Jump to content

Բրեյնռոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բրեյնռոթ (անգլերեն "brain rot" -ուղեղի քայքայում), ինտերնետում ցանկացած ցածր որակի կամ մակարդակի բովանդակություն, որը կարող է առաջացանել բացասական հոգեբանական և կոգնետիվ հետևանքներ[1]։ Տերմինը նաև վերաբերում է թվային մեդիայի չափից ավելի օգտագործմանը, հատկապես կարճաժամկետ ժամանցին[2] և դումսքրոլինգին[3], ինչը կարող է ազդել կոգնետիվ առողջության վրա[4][5][6]։ Տերմինը ծագել է Ալֆա և Բետա սերունդների առցանց մշակույթներում[7]։

Ծագում և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության, տերմինը առաջին անգամ օգտագործվել է 1854 թվականին՝ Հենրի Դեյվիդ Թորոյի «Ուոլդեն» գրքում[8]։ Թորոն քննադատում էր այն, ինչը նա տեսնում էր որպես ինտելեկտուալ չափանիշների անկում՝ երբ բարդ գաղափարները ավելի քիչ էին գնահատվում, և նա դա համեմատում էր 1840-ականների Եվրոպայում «կարտոֆիլի քայքայման» հետ[7]։

Այն առցանց օգտագործվել է դեռ 2004 թվականին։ 2007-ին «ուղեղի քայքայում» տերմինը օգտագործվել է Twitter-ի օգտատերերի կողմից՝ ծանոթությունների խաղերային շոուները, տեսախաղերը և «օնլայն ժամանցը» նկարագրելու համար[9]։ Առցանց, արտահայտությունը սկսվեց ավելի շատ օգտագործվել 2010-ականներին, նախքան 2020 թվականին Discord-ում արագորեն ավելի տարածվելը և ինտերնետային մեմ դառնալը[9]։ 2024 թվականին այն ամենից հաճախ օգտագործվում էր Ալֆա սերնդին քննադատելով՝՝ նշելով, որ սերունդը «չափազանց խորասուզված է առցանց մշակույթի մեջ»[10]։ Տերմինը սովորաբար կապված է անհատի բառապաշարի հետ, որը բաղկացած է բացառապես ինտերնետային հումորներից[11]։ Ըստ Օքսֆորդի՝ 2023-ից մինչև 2024 թվականը տերմինի օգտագործումն աճել է 230%-ով մեկ միլիոն բառի հաճախականությամբ[7][8]։ Լեզվաբան Բրենթ Հենդերսոնը կանխատեսել է, որ տերմինը կշարունակի օգտագործվել՝ նշելով դրա արդիականությունը[12]։

Տերմինը հաճախ կապվում է Ալֆայի և Z սերունդների շրջանում տարածված ժարգոնների և հասկացությունների հետ, ինչպիսիք են՝ «skibidi» (YouTube-ի Skibidi Toilet շարք), «rizz» (հմայք, խարիզմա), «gyatt» (հետույք), «fanum tax» (սնունդ գողանալ), «sigma» (նկատի ունենալով առաջնորդին կամ ալֆա տղամարդուն) և «դելուլու» (զառանցանք)[13]։ Որոշ առցանց բովանդակություն ընդհանուր կոչվում է «բռեյնռոթ», ինչպես օրինակ «Skibidi Toilet» վեբ շարքը[8][14]։

Ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականին տերմինը ճանաչվել է Օքսֆորդի տարվա բառ՝ գերազանցելով այլ բառերին, ինչպիսիք են «demure»-ը և «romantasy»-ն[7][8]։ Դրա ժամանակակից օգտագործումը Օքսֆորդի համալսարանի հրատարակության կողմից սահմանվում է որպես «մարդու մտավոր վիճակի ենթադրյալ վատթարացում, հատկապես դիտվում է որպես այնպիսի նյութի (հատկապես առցանց բովանդակության) գերօգտագործման արդյունք, որը համարվում է անիմաստ կամ անհետաքրքիր»[7]։

