Բրենդա Ֆիցջերալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենդա Ֆիցջերալդ
Brenda Fitzgerald
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի 17-րդ տնօրեն
7 հուլիսի, 2017թ - 31 հունվարի, 2018թ
Նախորդող Թոմ Ֆրիդեն
Հաջորդող Ռոբերտ Ռ. Ռեդֆիլդ
Հունիսի 29, 2011 - 7 հուլիսի, 2017թ
 
Կրթություն՝ Ջորջիայի Պետական Համալսարան(Գիտությունների բակալավր)
Էմորիի համալսարան (Բժշկության դոկտոր)
Գիտական աստիճան՝ Մայոր
Մասնագիտություն՝ մանկաբարձ
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ ուժեր

Բրենդա Ֆիցջերալդ, ամերիկացի մանկաբարձ-գինեկոլոգ, 2017 թվականի հուլիսից մինչև հունվարի 2-ը եղել է Դոնալդ Թրամփի վարչակազմում հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն[1]։ Նրա պաշտոնավարումն ամենակարճերից մեկն էր գրասենյակի պատմության մեջ[2]։ 2011-ից 2017 թվականներին Ֆիցջերալդը եղել է Ջորջիայի հանրային առողջապահության դեպարտամենտի կոմիսար[3]։

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին Ֆիցջերալդը ստացել է մանրէաբանության գիտությունների բակալավրի աստիճան Ջորջիայի պետական համալսարանում[4]։ Նա շարունակել է Էմորիի համալսարանի բժշկական դպրոցը, որն ավարտել է 1977 թվականին[4], անցել է հետբուհական դասընթացներ և դարձել կլինիկական պրոֆեսորի օգնական[3]։ Այնուհետև նա միացել է ԱՄՆ ռազմաօդային ուժերին, որտեղ նա սկզբում ծառայել է Վուրթսմիթ ռազմաօդային ուժերի բազայում, իսկ ավելի ուշ՝ Վաշինգտոնից դուրս գտնվող Էնդրյուս ռազմաօդային բազայում։ Նա ստացել է ռազմաօդային ուժերի մայորի կոչում[3]։

Օդային ուժերը թողնելուց հետո Ֆիզջերալդն անցել է մասնավոր պրակտիկա՝ մասնագիտանալով գինեկոլոգիայի և մանկաբարձության ոլորտում։ Մասնավոր պրակտիկայի շրջանակներում Ֆիցջերալդն իր հիվանդներին առաջարկել է հակատարիքային դեղամիջոցներ, որոնք քննադատվել են որպես գիտական ապացույցներով չհիմնավորված և պոտենցիալ վտանգավոր[5][6]։ Ֆիցջերալդը ստացել է խորհրդի հավաստագիր Հակատարիքային բժշկության Ամերիկյան ակադեմիայից, չնայած այդ կազմակերպությունը չի ճանաչվել Բժշկական մասնագիտությունների ամերիկյան խորհրդի կամ Բժշկական ամերիկյան ասոցիացիայի կողմից[6]։

2011 թվականին Ջորջիայի նահանգապետ Նաթան Դիլը[Ն 1] Ֆիցջերալդին նշանակել է նահանգի Հանրային առողջության բաժնի տնօրեն (հետագայում՝ Հանրային առողջության դեպարտամենտի հանձնակատար)[8], ով վերահսկում է նահանգի տասնութ առողջապահական շրջանները և 159 շրջանների առողջապահական բաժինները[9]։ Ջորջիայի հանրային առողջապահության հանձնակատարի պաշտոնավարման ընթացքում պետությունը բարելավեց որոշ միջոցառումներ, օրինակ՝ դեռահասների իմունիզացիայի հավաքագրումը, սակայն յուրաքանչյուր նահանգի համար տարեկան հաշվարկված արդյունքների համակցված գնահատման արդյունքում Ջորջիայի վարկանիշը 2011 թվականին 37-րդ տեղից 2016 թվականին իջավ 41-րդը[10]։

