Բրեն Ստարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Brandon Stark
Սեռարական
Մազերշագանակագույն
Աչքերկապույտ
ԾնողներԷդարդ Ստարկ, Քեթիլին Թալի
ԲարեկամներՌոբ Ստարկ (եղբայր)
Ռիքոն Ստարկ (եղբայր)
Սանսա Ստարկ (քույր)
Արյա Ստարկ (քույր)
Ջոն Սնոու (խորթ եղբայր)
ՍտեղծողՋորջ Մարթին

Բրենդոն Ստարկ, սովորաբար կոչում են Բրեն, ամերիկյան հեղինակ Ջորջ Մարթինի կողմից ստեղծված գեղարվեստական հերոս է։ Նա նաև HBO-ի ադապտացրած հեռուստասերիալի՝ Գահերի խաղի, հերոսներից է։ Մարթինը 2014 թվականին Ռոլինգ Սթոնին ասել է, որ առաջին նովելը Բրենի, Սերսեյի և Ջեյմիի ներկայությամբ հատվածը ամենաշատն է գրավել ընթերասերներին[1]:

1996 թվականին ներկայացված Գահերի խաղում Բրենը Էդարդ Ստարկի՝ Վինթերֆելի ազնիվ լորդի, որդին է։ Բրենը հաջորդաբար հայտնվում է Մարթինի «A Clash of Kings (1998)»-ում և «A Storm of Swords (2000)»-ում։ Բրենը այն մի քանի հայտնի հերոսներից է, ովքեր ընդգրկված չէին 2005 թվականի «A Feast for Crows»-ում, բայց վերադառնում են հաջորդ «A Dance with Dragons (2011)» նովելում։

HBO հեռուստատեսային ադապտացիայում Բրենի դերում խաղում է Իսահակ Հեմպսթեդ Ռայթը[2]:

Հերոսի նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղ»-ի սկզբում Բրենը յոթ տարեկան էր։ Նա Նեդ Ստարկի և վերջինիս կնոջ՝ Քեթիլին Ստարկի երկրորդ որդին է։ Ունի հինգ քույրեր և եղբայրներ՝ մեծ եղբայր (Ռոբ Ստարկ), կրտսեր եղբայր(Ռիքոն Ստարկ), մեծ քույրեր (Սանսա Ստարկ և Արյա Ստարկ) և ավագ և խորթ եղբայր (Ջոն Սնոու)։ Բրենին միշտ ուղեկցում է իր դայրվուլֆը՝ Սամերը։ Մարթինը նկարագրում է Բրանին՝ նմանեցնելով մորը։ Բրենը ուներ հաստ շագանակագույն վարսեր և խորը կապույտ աչքեր, ինչպիսին էին Թալիների աչքերը[3]:

Ըստ Մարթինի, Բրենը քաղցրիկ և մտածկոտ տղա է, Վինթերֆելում բոլորի կողմից սիրված։ Նա շատ էր սիրում մագցել ամրոցի պատերով և հայտնագործություններ անել[4][5]:

Համառոտագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենառաջին և երիտասարդ հերոսը նովելների՝ Բրանը, ստեղծվել է Մարթինի կողմից որպես շարքի երիտասարդ հերոս։ Միկալ Գիլմորը Ռոլինգ Սթոնից 2014 թվականին նշել է, որ Գահերի խաղում ուղղակի խեղդող է այն պահը, երբ Ջեյմի Լենիստերը Բրենին հրում է, և Բրենն ընկնում է ցած[1]: Մարթինը հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է․

Aquote1.png Միլիոնավոր մարդիկ պատմել են ինձ, որ այդ պահը շատ ծանր էր նրանց համար։ Շատերն ասել են․ «Լավ, բայց սա այն նույն պատմությունը չի, ինչ ես մինչ այս կարդացել եմ միլիոնավոր անգամ»։ Մարդիկ կարծում են, որ Բրենը պատմության հերոսն է։ Նա երիտասարդ Արթուր թագավորն է[1]: Aquote2.png


2000 թվականին, Մարթինը Բրենին համարում էր ամենաբարդ հերոսը, ում մասին պետք է գրի․

Aquote1.png Նախ նա գլխավոր դերասաններից ամենաերիտասարդն է, և երեխաների մասին ամենադժվարն է գրել։ Կարծում եմ, որքան երիտասարդ են, այնքան բարդ է։ Բացի այդ նա ամենախորն է ընդգրկված կախարդության մեջ։ Այնպես որ պետք է ամենին շատ ուշադիր հետևեմ[6]: Aquote2.png


«Բուքլիսթը» նշել է Բրենին որպես 1999 թվականի նշանավոր հերոս[7], և «Փաբլիշերս Վիքլին», վերանայելով «Գահերի խաղը», նշել է․ «Իրոք հիանալի է, երբ տեսնում ես Մարթինի հերոսներին հասուն ու մեծացած, հատկապես Ստարկների երեխաներին, ովքեր գտնվում են հենց գրքի կենտրոնում»[8]:

Նկատելով 2005 թվականի «A Feast for Crows»-ում Բրենի բացակայությունը՝ Թայմ ամսագրի Ջեյմս Փոնիվոզիկը իր «A Dance with Dragons» պարբերական հանդեսում գրել է․

