պատվիրակության ղեկավար Լ. Դ. Տրոցկուն հարցով, թե արդյոք իր պատվիրակությունը Ռուսաստանի միակ դիվանագիտական ներկայացուցչությունն է լինելու, և կամ ուկրաինական պատվիրակությունը պետք է համարել ռուսական պատվիրակության մի մասը, թե որպես անկախ պետություն։ Տրոցկին գիտեր, որ Ռադան, ըստ էության, պատերազմական իրավիճակում է ՌԽՖՍՀ-ի հետ, սակայն համաձայնում է դիտարկել Ուկրաինական Կենտրոնական Ռադայի պատվիրակությանը՝ որպես անկախ պետության ներկայացուցչություն, ընձեռնելով հնարավորություն Կենտրոնական տերությունների ներկայացուցիչներին և Ավստրո-Հունգարիային շարունակել բանակցությունները Ուկրաինական Կենտրոնական ռադայի հետ, այն դեպքում, երբ արդեն երկու օր դադարեցվել էին բանակցությունները Ռուսաստանի հետ։

1917 թվականի դեկտեմբերի 30-ին 1918 թվականի հունվարի 12 Ավստրո-Հունգարիայի Արտաքին գործերի նախարար Օտտօկար Չերնինը Անտանտի դաշինքի անունից հայտարարել է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության պաշտոնական ճանաչումը՝ որպես Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, սակայն հչաժարվում է Գալիցիայի և Բուկովինայի հետ խաղաղ բանակցություններից։ Կենտրոնական տերությունների ներկայացուցիչները ընդունել են Խոլմյաշինային և Պոդլյաշեյին Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության կազմում։ 1918թվականի փետրվարի սկզբին Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության և Եռամիության պատվիրակները համաձայնագրի գործընթացի վերսկսման համար վերադառնում են ԿԻև, որտեղ Վյաչեսլավ Գոլուբովիչը համոզում է Կենտրոնական Ռադային անկախություն հռչակելու անհրաժեշտության և գերմանական բլոկի հետ անհապաղ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Նա հավաստիացրեց, որ գերմանա-ավստրիական դաշինքը կվերադարձնի անկախ Ուկրաինայի այն, որն մասը օկուպացված է գերմանական ուժերի կողմից։ 1918 թվականի հունվարի 9-ի 22 գիշերը Ուկրաինայի Ռադան ընդունում է «IV Универсал», որում Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունը հռչակվում է «ուկրաինայի ժողովրդի ինքնուրույն, ազատ, ինքնիշխան պետություն»։ Այս անգամ Բրեստ-Լիտովսկ է գնում Ալեքսանդր Սևրյուկի գլխավորած պատվիրակությունը։ Մինչդեռ Կենտրոնական տերությունների թիկունքում իրավիճակը կտրուկ փոխվում էր. խաղաղ բանակցությունների ձգձգումը, սննդի վատթարացումը Գերմանիայում և Ավստրո-Հունգարիայում հանգեցրեց հացադուլի շարժման։ Որոշ շրջաններում ի հայտ եկան առաջին Խորհուրդները՝ ռուսական օրինակով։ Միայ 1918 թվականի հունվարի 9-ին 22 Կառավարության կողմից Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու խոստումից հետո ցուցարարները վերսկսեցին իրենց աշխատանքը։ 1918 թվականի հունվարի 6-ին (29) Կիևում բռնկվեց բոլշևիկյան ապստամբություն, որը ճնշվեց հունվարի 22-ին Կենտրոնական Ռադայի կողմից։ Սակայն Խորհրդային զորքերն արդեն գտնվում էին Կիևի մատույցներում։ Հունվարի 23 փետրվարի 5 Կենտրոնական Ռադայի Իշխանությունը տարածվում է միայն Կիևշինայում և Վոլինի, Պոդոլսկի նահանգի առանձին մասերում։

