Բրենդա Լի
Բրենդա Լի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1944[1][2] (80 տարեկան) |
Ծննդավայր | Ատլանտա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Maplewood Comprehensive High School? և Hollywood Professional School? |
Մասնագիտություն | երգչուհի և երգերի հեղինակ |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | brendalee.com |
![]() |
Բրենդա Մեյ Թարպլի (անգլ.՝ Brenda Lee,դեկտեմբերի 11, 1944[1][2], Ատլանտա), հայտնի որպես Բրենդա Լի, ամերիկացի երգչուհի է, ով մեծ հաջողություններ է գրանցել ռոքաբիլի, փոփ, քանթրի և Սուրբ Ծննդյան երաժշտության ժանրերում[3]: Ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 11-ին և արդեն 12 տարեկանում՝ 1957 թվականին, գրանցել է իր առաջին հիթը «Billboard»-ում: Նրա խորհրդանշական երգերից են «Sweet Nothin’s»-ը, «I’m Sorry»-ն, «I Want to Be Wanted»-ը և ժամանակի Սուրբ Ծննդյան դասականը՝ «Rockin’ Around the Christmas Tree»-ը: Հատկանշական է, որ այս տոնական երգը 2023 թվականին գլխավորել է ԱՄՆ-ի «Billboard Hot 100»-ը՝ Լիին դարձնելով ամենատարեց արտիստը, ով երբևէ գլխավորել է այս չարթը[4]:
Վաճառելով ավելի քան 100 միլիոն ձայնասկավառակ ողջ աշխարհում՝ Բրենդա Լին 20-րդ դարի ամենահաջողակ ամերիկացի արտիստներից մեկն է: Լին դարձավ երկրորդ կինը (Կոնի Ֆրենսիսից հետո), ով գլխավորեց «Billboard Hot 100»-ը, երբ 1960 թվականին նրա «I’m Sorry» երգը զբաղեցրեց առաջին տեղը: 1960-ականների ընթացքում ԱՄՆ-ում ունեցած հաջողությունները նրան ճանաչում բերեցին որպես «Billboard»-ի տասնամյակի լավագույն կին արտիստ և չորս արտիստներից մեկը, ովքեր ամենաշատ սինգլներն են գրանցել չարթերում՝ Էլվիս Փրեսլիից, «The Beatles»-ից և Ռեյ Չարլզից հետո: Նրա պարգևների թվում են Գրեմմի մրցանակը, չորս «NARM» մրցանակ, երեք «NME» մրցանակ և հինգ «Edison» մրցանակ[5]: Նա առաջին կինն է, ով ընդգրկվել է թե՛ «Քանթրի երաժշտության փառքի սրահ»-ում, թե՛ «Ռոքնռոլի փառքի սրահ»-ում: 2023 թվականին «Rolling Stone»-ը նրան ճանաչեց բոլոր ժամանակների լավագույն երգիչներից մեկը[6]:
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդա Մեյ Թարպլին ծնվել է 1944 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Ջորջիայի Ատլանտա քաղաքի Գրեյդի հիվանդանոցի բարեգործական բաժանմունքում՝ ծնողներ Էնի Գրեյսի (ծննդյան անունը՝ Յարբրո, 1921–2006) և Ռուբեն Լինդսի Թարպլիի (1909–1953) ընտանիքում[3][7][8]։ Ծննդյան պահին նա կշռում էր ընդամենը 2 կգ 123 գրամ։ Լին հաճախել է տարրական դպրոցներ այնտեղ, որտեղ նրա հայրը գտնում էր աշխատանք՝ հիմնականում Ատլանտայի և Օգուստայի միջև։ Նրա ընտանիքը ապրում էր աղքատ պայմաններում. մեծ տարիքում նա շարունակում էր քնել նույն անկողնում՝ իր եղբոր և քրոջ հետ՝ երեք սենյականոց տանը, որտեղ չկար հոսող ջուր։ Ընտանեկան կյանքը կենտրոնացած էր ծնողների աշխատանք փնտրելու, ընտանիքի և բապտիստական եկեղեցու շուրջ, որտեղ Բրենդան ամեն կիրակի երգում էր մենակատարումներ[3][9]։
Լիի հայրը ֆերմերի որդի էր[10]։ Նրա հասակը 170 սմ էր, և նա թեև ձախլիկ էր՝ փայլուն բեյսբոլ խաղացող էր,երբ 11 տարի ծառայում էր ԱՄՆ բանակում։ Նրա մայրը Ջորջիայի Գրին շրջանի աշխատավոր դասակարգի ընտանիքից էր։
Թեև նրանց ընտանիքն ջրամատակարարում չուներ մինչև հոր մահը, նրանք ունեին մարտկոցով աշխատող ռադիո, որն առանձնահատուկ հետաքրքրել էր Բրենդային դեռ մանկուց[3]։ Մայրն ու քույրը հիշում էին, որ մինչև երեք տարեկան դառնալը նրան հաճախ տանում էին տեղի քաղցրավենիքի խանութ։ Նրանցից մեկը նրան դնում էր վաճառասեղանի վրա, և նա երգում էր՝ ստանալով կոնֆետներ կամ մանրադրամ։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանուկ կատարող