2013 թվականին Ֆիցջերալդը սկսեց 1,2 միլիոն դոլար արժողությամբ նահանգային դպրոցական վարժությունների ծրագիր՝ «Power Up for 30»՝ 1 միլիոն դոլարի նվիրատվությունով The Coca-Cola ընկերության կողմից[11]։ Ատլանտայի զովացուցիչ ըմպելիքների ընկերության նվիրատվությունը մաս էր կազմում նահանգին 3,8 միլլիոն դոլարի, որը Կոկա Կոլայի արշավում Միացյալ Նահանգներում պայքարում էր գիրության համաճարակի դեմ՝ ֆիզիկական վարժությունների միջոցով, այլ ոչ թե սննդակարգի փոփոխություններով[11]։

Ֆիցջերալդը աշխատել է որպես Ջորջիայի OB-GYN միության նախագահ։ Նա աշխատել է որպես Նահանգային և տարածքային առողջության պաշտոնյաների ասոցիացիայի խորհրդի անդամ[12], Ջորջիայի հանրային քաղաքականության հիմնադրամի, Փոլ Քովերդելի առաջնորդության ինստիտուտի, Ջորջիայի պետական դպրոցի խորհրդի, «Ձայներ Ջորջիայի երեխաների համար», Ջորջիայի առաջադեմ ակադեմիայի, Արևմտյան համալսարանի, Ջորջիայի հիմնադրամի և Քերոլթոն Ռոտարի ակումբի[3] խորհրդի անդամ։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Ֆիցջերալդն առաջադրվել է Հանրապետական կուսակցության թեկնածության համար Ջորջիայի 7-րդ Կոնգրեսի շրջանում։ Նա պարտվեց Բոբ Բարին՝ հավաքելով ձայների 43%-ը[13]։ Քարոզարշավի ընթացքում նա և Նյուտ Գինգրիչը թեյի խորհրդանշական տուփեր նետեցին Չաթահուչի գետը որպես քաղաքական թատրոն][14]։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տնօրեն (CDC)[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հուլիսին Ֆիցջերալդը նշանակվել է Առողջապահության և մարդկային ծառայությունների քարտուղար Թոմ Փրայսի կողմից՝ փոխարինելու Թոմաս Ռ.Ֆրիդենին, որպես ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) տնօրեն[15]։

2017 թվականի հունվարի 20-ին երբ բժիշկ Ֆրիդենի հրաժարականն ուժի մեջ մտավ Անն Շուչատը ժամանակավոր տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում[16]։ Ֆիցջերալդին Ջորջիայի հանրային առողջապահության դեպարտամենտի հանձնակատարի պաշտոնում փոխարինեց բժիշկ Ջ. Պատրիկ Օ'Նիլը[17]։

«The Washington Post»-ը CDC- ի տնօրենի պաշտոնում նրա պաշտոնավարումը նկարագրել է որպես «ցածր մակարդակի»՝ նշելով, որ նա շատ քիչ հրապարակային հայտարարություններ է արել[18]։ Բացի այդ, նա առնվազն երեք անգամ ուղարկել է իր պատգամավորներին՝ ցուցմունք տալու Կոնգրեսի լսումներին օփիոիդային համաճարակի մասին, մինչդեռ այլ գործակալությունների ղեկավարներն իրենք են ցուցմունք տվել[18]։

Շահերի բախում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերին, հինգ ամիս պաշտոնավարելուց հետո Ֆիցջերալդը դեռ պետք է հրաժարվեր իր ֆինանսական ունեցվածքից, ինչը շահերի բախում էր առաջացնում CDC-ի նրա պաշտոնում[18]։ Դեմոկրատական սենատոր Փեթի Մյուրեյը հարցեր բարձրացրեց Ֆիցջերալդի՝ CDC-ի հակաօփիոիդային ծրագրերը ղեկավարելու կարողության վերաբերյալ՝ ծրագրերում հաշվի առնելով նրա ֆինանսական բաժինը դեղատոմսով դեղերի մոնիտորինգը[18] :