1918 թվականի հունվարի 17-ին (30), երբ Խաղաղության Կոնֆերանսը վերսկսեց իր աշխատանքը Բրեստ ժամանեցին ուկրաինական խորհրդային կառավարության անդամները։ (Համաուկրաինական ԿԸՀ նախագահ Ե. Գ. Մեդվեդևը և ուկրաինական խորհրդային կառավարության ռազմական գործերի ժողովրդական քարտուղար Վ. Մ. Շախրայը) հանդես եկան հռչակագրով, որին ի պատասխան Չերնինը դեկտեմբերի 30-ի 1917 թ (12 հունվարի 1918 թ.) լիագումար նիստում հայտարարեց, որ Գերմանիան և Ավստրո-Հունգարիայն արդեն ճանաչել են Կենտրոնական ռադայի անկախ պատվիրակությանը, որպես անկախ, ինքնուրույն միջազգային հարաբերություններում։ Տրոցկին պաշտոնապես տեղեկացնում է գործընկերներին, որ Ռուսաստանը չի ճանաչում Կենտրոնական Ռադայի և Կենտրոնական տերությունների առանձին պայմանագրերը։ Պատվիրակ Միկոլա Լյուբինսկին Տրոցկուն Մեղադրում է Ուկրաինայի շահերը ոտնահարելու մեջ։ Հունվարյան ապստամբությունը Գերմանիային դժվարին կացության մեջ է դնում և գերմանական պատվիրակությունը Խաղաղության Համաժողովի ընդմիջում է խնդրում։ Հունվարի 21-ին (փետրվարի 3) ֆոն Կյուլմանը և Չերնինը մեկնում են Բեռլին գեներալ Լյուդենդորֆի հետ քննարկելու Կենտրոնական Ռադայի հետ Խաղաղության պայմանագրի և Ուկրաինայում չվերահսկվող իրավիչակի հարցը։ Կոմս Օտտոկար Չերնինի հնչեցրած այն հարցին, թե ով է իրական սեփականատերը Ուկրաինայում, Տրոցկին պատասխանել է, որ խորհրդային զորքերը գրավել են Կիևը և որ Ուկրաինան և Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության պատվիրակությունը չի կարող ներկայացնել Ուկրաինայի շահերը բանակցային գործընթացում:Վճռորոշ դեր է խաղացել պարենային ծանրագույն վիճակը Ավստրո-Հունգարիայում, որին սով է սպառնացել առանց ուկրաինական հացահատիկի։ Վերադառնալով Բրեստ-Լիտովսկ, գերմանական և ավստրո-հունգարական պատվիրակությունը ՝ հունվարի 27-ին (փետրվարի 9) Կնքում են Խաղաղության պայմանագիր Կենտրոնական Ռադայի հետ։

Պայմանագրի դրույթները Պայմանագրով ճանաչվում է Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության և Ավստրո-Հունգարիայի միջև սահմանային գիծը պետք է համապատասխանի մինչև Ավստրո-Հունգարիայի և Ռուսաստանի հետ պատերազմի սկիզբը եղած սահմանին, հյուսիսով անցնի բնակեցված վայրերով-Տարնոգրուդ, Բիլգորայ, Շեբժեշին, Կրասնիստավ, Ռաձին, Պոդլյասկի, Մենձիժեց-Պոդլյասկի, Սարնակի, Պրուժանի տարածքներով։ Պայմանագիրը նախատեսում է նաև զորքերի դուրս բերումը գրավյալ տարածքներից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, պատերազմական փոխհատուցման փոխադարձ հրաժարում, ռազմագերիների վերադարձ, հասարակական և մասնավոր իրավական հարաբերությունների վերականգնում։ Ավստրո-հունգարիան և Ուկրաինայի ժողովրդական Հանրապետությունը ստորագրել են գաղտնի համաձայնագիր Գալիցիայի և Բուկովինայի նկատմամբ։ Ավստրո-Հունգարիան համաձայնել են մինչև հուլիսի 31-ին, 1918 տրամադրել ինքնավար իրավունքները «коронного края» ուկրաինական Գալիչինային և Բուկովինային։ Սակայն հուլիսի 4-ին, Ավստրո-Հունգարիա չեղյալ է հայտարարել այն գաղտնի համաձայնագիր այն հիմքով, որ Ուկրաինան Ավստրո-Հունգարիայինչի մատակարարել այն քանակությամբ հացահատիկ, որը նա պարտավորվել էր ըստ պայմանավորվածության։ Խորհրդային Ռուսաստանի հետ Անտանտի միությունը ստորագրել է հաշտության պայմանագիր, 1918 թվականի մարտի 3-ին, ըստ որի Ռուսական կողմը համաձայնել է ճանաչել խաղաղ պայմանագիրը, որը ստորագրվել է Ուկրաինական Ժողովրդական Հանրապետության միջև և պարտավորվում է դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից, ինչպես նաև դադարեցնել ցանկացած տեսակի քարոզչություն Ուկրաինայի ժողովրդական Հանրապետության կառավարության կամ պետական հաստատությունների դեմ։