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդա Լիի ձայնը, դեմքն ու բեմական ոճը նրան լայն ճանաչում են բերել դեռ փոքր տարիքից։ Հինգ տարեկանում նա առաջին տեղն է գրավել իր դպրոցի տաղանդների մրցույթում՝ երգելով «Take Me Out to the Ball Game»։ Նրա ելույթը դրական արձագանքներ է ստացել, ինչը նրան հնարավորություն է տվել հաճախակի մասնակցել տեղի ռադիո և հեռուստատեսային հաղորդումներին[11]։
1953 թվականին Լին ութ տարեկան է եղել, երբ նրա հայրը մահացել է՝ շինարարական դժբախտ պատահարի հետևանքով։ Տասը տարեկանում Լին արդեն ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն էր՝ երգելով տարբեր միջոցառումների, ինչպես նաև տեղական ռադիո և հեռուստատեսային հաղորդումների ժամանակ[12]։ Այդ տարիներին նա կանոնավոր կերպով մասնակցում էր «TV Ranch» քանթրի երաժշտության շոուին՝ «WAGA-TV»-ով՝ Ատլանտայում։ Սակայն նա այնքան կարճահասակ էր, որ հաղորդավարն ստիպված էր բարձրախոս հենարանը իջեցնել հնարավորինս ցածր, իսկ Լիին կանգնեցնել փայտե արկղի վրա, որպեսզի հասնի միկրոֆոնին։ 1955 թվականին նրա մայրը՝ Գրեյս Թարպլին, ամուսնացավ Բյուել Ջեյ Ռեյնուոթերի հետ, ով ընտանիքին տեղափոխեց Օհայո նահանգի Ցինցինատի, որտեղ աշխատում էր «Jimmie Skinner Music Center»-ում։ Լին այնտեղ ելույթ էր ունենում Սքիների հետ` ձայնագրությունների խանութում, որը երկու շաբաթօրյա ծրագրով հեռարձակվում էր Կենտուկի նահանգի Նյուպորտ քաղաքից՝ «WNOP» ռադիոկայանով։ Շուտով ընտանիքը վերադարձավ Ջորջիա, այս անգամ՝ Օգուստա, որտեղ Լին հանդես եկավ «The Peach Blossom Special» շոուում՝ «WJAT-AM»-ով` Սվեյնսբորոյում[13]։
Ազգային ճանաչում և աստղային կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդա Լիի մեծ հաջողությունը տեղի ունեցավ 1955 թվականի փետրվարին, երբ նա հրաժարվեց $30 (2022 թվականի արժեքով՝ $334) վճարով մասնակցել Սվեյնսբորոյի ռադիոհաղորդմանը՝ Ատլանտայում ներկա լինելու համար Ռեդ Ֆոլիի «Ozark Jubilee» ABC-TV-ի ծրագրի շրջիկ շոուին[14]։ Ատլանտայի ռադիոհաղորդավարներից մեկը համոզեց Ֆոլիին լսել Բրենդային՝ նախքան շոուն։ Լսելով նրան՝ Ֆոլին համաձայնեց, որ Լին կատարի «Jambalaya» երգը նույն երեկո՝ առանց փորձի։ Ֆոլին ավելի ուշ հիշում էր այն պահերը, որոնք հաջորդեցին նրա ելույթին։
1955 թվականի մարտի 31-ին տասնամյա Բրենդան իր դեբյուտը կատարեց Միսսուրի նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում՝ «Ozark Jubilee»-ի շրջանակներում, բայց նրա մայրն ու մենեջերը 1957 թվականին հայց ներկայացրեցին, որն ավարտին դրեց նրա հինգ տարվա պայմանագիրը շոուի հետ, նա շարունակում էր կանոնավոր կերպով մասնակցել ծրագրին դրա ամբողջ տևողության ընթացքում[15]։
Մոտ երկու ամիս անց՝ 1956 թվականի հուլիսի 30-ին, «Decca Records»-ը նրան առաջարկեց պայմանագիր։ Նրա առաջին ձայնագրությունը դարձավ «Jambalaya»-ն՝ «Bigelow 6-200» երգով։ Նրա երկրորդ սինգլը ներառում էր Սուրբ Ծննդյան երկու զվարճալի երգեր՝ «I’m Gonna Lasso Santa Claus» և «Christy Christmas»: Չնայած նա 1956 թվականի դեկտեմբերի 11-ին դարձավ 12 տարեկան՝ առաջին երկու սինգլները ներկայացնում էին նրան որպես «Փոքրիկ Բրենդա Լի»[16]։
1956 թվականի թողարկումները չկարողացան հիթ դառնալ, բայց նրա՝ 1957 թվականի առաջին սինգլը՝ Հյու Էշլիի գրած «One Step at a Time» երգը, հաջողություն գրանցեց թե՛ փոփ, թե՛ քանթրի ժանրերում։ Նրա հաջորդ հիթը՝ «Dynamite»-ը,նրան պարգևեց իր մշտական մականունը՝ «Փոքրիկ ռումբ»[3]։
