Բրեստի հազարամյակի հուշարձան
Բրեստի հազարամյակի հուշարձան | |
---|---|
Բրեստի հազարամյակի հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Alexei Andreyuk? |
Ստեղծում | հուլիսի 26, 2009 |
Երկիր | Բելառուս[1] |
Բնակավայր | Բրեստ |
Փողոց | Hohalia Street, Brest? և Savieckaja Street, Brest? |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
«Բրեստի հազարամյակի հուշարձան» (բելառուս․՝ Помнік Тысячагоддзя Брэста), հուշարձան՝ նվիրված Բրեստի հիմնադրման հազարամյակին։ Կառուցման աշխատանքները սկսվել են 2009 թվականի հուլիսից և ավարտվել 2011 թվականին։ Հուշարձանը գտնվում է Բրեստի Խորհրդային և Գոգոլ փողոցների խաչմերուկում։ Հուշարձանը կառուցվել է պետական աջակցությամբ։
Տվյալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշարձանը բաղկացած է բրոնզաձույլ արձանախմբից, գրանիտե սյունի գագաթի հատվածում քանդակված խաչը ձեռքին հրեշտակից[2]։ 3 արձանները հիշեցնում են Բրեստի հետ առնչվող պատմական անձանց.
- Վլադիմիր Վասիլկովիչ, ով 13-րդ դարում կառուցեց քաղաքի ամրոցի աշտարակը
- Վիտովտ, Լիտվայի դքսության մեծ իշխանը
- Իշխան Նիկոլայ Ռադզիվիլ, որի տպագրատանը տպագրվել է առաջին բելառուսական գիրքը
Մյուս երեք արձանները խորհրդանշում են աբստրակտ պատկերներ՝ ռազմիկ, մայր, ժամանակագիր (ով հավանաբար գրել է առաջին ռուսական ժամանակագրությունը)[3]։
- Ընդհանուր բարձրություն՝ 15.1 մ
- Հրեշտակի բարձրությունը՝ 3.8 մ
- 6 արձանների բարձրությունը՝ 3 մ
- Պատվանդանի տրամագիծը՝ 8.6 մ
2011 թվականի ապրիլին հուշարձանի շուրջ ստեղծվեց բարձրաքանդակներով օղակ, որը պատկերում է դրվագներ Բրեստի ստեղծման պատմությունից[4]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քանդակագործ՝ Ալեքսեյ Պավլյուչուկ
- Ճարտարապետ՝ Ալեքսեյ Անդրեյուկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Почему Ангел смотрит на запад?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ «С «Погоней» на стяге, с гербом на щите». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
- ↑ Юрий РУБАШЕВСКИЙ (2011 թ․ ապրիլի 5). «С "Погоней" на стяге, с гербом на щите». Vecherniy Brest. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- an article in Russian in "Vecherniy Brest" about assembling the monument Արխիվացված 2014-11-08 Wayback Machine
- a picture of the monument
- an article in Russian in "Brestkaya gazeta" about the unveiling of the monument Արխիվացված 2016-05-10 Wayback Machine
- an article in Russian in "Vecherniy Brest" of 06.04.2011 about the scenes of the high reliefs Արխիվացված 2018-04-10 Wayback Machine
- detailed information about the monument in Russian published by "Vecherniy Brest" #60, July 31, 2009 Արխիվացված Ապրիլ 26, 2012(Timestamp length) Wayback Machine
- Видео. На памятнике в честь тысячелетия Бреста - 75 ошибок Արխիվացված 2015-06-09 Wayback Machine