Նույն տարում միլլենիալ ավստրալացի սենատոր Ֆաթիմա Փայմանը հայտնվել է վերնագրերում՝ Ավստրալիայի խորհրդարանում կարճ ելույթ ունենալիս Ալֆա սերնդի ժարգոնը օգտագործելու համար: Նա ելույթը ներկայացրել է որպես «ոմեր հասարակության հաճախ մոռացված զանգվածին» ուղղված՝ նկատի ունենալով Զեթ և Ալֆա սերունդներին, և ասել, որ նա «կներկայացնի իր հայտարարության մնացած մասը իրենց ծանոթ լեզվով»[15]։ Օգտագործելով ժարգոնային տերմիններ՝ Փեյմանը քննադատել է կառավարության ծրագրերը, որոնք վերաբերվում էին 14 տարեկանից ցածր երեխաներին սոցցանցերից օգտվելու արգելմանը և ասել. «Չնայած որ ձեզանից մի մասը դեռ չի կարող ընտրել, հուսով եմ, որ երբ ընտրեք, դա կլինի ավելի շատ աուրայով ավելի թույն կառավարություն համար։ Սկիբիդի»[16]։ Ելույթը, որը գրվել է 21-ամյա աշխատակցի կողմից, ոմանց կողմից պիտակավորվել է որպես առցանց աշխարհից դուրս «բռեյնռոթի» օրինակ[16]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Roy, Jessica (2024 թ․ հունիսի 13). «If You Know What 'Brainrot' Means, You Might Already Have It». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Why teenagers are deliberately seeking brain rot on TikTok | Psyche Ideas». Psyche (անգլերեն). Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 13-ին.
  3. Scanlan, Rebekah (2024 թ․ դեկտեմբերի 29). «'On the rise': Late-night ritual ruining lives». news.com.au (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2025 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2025 թ․ հունվարի 10-ին.
  4. Yan, Tingting; Su, Conghui; Xue, Weichen; Hu, Yuzheng; Zhou, Hui (2024 թ․ հունիսի 27). «Mobile phone short video use negatively impacts attention functions: an EEG study». Frontiers in Human Neuroscience. 18. doi:10.3389/fnhum.2024.1383913. ISSN 1662-5161. PMC 11236742. PMID 38993329. {{cite journal}}: Check |pmc= value (օգնություն); Check |pmid= value (օգնություն)
  5. Xie, Jin; Xu, Xinyu; Zhang, Yamei; Tan, Yuxin; Wu, Dazhou; Shi, Mingjian; Huang, Hai (2023 թ․ դեկտեմբերի 15). «The effect of short-form video addiction on undergraduates' academic procrastination: a moderated mediation model». Frontiers in Psychology. 14. doi:10.3389/fpsyg.2023.1298361. ISSN 1664-1078. PMC 10756502. PMID 38162977.
  6. Linlin, Wang; Wanyu, Huang; Yuting, Li; Huimin, Qiao; Zhi, Li; Qinchen, Jiang; Tingting, Wang; Fan, Wang; Minghao, Pan; Wei, Zhu (2023 թ․ նոյեմբերի 16). «Research on the mechanism of short video information interaction behavior of college students with psychological disorders based on grounded theory». BMC Public Health (անգլերեն). 23 (1): 2256. doi:10.1186/s12889-023-17211-4. ISSN 1471-2458. PMC 10652505. PMID 37974096.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Rufo, Yasmin (2024). «Losing your mind looking at memes? The dictionary has a word for that». BBC.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «'Brain rot' named Oxford Word of the Year 2024». Oxford University Press. 2024 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2024 թ․ դեկտեմբերի 2-ին."'Brain rot' named Oxford Word of the Year 2024". Oxford University Press. Oxford. 2 December 2024. Retrieved 2 December 2024.
  9. 9,0 9,1 Prema, Shivé (2024 թ․ փետրվարի 8). «What is 'brain rot'? Do you have it?». SBS News (անգլերեն). Վերցված է 2024 թ․ օգոստոսի 26-ին.
  10. North, Anna (2024 թ․ սեպտեմբերի 5). «iPad kids speak up». Vox (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 16-ին.
  11. Roy, Jessica (2024 թ․ հունիսի 13). «If You Know What 'Brainrot' Means, You Might Already Have It». The New York Times.
  12. Shanes, Aileyahu (2024 թ․ դեկտեմբերի 30). «UF professor weighs in on Oxford's word of the year: brain rot». WUFT | News and public media for north central Florida (անգլերեն). Վերցված է 2025 թ․ հունվարի 10-ին.
  13. «Parents and Gen Alpha kids are having unintelligible convos because of 'brainrot' language». NBC News (անգլերեն). 2024 թ․ օգոստոսի 10. Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 16-ին.
  14. Press-Reynolds, Kieran (2024 թ․ հունիսի 25). «How brainrot humour infected the internet with surreal gibberish». Dazed (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2024 թ․ հունիսի 26-ին.
  15. «'Skibidi': Payman opposes social age limit in speech to gen Z and gen Alpha». YouTube. 2024 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2024 թ․ նոյեմբերի 13-ին.
  16. 16,0 16,1 Weedston, Lindsey (2024 թ․ սեպտեմբերի 13). «Fatima Payman Gen Z Slang Speech Declared 'Brainrot'». The Daily Dot (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ սեպտեմբերի 16-ին.