Սկզբում Լին հայտնի դարձավ քանթրի երաժշտության վայրերում և շոուներում ելույթ ունենալով։ Սակայն նրա ձայնագրության լեյբլն ու մենեջմենթը որոշեցին նրան ներկայացնել բացառապես որպես փոփ երգչուհի։ Արդյունքում նրա 1960-ականների լավագույն հայտնի երգերից և ոչ մեկը չթողարկվեց քանթրի ռադիոյով։ Չնայած նրա քանթրի հնչողությանը և Նեշվիլի լավագույն երաժիշտների մասնակցությանը, նա չունեցավ ևս մեկ քանթրի հիթ՝ մինչև 1969 թվականը՝ «Johnny One Time» երգով[17]։
Ամենամեծ հաջողությունը 1958-1966
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդա Լին իր ամենամեծ հաջողությունը փոփ չարթերում գրանցեց 1950-ականների վերջին և 1960-ականների կեսերին՝ ռոքնռոլ և ռոքաբիլլի ոճի երգերով[18]։ Նրա ամենահայտնի հիթերն էին՝ «Jambalaya», «Sweet Nothin's» (№ 4՝ գրված քանթրի երաժիշտ Ռոնի Սելֆի կողմից), «I Want to Be Wanted» (№ 1), «All Alone Am I» (№ 3) և «Fool #1» (№ 3): Նա նաև հիթեր ունեցավ ավելի փոփ ուղղվածությամբ, ինչպիսիք էին՝ «That's All You Gotta Do» (№ 6), «Emotions» (№ 7), «You Can Depend on Me» (№ 6), «Dum Dum» (№ 4), 1962 թվականի «Break It to Me Gently» (№ 2), «Everybody Loves Me But You» (№ 6) և «As Usual» (№ 12): Լիի 9 անընդմեջ հիթերը, որոնք տեղ զբաղեցրին «Billboard Hot 100»-ի թոփ 10-ում 1960-1962 թվականներին, ռեկորդային դարձան մենակատար կանանց համար՝ կրկնվելով միայն 1986 թվականին՝ Մադոննայի կողմից։
1958 թվականին, երբ Լին 13 տարեկան էր, պրոդյուսեր Օուեն Բրեդլին առաջարկեց նրան ձայնագրել Ջոնի Մարկսի նոր երգը։ Մարկսը հայտնի էր Սուրբ Ծննդյան երգեր գրելով, որոնցից ամենահայտնիներ էին «Rudolph the Red-Nosed Reindeer» (Ջին Օթրի) և «A Holly Jolly Christmas» (Բարլ Այվս): Լին ձայնագրեց «Rockin' Around the Christmas Tree» երգը 1958 թվականի հուլիսին՝ Հենք Գարլենդի կիթառի նվագակցությամբ և Նեշվիլի սաքսոֆոնահար Բութս Ռանդոլֆի կատարմամբ։ «Decca Records»-ը նոյեմբերին թողարկեց երգը, բայց այն վաճառվեց ընդամենը 5000 օրինակով։ Այն կրկին անհաջող էր 1959-ի վերաթողարկման ժամանակ[19]։ Սակայն հետագա տարիներին երգը վաճառվեց ավելի քան հինգ միլիոն օրինակով։ 2017 թվականից սկսած՝ այն ամեն տարի հայտնվում է «Billboard Hot 100»-ում, իսկ 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ հասել է 54 շաբաթվա ցուցանիշի՝ 2023-ին գրավելով առաջին տեղը։


1960 թվականին Լին ձայնագրեց իր հայտնի երգը՝ «I’m Sorry»: Սակայն երգը մի քանի ամիս ուշ թողարկվեց, քանի որ մտավախություն կար, որ 15-ամյա Լին չէր հասկանում երգի սիրային թեման։ Երգը դարձավ 1960 թվականի ամենամեծ հիթերից մեկը՝ գրավելով ԱՄՆ-ում՝ «№ 1» և Մեծ Բրիտանիայում ՝ «№ 12» հորիզոնականները[20][21]։ Այն դարձավ նրա առաջին ոսկե սինգլը և ներկայացվեց «Գրեմմի» մրցանակի[22]։ Չնայած այն պաշտոնապես չէր թողարկվել որպես քանթրի երգ, այն առաջին հիթերից մեկն էր, որն օգտագործում էր Նեշվիլի ձայնային ոճը՝ նվագախմբի և հարմոնիկ ֆոնային վոկալների միջոցով։
«Rockin' Around the Christmas Tree» երգը վերջապես արժանացավ ուշադրության իր երրորդ թողարկման ժամանակ՝ մի քանի ամիս անց։ Այն դարձավ ամենամյա Սուրբ Ծննդյան դասական երգ և ներկայումս ասոցացվում է Բրենդա Լիի հետ[23]։
Նրա վերջին հիթը ԱՄՆ-ի փոփ չարթերում՝ բացառությամբ «Rockin' Around the Christmas Tree» երգի ամենամյա վերաթողարկումների, 1963 թվականի «Losing You» երգն էր (№ 6):
1964 թվականին «As Usual» երգը հասավ № 12-ին՝ ԱՄՆ-ում և № 5-ին՝ Մեծ Բրիտանիայում, իսկ «Coming on Strong»՝ № 11-ին՝ ԱՄՆ-ում։ Նույն թվականին «Is It True» երգը «№ 17» հորիզոնականն էր զբաղեցնում թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Մեծ Բրիտանիայում[24]։ Երգը ձայնագրվել էր Լոնդոնում՝ Միկի Մոստի պրոդյուսերությամբ, իսկ կիթառ նվագում էին Ջիմ Փեյջը և Բիգ Ջիմ Սալիվանը։ Այնուամենայնիվ, երգի լրացուցիչ կիթառային հատվածները ձայնագրվել էին Նեշվիլում[25]։