Պայմանագրի հետևանքները Համաձայնագիրը մեծ իրարանցում է առաջացնում լեհ ընդիմադիրների շրջանում՝ հատկապես ավստրոհունգարական։ Լեհ քաղաքական գործիչները Ավստրիայի խորհրդարանում սկսեցին բարձրացնել բողոքի ակցիաներ, կաթվածահար անելով աշխատանքը խորհրդարանում։ Սկսեց գործադուլներ և ցույցեր մի քանի քաղաքներում։ Լեհական Օժանդակ Կորպուսը հրաժարվում է կատարել ավստրիական հրամանները։ Թեև ավստրիական կառավարությունը հրաժարվում է համաձայնագրի մի քանի կետերից, այնուամենայնիվ վնասը, որը պատճառվել է լեհ-ավստրիական հարաբերություններում նշանակալի էր։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը նախատեսում է Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետությունում գերմանական և ավստրո-հունգարական ռազմական օգնություն դուրս մղելու խորհրդային զորքերը Ուկրաինայի տարածքից։ Շուտով հրավիրելով ուկրաինական կառավարությանը Խորհրդային Ռուսաստանի դեմ պայքարում գերմանական և ավստրո-հունգարական զորքերը գրավեցին երիտասարդ հանրային կրթության մեծ մասը։ Ապրիլի վերջին Ուկրաինայի գերմանական զորքերի հրամանատար Գերման Էյհորնը, ընդունում է օրենք՝ Ուկրաինայի հանրապետության քաղաքացիների նկատմամբ գերմանական ռազմական դատարանների իրավասությունների ընդլայնման մասին։ Առաջին Ուկրաինական դիվիզիան զինաթափվեց և նույնիսկ գերմանական վարչակազմի երկու նախարարներ ձերբակալվեցին, տեղական բանկիրի առևանգման համար, որի բանկը համագործակցել է գերմանական բանկերի հետ փրկագին ստանալու նպատակով։ Կիևում Կրուտիկովի կրկեսի շենքում՝ հացթուխների համագումարի ժամանակ Պավել Սկորոպադսկին հայտարարվեց Ուկրաինական տերության հետման, Ուկրաինական պառլամենտը լուծարվեց։

Երբ 1918 թվականի նոյեմբերին Կենտրոնական Տերությունները ջախջախվեցին առաջին Համաշխարհային պատերազմում, պատճառը Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետության վատ ծառայությունն էր։ Հաղթանակած Անտանտը թշնամաբար էր վերաբերվում խմբակցություններին, խաղաղությունկնքելու և պատերազմից դուրս գալու իր թշնամիներին, այդ թվում Ուկրաինական կառավարությանը վերաբերվում էր ինչպես հակառակորդ 1922 թվականի Ռասպալյան խաղաղությունը Գերմանիայի և Սովետական Ռուսաստանի միջև դադարեցրեց ամբողջ Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրը։ 1918թվականի վերջում Ավստրո-Հունգարիայի անկումը ինքնաբերաբար տարավ համաձայնագրի լուծարմանը։ Թուրքիան նույնպես հրաժարվեց դրանից, ստորագրելով 1922 թվականին այլ համաձայնագիր ՈՒՍՍՀ-ի հետ։ Միայն Բուլղարիան ձևականորեն չլուծարեց այդ խաղաղության պայմանագիրը.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Брестский мир (Украина — Центральные державы)https://ru.wikipedia.org/wiki/%D0%91%D1%80%D0%B5%D1%81%D1%82%D1%81%D0%BA%D0%B8%D0%B9_%D0%BC%D0%B8%D1%80_(%D0%A3%D0%BA%D1%80%D0%B0%D0%B8%D0%BD%D0%B0_%E2%80%94_%D0%A6%D0%B5%D0%BD%D1%82%D1%80%D0%B0%D0%BB%D1%8C%D0%BD%D1%8B%D0%B5_%D0%B4%D0%B5%D1%80%D0%B6%D0%B0%D0%B2%D1%8B)
  2. Брестский мир (Украина — Центральные державы)ru.wikipedia.org/wiki/Брестский_мир_(Украина_—_Центральные_державы)#cite_note-3
  3. http://modernlib.ru/books/mihutina_irina/ukrainskiy_brestskiy_mir/read/ЭЛЕКТРОННАЯ(չաշխատող հղում) БИБЛИОТЕКА ModernLib.Ru