Բրենդին և միսթր Վիսկերսը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենդին և միսթր Վիսկերսը
Տեսակ հեռուստասերիալ և անիմացիոն սերիալ
Պատմվածքի վայր Հարավային Ամերիկա
Երաժշտություն Kevin Riepl
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Լեզու անգլերեն
Հեռուստաալիք Disney Channel և Disney Channel Spain[1]
Եթերաշրջաններ 2
Սերիաների քանակ 77
Պրոդյուսեր Timothy Björklund
Ընկերություն Disney Television Animation
Էկրաններին է օգոստոսի 21, 2004 և հունվարի 6, 2005[1]-ից
օգոստոսի 25, 2006
Սերիայի տևողություն 25 րոպե
disney.no/DisneyChannel/supersites/brandy/


«Բրենդին և պարոն Վիսկերսը» (անգլ.՝ Brandy & Mr. Whiskers), Walt Disney Television Animation-ի կողմից ստեղծված ամերիկյան անիմացիոն սերիալ, որը պատմում է Ամազոնի ջունգլիներում քմահաճ շուն Բրենդի Խերիգթոնի և անկարգ ճագար պարոն Վիսկերսի արկածների մասին, որտեղ նրանք հայտնվել էին պատահական՝ ինքնաթիռից ընկնելով: Շոուի օրիգինալ փոխհաղորդումը երկարաձգվեց մինչև 2004 թվ.-ի օգոստոսից 2006 թվ.-ի օգոստոսը: Սերիալում կա ընդամենը 77 դիպված (2 սեզոն՝ 41 և 36 դիպվածներով), դրանցից 39-ը թարգմանվել են ռուսերեն և փոխհաղորդվել ռուսալեզու Դիսնեյ հեռուստաալիքով:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր հերոսների հանդիպումը տեղի է ունենում  ինքնաթիռի ուղեբեռային բաժանմունքում, որը թռչում էր Հարավային Ամերիկայի ջունգլիներով: Վիսկերսը ոչ դանդաղ Բրենդիին է առաջարկում իր ընկերությունը, բայց շունը դրան արձագանքում է շատ սառը: Շուտով Վիսկերսի պատճառով հերոսները ընկնում են ինքնաթիռից: Հրաշքով վերապրելով անկումը՝ նրանք հայտնվում են ջունգլիների մեջտեղում: Այստեղ նրանց սպասվում է ոչ քիչ նոր ծանոթություններ և հարթել մեկը մյուսի թերությունները, դառնալ ոչ ուրիշը, քան  քույր ու եղբայրը:

Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդի Խերինգսթոն (անգլ.՝ Brandy Harrington of the Florida Harringtons) Առաջին գլխավոր հերոսը: Գլամուրային շնիկը, ով ամբողջ կյանքը ապրել է Պալմ Բիչում՝ Ֆլորիդայում, իր հարուստ տերերի հետ ճոխ առանձնատանը: Այդպիսի կյանքը նրան դարձրել էր եսասեր և մեծամիտ: Հայտնվելով ջունգլիի պայմաններում՝ Բրենդին ընկերացավ նապաստակ պարոն Վիսկերի հետ: Նա բանեցնում է իր պճնամոլությունը և մեծամտանում: Բրենդին իրեն համարում է զտարյուն սպանյել: Սակայն հաճախ ջղայնանում է նապաստակի պատճառով, այնքան, որ երբեմն կարող էր անգամ խենթանալ: Բայց միևնույնն է, անչափ սիրում է Վիսկերսին, ինչպես իր ընկերոջը, որ չի խանգարում գրեթե միշտ հաշտվելու համար:  

Պարոն Վիսկերս (անգլ.՝ Mr. Whiskers) Երկրորդ գլխավոր հերոսը: Ոչ շատ լուրջ, չափազանց ակտիվ և փնթի նապաստակ, որ սիրում է հոտոտել իր թաթերը, փորփրել քիթը և ականջները: Չնայած նրա բոլոր թերություններին, Վիսկերսը ունի բարի սիրտ: Մի երկու անգամ գլորեց իր ընկերուհուն, որը համարվում էր ակնարկ իր անպատասխան զգացմունքների: Վիսկերսը մեծ լավատես է: Մուլտսերիալում երբեք չենք հանդիպում նրա ոչ հեշտ անցյալի մասին ակնարկի, չնայած որ Վիսկերսը չէր դադարել ուրախանալ կյանքով և նրանից գոհունակություն ստանալ:

Լոլա Բոա (անգլ.՝ Lola BoaLola Boa) Վարդագույն վիշապօձ մանուշակագույն շերտագծերով: Լոլան առաջինն էր, ում Բրենդին և պարոն Վիսկերսը հանդիպեցին ջունգլիներում: Նա միշտ ուրախ էր օգնել ընկերներին և հուշել ճիշտ մտքեր: Լոլան շատ էր անհանգստանում իր վերջույթների և մազերի բացակայության պատճառով, և նրան շատ էին հուզում այդ մասին հիշողությունները: Հավանորեն համարվում է Բրենդիի և պարոն Վիսկերսի ամենամոտ ընկերը ջունգլիի բնակիչներից:

Շերիլ և Մերիլ (անգլ.՝ Cheryl and Maryl) Երկվորյակ սղոցակտուցներ, ովքեր միշտ գտնում են առիթ, որպեսզի վիճեն միմյանց հետ: Սովորաբար այդպիսի կռիվները ավարտվում են ծեծկռտուքներով, որոնք էլ իրենց հերթին ավարտվում են զինադադարով: Երկու քույրերին գործնականորեն տարբերելն անհնար է, այն տարբերությամբ, որ Շերիլն ունի ավելի բարձր ձայն, քան Մերիլը (անգլալեզու տարբերակում բարձր է Մերիլի ձայնը):

Մարգո (անգլ.՝ Margo) Փայտոջիլ, ով տարբերվում է զգացմունքների ոճով և մեծամտությամբ: Նա իրենից ներկայացնում է ջունգլիների այլընտրանք ոմն Բրենդիի: Հենց ինքը Բրենդին էլ ընդգծում է առաջին հանդիպումը, որ Մարգոն էլ, ինչպես ինքը «գնահատում է կարգավիճակը և դիրքը»:

Էդ (անգլ.՝ Ed) Ֆլեգմատիկ կապույտ ջրասամույր: Էդը սիրում է պատմել երկար և տխուր պատմություններ և տարածել անհեթեթ քննախոսություններ, եթե գտնվում է իրեն հետաքրքիր թեմա: Նա քիչ հարդարված է, բայց երբեք չի մոռանում հարգանքը և սովորությունը և անգամ Բրենդիին կոչում է «տկին Բրենդի»: Մի խոսքով, Էդը գրեթե լիովին համարվում է Վիսկերսի հակապատկերը, որը չի խանգարում նրանց հորինել տարբեր խենթ գաղափարներ և միասին իրականացնել դրանք:

Միապետ Գասպար Լե Գեկո /բռնապետ/անձրևային անտառների երաժշտական ղեկավար (անգլ.՝ Gaspar Le’Gecko dictator/entrepreneur/musical director of the Amazon Rainforest) Յագուար, ջունգլիների ինքնահռչակ թագավոր: Նշվում է նրանով, որ զբաղեցնում էր այս պաշտոնը այն բանի պատճառով, որ ոչ ոքի համար ջունգլիներում իշխանի պաշտոն չկա: Այս հերոսի հետ հանդիպումը տեղի է ունենում առաջին դիպվածում, երբ Գասպարը Բրենդիին առաջարկում է Վիսկերսի փոխանակություն, որպեսզի ուտի: Նրան հաճախ կարելի է տեսնել իր կամակատարների՝ կապիկների հետ: Գասպարը պատրաստ է անել ամեն ինչ, որպեսզի ստանա ցանկացածը, հաճախ իր նպատակների համար օգտագործում էր ուրիշների ուժը: Այդտեղ ոչ քիչ է ընդգծվում այն, որ Գասպար Լե Գեկոն համարվում է զգացմունքային անձ. նա սիրում է բալետ և հավաքում է տիկնիկների հավաքածու:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.mundoplus.tv/noticias/?seccion=programacion&relacionadas=dc&id=7