2018 թվականի հունվարին CDC-ի տնօրենի պաշտոնը ստանձնելուց մեկ ամիս անց «Politico»-ն հայտնեց, որ Ֆիցջերալդը գնել է «Japan Tobacco» ընկերության բաժնետոմսերը[19]։ Ներդրումը բարձրացրեց էթիկական մտահոգությունները հաշվի առնելով CDC-ի առաքելությունը՝ նվազեցնել ծխախոտի օգտագործումը Միացյալ Նահանգներում[19]։ Մի քանի ամիս անց նա վաճառեց բաժնետոմսերը[19]։ 2018 թվականի հունվարի 31-ին Politico-ի պատմության տարածումից մեկ օր անց Ֆիցջերալդը հրաժարական տվեց[1] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 {{Cite news|url=http://thehill.com/policy/healthcare/371592-cdc-head-resigns-after-report-she-traded-tobacco-stocks%7Ctitle=CDC(չաշխատող հղում) head resigns after report she traded tobacco stocks |last=Hellmann|first=Jessie|date=31 January 2018|
  2. «Past CDC Directors/Administrators». Office of Enterprise Communication. Centers for Disease Control and Prevention (U.S. Department of Health and Human Services). 2009 թ․ փետրվարի 19. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Brenda Fitzgerald, M.D. Commissioner». Georgia Department of Public Health. 2013 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին.
  4. 4,0 4,1 Branswell, Helen (2017 թ․ հուլիսի 6). «Dr. Brenda Fitzgerald is named new CDC director». Stat. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին.
  5. Levitz, Eric (2017 թ․ հուլիսի 10). «Trump's CDC Pick Peddled 'Anti-Aging' Medicine to Her Gynecologic Patients». New York.
  6. 6,0 6,1 Rubin, Rita (2017 թ․ հուլիսի 9). «New CDC Head Fitzgerald Peddled Controversial 'Anti-Aging Medicine' Before Leaving Private Practice». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 10-ին.
  7. "Nathan Deal (b. 1942)". Georgiaencyclopedia.org. December 23, 2014. Retrieved March 1, 2016.
  8. Hastings, Terry (2012 թ․ հուլիսի 19). «Georgia Commissioner of Public Health to address obesity in Georgia» (Press release). UGA Today. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  9. «Ob/gyn to oversee public health system». George Health News. 2011 թ․ փետրվարի 8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 16-ին.
  10. Lloyd, Robin (2017 թ․ հուլիսի 14). «Trump's Incoming CDC Chief Brings a Mixed Record on Public Health». Undark Magazine.
  11. 11,0 11,1 Kaplan, Sheila (2017 թ․ հուլիսի 23). «New C.D.C. Chief Saw Coca-Cola as Ally in Obesity Fight». The New York Times. էջ A1. Վերցված է 2017 թ․ հուլիսի 26-ին.
  12. «ASTHO Board of Directors». Association of State and Territorial Health Officials. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 28-ին.
  13. «GA District 7 - R Primary». Our Campaigns. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին.
  14. «Newt Gingrich, Brenda Fitzgerald». Herald-Tribune. Sarasota, Florida. 2011 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. ;, Julie (2017 թ․ հուլիսի 7). «Georgia public health official to head U.S. CDC». Reuters. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին. {{cite news}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  16. Hensley, Ellie (2017 թ․ հունվարի 19). «CDC appoints acting director». Atlanta Business Chronicle. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  17. Salzer, James (2017 թ․ հուլիսի 7). «Gov. Deal picks interim Georgia public health director». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 7-ին.
  18. 18,0 18,1 18,2 18,3 Sun, Lena H.; Crites, Alice (2017 թ․ դեկտեմբերի 11). «New CDC head faces questions about financial conflicts of interest». The Washington Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Trump's top health official traded tobacco stock while leading anti-smoking efforts». Politico. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ջոն Նաթան Դիլ, ամերիկացի իրավաբան և քաղաքական գործիչ, ով 2011-ից 2019 թվականներին աշխատել է որպես Ջորջիայի 82-րդ նահանգապետ[7]։