Aquote1.png Որոշ նախընտրելի հերոսներ բացակայում են տասնմեկ տարի շարունակ։ «ADWD»-ն նրանց՝ Ջոն Սնոուին, վիշապների թագուհի Դեյեներիս Թարգարիենին, թզուկ Թիրիոն Լենիստերին, առեղծվածային Բրեն Ստարկին մյուսների հետ միասին, ետ է բերում[9]: Aquote2.png


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«A Game of Thrones»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղ (1996)»-ում Բրենը պատահաբար տեսնում է թագուհի Սերսեյ Լենիստերին և նրա եղբայր Ջեյմի Լենիստերին սեռական հարաբերությունով զբաղվելիս, որից հետո Ջեյմին նրան հրում է պատուհանից և ցած նետում, սակայն Բրենը դեռևս ապրում է[5][10]: Անգիտակից Բրենը երազում տեսնում է իրեն աշտարակից ընկնելիս և երեք աչքանի ագռավը առաջարկում է նրան սովորեցնել թռչել։ Ագռավի առաջնորդությամբ Բրենն արթնանում է, սակայն ցած նետվելու ժամանակ վնասվածքներ ստանալու պատճառով չի կարողանում քայլել։ Այնուհետև նա իր հույսը դնում է Հոդորի վրա, ով նրան օգնում է տեղաշարժվել։ Երբ Ռոբ Ստարկը ուղևորվում է հարավ Նեդ Ստարկին բանտարկությունից ազատելու համար, Բրենը դառնում է Վինթեֆելի գլխավոր լորդը։

«A Clash of Kings»[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի «A Clash of Kings»-ում Ռոբը Հյուսիսի թագավորն է, իսկ Բրենը, որպես Ռոբից հետո ժառանգորդ, կառավարում է ամրոցը իր եղբոր բացակայության ընթացքում[11]: Երբ Թեոն Գրեյջոյը դավաճանում է Ստարկներին և գրավում է Վինթերֆելը, Բրենը և Ռիքոնը փախչում են՝ վիդլինգ Օշայի օգնությամբ։ Իր ձախողումը թաքցնելու համար Թեոնը սպանում է երկու այլ երեխաների հետ և հավատեցնում է, որ նրանք Բրենն ու Ռիքոնն են։ Իսկ Ռուս Բոլտոնի ապօրինի որդի Ռամսեյ Սնոուն էլ դավաճանում է Թեոնին։ Թաքնվելով Վինթերֆելի դամբարաններում՝ Բրենը և նրա ուղեկիցները փորձում են գտնել փլատակների տակ ամրոցը։ Նրանք տեսնում են մահացու վիրավորված Մեյստր Լավինին։ Օշան Ռիքոնին տանում է Վայթ Հարբորի ուղղությամբ, մինչդեռ Բրենը, Հոդորը, Միիրան և Ջոջեն Ռիդը ճամփա են ընկնում դեպի հյուսիս երեք աչքանի ագռավին գտնելու համար։ Ընդ որում Բրենը կամաց-կամաց սկսում էր ընդունել իր երազների ճշմատացիությունը և իր հնարավորությունը ֆիզիկապես ապրել Սամերի ներսում[11]:

«A Storm of Swords»[խմբագրել | խմբագրել կոդը]

«Storm of Swords»-ում Բրենը, Հոդորը, Միիրան և Ջոջենը ուղևորվում են դեպի հյուսիսում գտնվող Պատի մոտ երեք աչքանի ագռավին գտնելու համար։

«A Dance with Dragons»[խմբագրել | խմբագրել կոդը]

«A Dance with Dragons»-ում Բրենը, Հոդորը, Միիրան և Ջոջենին Անտառի Երեխան, որի անունը Լիֆ էր, տանում է նրանց երեք աչքանի ագռավի մոտ, ով առաջարկում է Բրենին սովորեցնել պայծառատեսություն։

Ստարկների տոհմածառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Gilmore Mikal (ապրիլի 23, 2014)։ «George R.R. Martin: The Rolling Stone Interview»։ Rolling Stone։ Վերցված է նոյեմբերի 18, 2014 
  2. «Game of Thrones Cast and Crew: Bran Stark played by Isaac Hempstead Wright»։ HBO։ Վերցված է նոյեմբերի 15, 2014 
  3. «Game of Thrones Chapter 7»։ Westeros.org 
  4. «Game of Thrones Chapter 6»։ Westeros.org 
  5. 5,0 5,1 «Game of Thrones Chapter 8»։ Westeros.org 
  6. Robinson Tasha (դեկտեմբերի 11, 2000)։ «Interview: George R.R. Martin continues to sing a magical tale of ice and fire»։ Science Fiction Weekly (scifi.com)։ 6, No. 50 (190)։ Արխիվացված օրիգինալից-ից հունիսի 27, 2001-ին։ Վերցված է փետրվարի 2, 2012 
  7. Johnson Roberta (January 1999)։ «Reviews: A Clash of Kings»։ Booklist։ Վերցված է հուլիսի 25, 2014 
  8. «Fiction review: A Game of Thrones»։ Publishers Weekly։ հուլիսի 29, 1996։ Վերցված է օգոստոսի 5, 2014 
  9. Poniewozik James (հուլիսի 12, 2011)։ «The Problems of Power: George R.R. Martin's A Dance With Dragons»։ Time։ Վերցված է հունվարի 21, 2012 
  10. «Game of Thrones Chapter 14»։ Westeros.org 
  11. 11,0 11,1 «A Clash of Kings: Analysis of Major Characters (Bran Stark)»։ SparkNotes։ Վերցված է նոյեմբերի 18, 2014