Բրեյդի Բլում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեյդի Բլում
անգլ.՝ Brady Bluhm
Ծնվել էհուլիսի 6, 1983(1983-07-06) (40 տարեկան)
ԾննդավայրՍան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող և կինոդերասան

Բրեյդի Բլում (անգլ.՝ Brady William Bluhm, հուլիսի 6, 1983(1983-07-06), Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյդի Բլումը ծնվել է 1983 թվականի հուլիսի 6-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Սան Բերնարդինո քաղաքում։ Նրա ավագ եղբայրը՝ Բրենդոնը, նույնպես նկարահանվել է ֆիլմերում։ Բրեյդին սովորել է Ռանչո Կուկամոնի ավագ դպրոցում և Շեֆի քոլեջում։ Բազմիցս մեկնել է բնակվելու Չիլիում, Ալյասկայում, Տեխասում, Նյու Ջերսիում, Մինեսոտայում։ Աշխատել է որպես մենեջեր՝ «Imagine Learning» կազմակերպությունում։

2010 թվականի մարտի 20-ին ամուսնացել է Էբի Բլումի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Ֆեյը (2012) և Գրեմը (2014)։ Ներկայումս նրանք ապրում են Կալիֆոռնիայի Ռանչո Կուկամոնգա քաղաքում[1]։ Ազատ ժամանակ Բրեյդին նվագում է հարվածային գործիքների վրա՝ «Migraine Season» խմբում[2]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեյդին իր առաջին դերը կատարել է 1989 թվականին՝ «Բժիշկ Դուգի Հաուզեր» կարճատև հեռուստասերիալում։ Հատկապես հայտնի է կույր Բիլի դերով, որը թութակների սիրահար էր, և որին ծաղրում էին Լոիդը և Գարին՝ «Հիմարը և ավելի հիմարը» և «Հիմարը և ավելի հիմարը» ֆիլմերում։ Բացի այդ, նա հնչյունավորել է Քրիստոֆեր Ռոբին Միլնի կերպարը՝ Վինի Թուխի մասին արկածային մուլտֆիլմում[3][4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1989 ս Բժիշկ Դուգի Խաուզեր Doogie Howser, M.D. Բոբի Այգեր
1990 ֆ Այրվող կամուրջներ Burning Bridges Էլի Խոլինջեր
1990 ֆ Հակադրությունները գրավում են Opposites Attract Ոստիկանության տնօրեն
1990-1991 ս Ապրելակերպի փոփոխություն Get a Life Բոբի Փոթեր
1991 ս Ստեղծելով կնոջը Designing Women Տղա
1992 ս Կյանքը շարունակվում է Life Goes On Տղա
1992 ս Ռոզաննա Roseanne Քաղցրավենիքի մուրացկան
1992 ս Դատարկ թռչնաբուն Empty Nest Մետ
1993 ս Բեն Սթելերի շոուն The Ben Stiller Show Քևի
1994 ս Մալիբույի փրկարարները Baywatch Ջեքսոն Խարիս
1994 ֆ Բժիշկ Սեվսայի փնտրումները In Search of Dr. Seuss Մարկո
1994 ֆ Հիմարը և ավելի հիմարը Dumb & Dumber Կույր Բիլի
1994 ս Մյորֆի Բրաուն Murphy Brown Թիմի

Կաղապար:Ֆիմում

1995 ս Աստցղային ճանապարհ Star Trek: Voyager Լատիկա
1996 ֆ Մենակ անտառում Alone in the Woods Ջասթին Ռոջերս
1997 ֆ Ֆլանդրիական շուն Gekijôban Furandaasu no inu Նելո, հնչյունավորում
1997 ֆ Թուխի մեծ ճանապարհորդությունը։ Քրիստոֆեր Ռոբինին փնտրելիս Pooh's Grand Adventure: The Search for Christopher Robin Քրիստոֆեր Ռոբին Միլնի, հնչյունավորում
1998 ֆ Վինի Թուխ․ Շնորհակալության օր A Winnie the Pooh Thanksgiving Քրիստոֆեր Ռոբին, հնչյունավորում
1999 ֆ Վինի թուխ․ Վալենտինը քեզ համար Winnie the Pooh: A Valentine for You Քրիստոֆեր Ռոբին, հնչյունավորում
1999 ս Անհասկացողները Clueless Ուոլտեր
1999 ֆ Վինի Թուխ։ Նվերների բաժանման ժամանակ Winnie the Pooh: Seasons of Giving Քրիստոֆեր Ռոբին, հնչյունավորում
2001 ս C.S.I.: Հանցագործությունների վայր CSI: Crime Scene Investigation Ալան
2004 ս Հռթիռային ուժ Rocket Power Կիդ
2005 ֆ Ալման և Նոյի դատարանը Alma and King Noah's Court Էլդեր Յոխասեն
2012 ֆ Վերջին մարդը Երկրի վրա The Last Man(s) on Earth Վին
2014 ֆ Հիմարը և ավելի հիմարը 2 Dumb and Dumber To Կույր Բիլի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Interview: Brady Bluhm on Dumb and Dumber To
  2. «Migraine Season». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
  3. 'Dumb And Dumber 2' adds Kathleen Turner and Brady Bluhm to cast
  4. Farrelly Brothers Tracked Down 'Blind Billy' On Facebook To Cast Him In 'Dumb And Dumber' Sequel
  5. «'Dumb and Dumber To': Billy in 4C actor Brady Bluhm returns». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.