Միջազգային ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրենդա Լին հայտնի դարձավ Մեծ Բրիտանիայում՝ իր կարիերայի սկզբնական փուլից։ 1959 թվականին, մինչ ԱՄՆ-ում փոփ երաժշտության մեջ մեծ ճանաչում կստանար, նա ելույթ ունեցավ բրիտանական հեռուստատեսությամբ։ Նրա առաջին հիթ սինգլը Մեծ Բրիտանիայում «Sweet Nothin's» երգն էր, որը 1960 թվականի գարնանը գրավեց «UK Singles Chart»-ի 4-րդ հորիզոնականը։ 1961 թվականին Լին Մեծ Բրիտանիայում ունեցավ ևս մեկ հիթ՝ «Let's Jump the Broomstick» երգը։ Այն ռոքաբիլլի ոճի կատարում էր, որը ձայնագրվել էր 1959 թվականին և չնայած ԱՄՆ-ում չարթերում չէր հայտնվել, Մեծ Բրիտանիայում հասավ «№ 12»-ի[26]։
Լին ուներ երկու տասնյակի լավագույն հիթեր Մեծ Բրիտանիայում, որոնք նրա հայրենիքում՝ ԱՄՆ-ում որպես սինգլ չէին թողարկվել։ Դրանցից առաջինը՝ «Speak to Me Pretty», 1962 թվականի մայիսին հասավ «№ 3»-ի և դարձավ նրա մեծագույն հիթը Մեծ Բրիտանիայում՝ ըստ չարթերի։ Նրան հետևեց «Here Comes That Feeling» երգը, որը 1962 թվականի ամռանը զբաղեցրեց «№ 5» հորիզոնականը։ Այս երգը ԱՄՆ-ում թողարկվել էր որպես «Everybody Loves Me But You» (որն զբաղեցրել էր «Billboard Hot 100»-ի № 6-ը)։ Այնուամենայնիվ, «Here Comes That Feeling»-ը նույնպես հայտնվեց «Billboard Hot 100»-ում՝ զբաղեցնելով «№ 89»-ը։
1962 թվականին, երբ Լին շրջագայության էր Գերմանիայում, նա ելույթ ունեցավ Համբուրգի «Star-Club»-ում, որտեղ «The Beatles»-ը հանդես եկավ որպես նախաբացման խումբ[26]։ Լին Մեծ Բրիտանիայում մեծ հաջողություն ունեցավ նաև «All Alone Am I» (№ 7, 1963) և «As Usual» (№ 5, 1964) երգերով։
Լին առաջին անգամ այցելեց Մեծ Բրիտանիա 1959 թվականի ապրիլին՝ վերջին պահին փոխարինելով «Oh Boy!» շոուի հյուրերից մեկին։ Նա առաջին անգամ շրջագայեց Մեծ Բրիտանիայում՝ 1962 թվականի մարտին և ապրիլին՝ Ջին Վինսենտի և «Sounds Incorporated» խմբի հետ։ Երկրորդ շրջագայությունը տեղի ունեցավ 1963 թվականի մարտին, որտեղ նրան աջակցում էին «The Bachelors», «Tony Sheridan», «Mike Berry», և «Sounds Incorporated» խմբերը։0
1963 թվականին Լին շրջագայել է նաև Իռլանդիայում և հայտնվել «Spotlight» ամսագրի շապիկին։
1964 թվականի նոյեմբերի 2-ին Լին հանդես եկավ «Royal Variety Performance»-ի ժամանակ՝ Թագուհի Ելիզավետա II-ի առջև՝ Լոնդոնի Պալադիումում։ Այնուհետև նա կրկին շրջագայեց՝ Մեծ Բրիտանիայում 1964 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին, որտեղ նրան աջակցում էին տարբեր հայտնի խմբեր, ներառյալ «Manfred Mann», «Johnny Kidd & the Pirates», «Wayne Fontana & the Mindbenders», և «The Tornados»:
1970-1992
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ականների սկզբին Բրենդա Լին վերադառնում է իր քանթրի երաժշտական արմատներին և հաջողությամբ վերականգնում իր կարիերան այդ ժանրում։ Հեռուստատեսության պրոդյուսեր Սեմ Լովուլոն իր 1996 թվականի հուշերում նշում է, որ Լիի 1972 թվականին «Hee Haw» հաղորդմանը մասնակցությունը կարևոր դեր է ունեցել նրա կարիերայի վերելքում[27]։ Լին կարողանում է ամերիկյան քանթրի երաժշտության հիթ շքերթում հասնել լավագույն տասնյակ, առաջինը ՝ 1973 թվականի «Nobody Wins» երգով, որը ոչ միայն հասավ լավագույն հնգյակ, այլև դարձավ նրա վերջին հիթը «Թոփ 100 փոփ» հիթ շքերթում՝ հասնելով 70-րդ հորիզոնականին։ Նույն տարում Մարկ Ջեյմսի հեղինակած «Sunday Sunrise» երգը զբաղեցրեց 6-րդ տեղը «Billboard» ամսագրի «Hot Country Singles» աղյուսակում։
