Բրենդա Ֆրիկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրենդա Ֆրիկեր
Brenda Fricker March 1990.jpg
Ի ծնե անուն՝ Brenda Fricker
Ծննդյան թիվ՝ փետրվարի 17, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:17|2|0}})[1] (73 տարեկան)
Ծննդավայր՝ Դուբլին, Իռլանդիա
Երկիր՝ Իռլանդիա
Քաղաքացիություն՝ Flag of Ireland.svg Իռլանդիա
Մասնագիտություն՝ դերասանուհի
Պարգևներ՝ «Օսկար»
IMDb։ ID 0002084

Բրենդա Ֆրիկեր (անգլ.՝ Brenda Fricker, փետրվարի 17, 1945({{padleft:1945|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:17|2|0}})[1], Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր (1990):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրենդա Ֆրիկերը ծնվել է 1945 թվականին փետրվարի 17-ին Դուբլինում լրագրողի ընտանիքում: Մինչ դերասանուհի դառնալը նա աշխատել է որպես օգնական խմբագիր իռլանդական «The Irish Times»-ում, ապագայում ցանկանում էր դառնալ լրագրող, ինչպես ծնողները: Բայց հետո հետաքրքրությունները փոխվել են և նա տարվել է թատրոնով[2]: Բրենդան աշխատել է Իռլանդական թատրոնում, իսկ հետո Ազգային ակադեմիական թատրոնում, Շեքսպիրի Թագավորական թատրոնում և այլն:

Կինոյում նա առաջին անգամ հանդես է եկել 19 տարեկան հասակում «Կրքերի բեռը մարդկային է», ֆիլմում, որտեղ նրա դերը շատ փոքրիկ էր, նույնիսկ չի նշվել դերերում: Բրենդան շատ է աշխատել բրիտանական հեռուստատեսությունում, նա «Աղետ» սերիալում ամենահայտնի դերասանն էր: 1990 թվականին Ֆրիկերը ստացել է «Օսկար»-ի մրցանակ, «Իմ ձախ ոտքը» վերնագրով ֆիլմը տիկին Բրաունի դրամայի դերի կատարման համար:

Ունի մի շարք հաջողված ֆիլմեր որոնցից են՝ «Տանը մենակ 2» (1992), «Ես ամուսնացա մուրճով հանցագործի հետ» (1993), «Հրեշտակները դաշտի եզրին» (1994), Բրենդան վերսկսել է ակտիվ կարիերան հեռուստատեսությունում, նկարահանվել է բազմաթիվ հեռուստատեսային ֆիլմերում, ինչպես նաև «Աղետ» ֆիլմում և մի շարք դրվագներում, որտեղ նկարահանվել է 1980-ական թվականներին:

Բրենդերի մասնակցությամբ վերջին հաջողված ֆիլմերն են՝ «Իսկ ներսում ես պարում եմ» (2004) և «Փակել շրջանակը» (2007): Բրենդան ամուսնացած է եղել դերասան Բարրի Դևիսի հետ, որից բաժանվել է 1990 թվականին: Տվյալ պահին նա ապրում է Բրիստոլում իր գործընկերոջ՝ Ջոի հետ[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առեղծված Ալբերտ Նոբբսը (2011)` Պոլլի
  • Ջրհեղեղ (2011)` Դոտտի
  • Փակել շրջանակը (2007)` Ռեյլլի տատիկը
  • Ճանապարհ դեպի Տարան (2005)- Մոնա
  • Կաթ (2005)՝ Նեն
  • Իսկ ներսում ես պարում եմ (2004)՝ Այլին
  • Վերոնիկայի թիկնապահները (2003)՝ Բերնի
  • Ժամանակն է սպանելու (1996)՝ Էտել
  • Անանուն սեր (1994)՝ Լիլի
  • Հրեշտակները դաշտի եզրին (1994) Մեգգի Նելսոն
  • Մահացու խորհուրդ (1994)՝ Այրիս
  • Ես ամուսնացա մուրճով սպանողի հետ (1993)՝ Մերի Մակինզի
  • Տանը մենակ 2 (1992)՝ Այգու աղավնիների կերակրողը
  • Իմ ձախ ոտքը (1989)՝ Տիկին Բրաուն
  • Ռոմանտիկ պատմություն պարահանդեսում (1982)՝ Բրիդի
  • Մեղսագործ Դեյվը (1969)՝ դրվագ (դերերում չկա)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990, «Օսկար» մրցանակ, երկրորդ պլանի լավագույն կին դերասան «Իմ ձախ ոտքը» ֆիլմի համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]