Բրենդան Այկ
Բրենդան Այկ Brendan Eich | |
---|---|
![]() 2012 թվականին, «Mozilla Foundation» ընկերության պաշտոնական նկար | |
Ծնվել է | հուլիսի 4, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան, Սանտա Կլարայի համալսարան և Ellwood P. Cubberley High School? |
Երկեր | ՋավաՍկրիպտ |
Մասնագիտություն | համակարգչային գիտնական, ծրագրավորող և գլխավոր ճարտարագետ |
Աշխատատու | Մոզիլլա ընկերություն |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն և գլխավոր ճարտարագետ |
Կայք | brendaneich.com |
![]() |
Բրենդան Այկ (անգլ.՝ Brendan Eich, [aɪk], ծնվել է 1960/1961 թվականին, Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ծրագրավորող և ՋավաՍկրիպտ ծրագրային լեզվի հեղինակ։ «Mozilla» ընկերության հիմնադիրներից մեկն է համարվում։
2005 թվականին դարձել է «Mozilla Corporation» ընկերության տեխնիկական գծով տնօրեն։ 2014 թվականի մարտի 24-ին նշանակվել է նույն ընկերության գլխավոր գործադիր տնօրեն։ Նախորդ տնօրենը՝ Գէրի Կովաչը, ընկերությունից հեռացել էր 2013 թվականին և աշխատանքի էր անցել AVG հակավիրուսային ծրագրեր արտադրող ընկերությունում, իսկ ժամանակավոր պաշտոնակատարը էր Ջեյ Սալլիվանը (գլխավոր օպերացիոն տնօրենը)։
2014 թվականի ապրիլի 4-ին Այկը հրաժարական է տալիս։ Հրաժարականը պայմանավորված է սկանդալով, որին հիմք է ծառայել այն, որ Այկը 2008 թվականին իր անձնական հաշիվներից 1000 ԱՄՆ դոլար է փոխանցել որպես աջակցություն այն շարժմանը, որի նախաձեռնությամբ Կալիֆորնիա նահանգի օրենսդիրները օրենքով սահմանել էին, որ ամուսնություն հասկացությունը տղամարդու և կնոջ միությունն է, սակայն 2013 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանը չեղարկել է այդ որոշումը[1]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բակալավրի կոչում ստացել է Սանտա Կլարա շրջանի համալսարանում, իսկ մագիստրոսի կոչումը ստացել է 1986 թվականին՝ Իլինոյսի համալսարանում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական աշխատանքը սկսել է «Silicon Graphics» ընկերությունում, որտեղ աշխատել է մոտ 7 տարի և զբաղվել է գրաֆիկական տերմինալների նախագծումով։ Ավելի ուշ մոտ 3 տարի աշխատել է «MicroUnity Systems Engineering» ընկերությունում, որը զբաղվում էր միկրոպրոցեսորների արտադրությամբ։
1995 թվականին Այկը աշխատանքի է անցել «Netscape» ընկերությունում, որը թողարկում էր հայտնի «Netscape Navigator» վեբ բրաուզերը։ Իսկ 1995 թվականին պաշտոնապես թողարկվել է Այկի նախագծած «JavaScript» ծրագրային լեզուն[2]։
«Mozilla» ընկերության հետ համագործակցել է 1998 թվականից, երբ սկսել է զբաղվել mozilla.org-ի ստեղծումով, որպես գլխավոր ճարտարապետ։ 2003 թվականին, երբ «AOL» ընկերությունը գնեց «Netscape» ընկերությունը և փակեց այն բաժինը, որտեղ աշխատում էր Այկը, վերջինս տեղափոխվեց «Mozilla»։