Լիի քանթրի երաժշտության հաջողությունները շարունակվեցին «Wrong Ideas» և «Big Four Poster Bed» (1974) երգերով, իսկ հետո՝ «Rock on Baby» և «He's My Rock» (1975)։ Մի քանի տարվա ընթացքում համեմատաբար քիչ հիթերից հետո նա կրկին վերադարձավ լավագույն տասնյակ՝ 1979 թվականին «Tell Me What It's Like» երգով։ Նրա հաջողությունը շարունակվեց 1980 թվականին երկու նոր հիթերով՝ «The Cowgirl and the Dandy» և «Broken Trust», վերջինս ուղեկցված էր «Oak Ridge Boys» խմբի վոկալով։1982 թվականին Լին մասնակցեց «The Winning Hand» ալբոմի ձայնագրմանը, որտեղ համագործակցեց Դոլլի Փարթոնի, Քրիս Քրիստոֆերսոնի և Ուիլի Նելսոնի հետ։ Ալբոմը անսպասելի հաջողություն ունեցավ և տեղ զբաղեցրեց ԱՄՆ-ի քանթրի ալբոմների լավագույն տասնյակում։ Նրա վերջին լայնորեն ճանաչված հիթերից մեկը դարձավ Ջորջ Ջոնսի հետ՝ 1984 թվականին ձայնագրված դուետը՝ «Hallelujah, I Love Her So»։ Հետաքրքիր է, որ Լին այս երգը նախապես ձայնագրել և թողարկել էր 1960 թվականին իր «This Is...Brenda» ալբոմում։ 1992 թվականին նա կրկին համագործակցեց՝ ձայնագրելով «You’ll Never Know» դուետը՝ Վիլի ԴեՎիլիի հետ՝ նրա «Loup Garou» ալբոմի համար[28]։
2000-2016: Կենսագրություն և Քանթրի Երաժշտության Փառքի Սրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրենդա Լիի ինքնակենսագրությունը՝ «Little Miss Dynamite: The Life and Times of Brenda Lee», լույս է տեսել «Hyperion» հրատարակչության կողմից` 2002 թվականին[3]։
Լիի վերջին ալբոմը թողարկվել է 2007 թվականին և հանդիսանում է ավետարանական երգերի հավաքածու։ Նա այլևս շրջագայությունների չի մասնակցում և հազվադեպ է ելույթ ունենում։ Վերջին տարիներին Լին ակտիվորեն ներգրավված է «Քանթրի Երաժշտության Փառքի Սրահի և Թանգարանի» աշխատանքներում։ 2000 թվականի հոկտեմբերի 4-ին Լին «Քանթրի Երաժշտության Փառքի Սրահում» ընդունեց քանթրի երաժշտության լեգենդներ Ֆարոն Յանգին և Չարլի Փրայդին։ Լին հաճախ է հանդես գալիս որպես ամենամյա նոր անդամների հայտարարող և հանդիսավոր արարողության ընթացքում նրանց հանձնում է անդամակցության մեդալները։ Վերջին inductees-ը, որոնց Լին հայտարարեց և ներկայացրեց 2016 թվականին, հանդիսանում էին Ռենդի Թրավիսը, Չարլի Դանիելսը և Ֆրեդ Ֆոսթերը[28]։
2019-ից առ այսօր. «Rockin' Around the Christmas Tree»-ի 65-ամյակը
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին «Billboard»-ի կրկնվող երգերի կանոնների փոփոխությունից ի վեր Բրենդա Լիի «Rockin' Around the Christmas Tree»-ն սկսեց ամեն տարի վերադառնալ «Billboard Hot 100»-ում` 2015 թվականից[29]։ 2019 թվականի դեկտեմբերի 21-ի «Hot 100»-ի աղյուսակում երգը նոր գագաթնակետի հասավ՝ զբաղեցնելով 3 հորիզոնականը՝ ունենալով 37.1 միլիոն դիտումներ և 5,000 թվային վաճառք[30]։ Հաջորդ շաբաթ այն բարձրացավ 2 հորիզոնական, որտեղ մնաց երկու շաբաթ շարունակ[31][32]։ 2019-ից 2022 թվականներին երգը կրկին հասավ 2 հորիզոնական՝ զիջելով Մարայա Քերիի «All I Want for Christmas Is You» երգին[32]։
2023 թվականի նոյեմբերին, երգի 65-ամյակի առթիվ, Լին թողարկեց տեսահոլովակ, որտեղ նա համընթաց շարժվում է երգի բնօրինակ ձայնագրությանը՝ տնային խնջույքի շրջանակում՝ Տանիա Թաքերի և Տրիշա Յերվուդի հետ միասին[33]։ Լին նաև միացավ «TikTok» սոցիալական հարթակին՝ երգի առաջխաղացման համար՝ հրապարակելով տեսանյութեր, որտեղ հիշում է երգի պատմությունն ու հաջողությունը[34]։
2023 թվականի դեկտեմբերի 9-ի «Billboard Hot 100»-ի աղյուսակում «Rockin' Around the Christmas Tree»-ն առաջին անգամ զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ դառնալով Լիի երրորդ համար 1 հիթը և առաջինը՝ 1960 թվականի «I Want to Be Wanted» երգից հետո։ 78 տարեկանում Լին դարձավ «Hot 100»-ում առաջին հորիզոնականը գրաված ամենատարեց կին կատարողը և ընդհանուր առմամբ ամենատարեց կատարողը՝ գերազանցելով համապատասխանաբար Շերի և Լուի Արմսթրոնգի ռեկորդները[4]։ Հաջորդ շաբաթ նա պահպանեց առաջին տեղը, իսկ դեկտեմբերի 16-ին, 79 տարեկան դառնալով, կրկին գերազանցեց իր իսկ տարիքի ռեկորդը[35]։ Երկու շաբաթվա դադարից հետո՝ 2024 թվականի հունվարի 6-ին նա կրկին վերադարձավ առաջին հորիզոնական՝ ևս մեկ շաբաթով[36]։
2024 թվականի հոկտեմբերի 25-ին թողարկվեց Լիի կողմից հաստատված արհեստական ինտելեկտի օգնությամբ ստեղծված իսպաներեն տարբերակը՝ «Noche Buena y Navidad»[37]։
2024 թվականի դեկտեմբերին «Spotify»-ը հայտարարեց, որ «Rockin' Around the Christmas Tree»-ն ընդգրկվել է պատմության ամենաշատ լսված տոնական երգերի տասնյակում՝ անցնելով մեկ միլիարդ լսումների շեմը[38][39][40]։ ԱՄՆ «Ձայնագրային արդյունաբերության ասոցիացիան» («RIAA») նույն ամսում երգին շնորհեց «7×» պլատինե սերտիֆիկատ՝ 7 միլիոն թվային վաճառքի համար[41]։
Նույն ամսին Լին պարգևատրվեց Թենեսի նահանգի կապիտոլիումում, որտեղ երգը պաշտոնապես հռչակվեց «Թենեսիի պաշտոնական տոնական» երգ։ Այս մասին օրենքի նախագիծը ներկայացվել էր 2023 թվականի դեկտեմբերին՝ «Թենեսիի Ներկայացուցիչների պալատ»-ի անդամ Ջեյսոն Փաուելի կողմից։ Այն ընդունվեց նահանգի օրենսդիր մարմնի կողմից և ստորագրվեց նահանգապետ Բիլ Լիի կողմից[42]։
Ժառանգություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]1986 թվականի սեպտեմբերի 26-ին Բրենդա Լին ընդգրկվեց «Ատլանտայի երաժշտական փառքի սրահ»-ում՝ 5-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի ունեցավ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում՝ «Raddison Inn»-ում[43]։ Նրան այս պատիվը շնորհվեց այնպիսի ճանաչված երաժիշտների կողքին, ինչպիսիք են Ռայլի Փաքեթը, Գիդ Թաները, Դեն Հորնսբին, Քլեյթոն ՄաքՄիշենը և Բութս Վուդոլը։ Լին 1990 և 2001 թվականներին երկու անգամ հայտնվեց «Ռոքնռոլի փառքի սրահ»-ի թեկնածուների վերջնական ցանկում, սակայն միայն 2002 թվականին նրան ընտրեցին և ընդգրկեցին այդ փառքի սրահում[44][45]։
Նշելով ձայնագրման գործունեության 50-ամյակը՝ 2006 թվականի սեպտեմբերին նա դարձավ «Source Foundation»-ի կողմից Նեշվիլում շնորհվող «Jo Meador-Walker Lifetime Achievement» մրցանակի երկրորդ դափնեկիրը[46]։ 1997 թվականին Լին ընդգրկվեց «Քանթրի երաժշտության փառքի սրահ»-ում, ինչպես նաև նա «Ռոքաբիլի փառքի սրահ»-ի և «Հիթ փառքի սրահ»-ի անդամ է[5][47]։
2008 թվականին նրա «Rockin' Around the Christmas Tree» ձայնագրությունը նշանավորեց իր 50 տարին որպես տոնական դասական, իսկ 2009 թվականի փետրվարին Ձայնագրման Արվեստների և Գիտությունների Ազգային Ակադեմիան Լիին շնորհեց Գրեմմիի Կյանքի Նվաճումների մրցանակ։[7]
2023 թվականին «Rolling Stone» ամսագիրը Լիին բերեց 161-րդ տեղ՝ «Բոլոր ժամանակների 200 մեծագույն երգիչներ» ցանկում[48]։
Գրեմմի Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրեմմիի մրցանակը Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ձայնագրման Արվեստների և Գիտությունների Ազգային Ակադեմիայի» («NARAS») կողմից տրվող պատվավոր մրցանակ է՝ երաժշտության ոլորտում բացառիկ նվաճումները ճանաչելու համար։ Այն երաժշտական ոլորտում նույնքան կարևոր է, որքան այլ կատարողական արվեստների ոլորտներում տրվող մրցանակները՝ «Էմմի» (հեռուստատեսություն), թոնի (բեմական կատարումներ) և Օսկար (կինոարվեստ):
Տարի | Անվանակարգ | Առաջադրված երգ | Արդյունք |
---|---|---|---|
1961 | Best Female Pop Vocal Performance | "I'm Sorry" | Առաջադրված |
1970 | "Johnny One Time" | Առաջադրված | |
1980 | Best Female Country Vocal Performance | "Tell Me What It's Like" | Առաջադրված |
1999 | Grammy Hall of Fame | "I'm Sorry" | Ներառված |
2009 | Grammy Lifetime Achievement Award | Brenda Lee | Հաղթանակ |
2019 | Grammy Hall of Fame | "Rockin' Around the Christmas Tree" | Ներառված |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1962 թվականի նոյեմբերին Բրենդա Լին հանդիպել է Չարլզ Ռոնալդ «Ռոնի» Շաքլեթին՝ Նեշվիլի տոնավաճառի Կոլիզեումում կայացած «Bo Diddley» և «Jackie Wilson»՝ Ջեկի Ուիլսոնի համերգի ժամանակ։ Նրանց հարաբերությունները արագ են զարգացել, և նրանք ամուսնացել են վեց ամիս անց՝ 1963 թվականի ապրիլի 24-ին[49][50]։
Լին և Շաքլեթը ունեն երկու դուստր և երեք թոռ[51]։
Լին ընտանիքով կապված է երգիչ Դեյվ Ռեյնուոթերի հետ («The New Christy Minstrels» խմբից)՝ իր մոր երկրորդ ամուսնության արդյունքում[52]։
Սկավառակագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]• Rock The Bop (1957)
- Brenda Lee Now (1974)
- Sincerely, Brenda Lee (1975)
- L.A. Sessions (1976)
- Even Better (1980)
- Take Me Back (1980)
- Only When I Laugh (1981)
- The Winning Hand]] (1982; with Kris Kristofferson, Willie Nelson, and Dolly Parton)
- Feels So Right (1985)
- Brenda Lee (1991)
- A Brenda Lee Christmas (1991)
- Precious Memories (1997)
- Gospel Duets with Treasured Friends (2007)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Dutch Top 40
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Lee, Brenda; Oermann, Robert K.; Clay, Julie (2002). Little Miss Dynamite: the life and times of Brenda Lee. Hyperion. էջեր 305. ISBN 9780786866441.
- ↑ 4,0 4,1 «Brenda Lee Hits No. 1 on the Hot 100, Becoming the Oldest Artist to Ever Top the Chart». TheMessengerEntertainment. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ 5,0 5,1 «Brenda Lee: The Lady, The Legend». Rockabillyhall.com. Rockabilly Hall of Fame. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ «The 200 Greatest Singers of All Time». Rolling Stone. 2023 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Brenda Lee Biography». PBS. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Brenda Lee (b. 1944)». New Georgia Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Brenda Lee: Little Miss Dynamite». IMDb.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ «Brenda Lee – The Vogue» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Brenda Lee». Country Music Hall of Fame and Museum (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Brenda Lee». New Georgia Encyclopedia (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Brenda Lee». www.classicbands.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Consumer Price Index Data from 1913 to 2022 | US Inflation Calculator». www.usinflationcalculator.com (ամերիկյան անգլերեն). 2008 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Lee, Brenda; Oermann, Robert K.; Clay, Julie (2002), Little Miss Dynamite: the Life and Times of Brenda Lee, Hyperion, ISBN 0-7868-8558-0
- ↑ Sexton, Paul (2023 թ․ հուլիսի 30). «Brenda Lee's 'Jambalaya': Little Miss Dynamite Debuts On The Bayou». uDiscover Music (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «Johnny One Time (Song by Brenda Lee) ••• Music VF, US & UK hits charts».
- ↑ «Brenda Lee: the Lady, the Legend». Brenda Lee Productions. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ Murrells, Joseph (1978). The Book of Golden Discs (2nd ed.). London: Barrie and Jenkins Ltd. էջ 103. ISBN 0-214-20512-6.
- ↑ hanspostcard (2019 թ․ դեկտեմբերի 2). «Billboard #1 Hits: #32: 'I'm Sorry'- Brenda Lee- July 18, 1960». slicethelife (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ tolsen (2013 թ․ հունվարի 2). «Billboard Hot 100™». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ «3rd Annual Grammy Awards». Grammy Awards. Վերցված է 2024 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Molanphy, Chris (2023 թ․ դեկտեմբերի 8). «Why Brenda Lee's "Rockin' Around the Christmas Tree" Is Finally No. 1 on the Billboard Charts». Slate. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «Brenda Lee – Is It True / What'd I Say | Releases | Discogs». Discogs. 1964. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
- ↑ «The Ivy League | Allmusic». Allmusic. Վերցված է 2024 թ․ հունիսի 28-ին.
- ↑ 26,0 26,1 Bernstein, Jonathan (2018 թ․ փետրվարի 20). «Brenda Lee: Inside the Life of a Pop Heroine Next Door». Rollingstone.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ Lovullo, Sam; Eliot, Marc (1996). Life in the Kornfield: My 25 Years at Hee Haw. New York: The Berkley Publishing Group. ISBN 1-57297-028-6. էջ 126: «Brenda Lee ... faded from the charts, until Hee Haw brought her back. Her appearance on our show was the key to reestablishing her career.»
- ↑ 28,0 28,1 «Brenda Lee announces signing with Webster Public Relations». 2017 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ Molanphy, Chris (2019 թ․ դեկտեմբերի 20). «Why Mariah Carey's 'All I Want for Christmas Is You' Is Finally No. 1». Slate (ամերիկյան անգլերեն). ISSN 1091-2339. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ «Brenda Lee's 'Rockin' Around the Christmas Tree' Hits No. 3 on Hot 100». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ «Top 100 Songs | Billboard Hot 100 Chart». Billboard.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 5-ին.
- ↑ 32,0 32,1 Unterberger, Andrew (2023 թ․ նոյեմբերի 29). «Is It Finally Brenda Lee's Year to Be 'Rockin'[[:Կաղապար:-']] Atop the Hot 100?». Billboard (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
{{cite magazine}}
: URL–wikilink conflict (օգնություն) - ↑ Hollabaugh, Lorie (2023 թ․ նոյեմբերի 6). «Brenda Lee's 'Rockin' Around The Christmas Tree' Celebrates Milestone With New Video». MusicRow.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Murray, Conor. «Will Brenda Lee's 'Rockin' Around The Christmas Tree' Finally Dethrone Mariah Carey On The Charts?». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Trust, Gary (2023 թ․ դեկտեմբերի 11). «Brenda Lee's 'Rockin' Around the Christmas Tree' Leads Billboard Hot 100 for Second Week». Billboard. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ Trust, Gary (2024 թ․ հունվարի 2). «Brenda Lee's 'Rockin' Around the Christmas Tree' Jingles Back to No. 1 on Billboard Hot 100». Billboard. Վերցված է 2024 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Harshita Mary Varghese (2024 թ․ հոկտեմբերի 25). «Universal Music to Release AI-Powered Spanish Version of Brenda Lee's "Rockin' Around the Christmas Tree"». Yahoo Finance. Reuters. Վերցված է 2024 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ Barbuti, Angela (2024 թ․ դեկտեմբերի 21). «Exclusive | Spotify's Top 10 most-streamed holiday tracks of all time revealed» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Rockin' Around The Christmas Tree (անգլերեն), 1964 թ․ հոկտեմբերի 19, Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին
- ↑ «Brenda Lee Reacts to 'Rockin' Around the Christmas Tree' Breaking 1 Billion Streams Days Before Her 80th Birthday (Exclusive)». People.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ Gold & Platinum – Brenda Lee". Recording Industry Association of America. December 9, 2024. Retrieved December 24, 2024
- ↑ Vissman, Donna (2024 թ․ դեկտեմբերի 15). «Brenda Lee's Rockin' Around the Christmas Tree is Named State of Tennessee Holiday Song». Wilson County Source (անգլերեն). Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «2006 - Source Nashville». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Brenda Lee - Rock & Roll Hall of Fame». Rock & Roll Hall of Fame. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Rock and Roll Hall of Fame and Museum | History, Facts, & Inductees». Encyclopedia Britannica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Brenda Lee». Countrymusichalloffame.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Brenda Lee - Hit Parade Hall of Fame». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Lifetime Achievement Award - Grammy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Here Tonight». The Tennessean|The Nashville Tennessean. 1962 թ․ նոյեմբերի 4. էջ 13-C. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Singer learned young how to rock the house». Las Vegas Review-Journal. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Brenda Lee». Biography.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին.
- ↑ «New Christy Minstrels to raise curtain in Brownville». Omaha World-Herald (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Argyrakis, Andy (2007 թ․ հուլիսի 5). «Reluctant Legend». Christianity Today. Վերցված է 2008 թ․ ապրիլի 2-ին.
- Wooding, Dan. «'Little Miss Dynamite' returns to her Gospel roots with a little help from some of her best friends». ASSIST News Service. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
- «Brenda Lee: the Lady, the Legend». Brenda Lee Productions. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 10-ին.
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1944 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ատլանտա քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 20-րդ դարի ամերիկացի երգչուհիներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երգիչներ
- Ամերիկացի կանայք
- Ամերիկացի փոփ երգիչներ
- Ամերիկացի փոփ երգչուհիներ
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կեղծանուններ