Բրեմենյան պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրեմենյան պատկերասրահ
KunsthalleBremen-01.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՏեղագրությունMitte?
Մասն էQ907935?
ՀասցեAm Wall 207, 28195 Bremen28195
Հիմնադրված է1849
Կոորդինատներ: 53°4′22.01″ հս․ լ. 8°48′49.00″ ավ. ե. / 53.0727806° հս․. լ. 8.8136111° ավ. ե. / 53.0727806; 8.8136111
Կայքkunsthalle-bremen.de

Բրեմենյան պատկերասրահ (գերմ.՝ Kunsthalle Bremen), Գերմանիայի ամենահայտնի պատկերասրահներից մեկը։ Հիմնադրվել է 1823 թվականին։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենյան պատկերասրահը տեղակայված է Բրեմենյան պատվարի տարածքում գտնվող հին շենքում, հանդիսանում է ամրաշինական կառույցների մաս, և գտնվում է այսպես կոչված «հին քաղաքից» ոչ հեռու՝ «Բրեմենյան գեղարվեստական մղոնում»: 1977 թվականից սկսած՝ շենքը պահպանվում է օրենքով։

Սեփականատերը «Բրեմենյան գեղարվեստական միությունն» է, իսկ դա նշանակում է, որ Բրեմենյան պատկերասրահը XIV-XXI դարերի արվեստի հավաքածուով Գերմանիայի միակ պատկերասրահն է, որը համարվում է մասնավոր սեփականություն։

Ցուցադրության աստիճանական փոփոխության շնորհիվ թանգարանը բավականին հեղինակավոր է դարձել Գերմանիայի այլ պատկերասրահների շրջանում։

«Բրեմենյան գեղարվեստական միության» պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1834 թվականին 34 վաճառականներից բաղկացած խումբը սենատոր Հիերոնիմ Քլուգիսթի (Hieronymus Klugkist) գլխավորությամբ Բրեմենում հիմնեց «Գեղարվեստական միությունը»։ Նպատակը հետևյալն էր.

Aquote1.png «Գեղեցիկի ու ձևի զգացողության տարածումը, և որտեղ կարելի է առանձնանալ արվեստի հետ»: Aquote2.png

Ստեղծվելուց կարճ ժամանակ հետո Բրեմենյան մի կոլեկցիոներից նկարների ու որմնանկարների գնման վերաբերյալ պայմանագիր է ստորագրվել՝ պաշտպանության և պահպանման համար։

Հիմնադրման սկզբում համայնքի անդամների թիվը սահմանափակված էր 50 հոգով: Բայց 1843 թվականին սահմանափակումները հանվեցին, և երեք տարվա ընթացքում անդամների թիվը հասավ 575-ի։

Ակումբի գործունեության առաջին 20 տարիներին կազմակերպվում էին բաց ցուցահանդեսներ, օգնություններ նկարների վաճառքից ստացված շահույթից և առևտրային գործունեությունից և արվեստի նոր գործերի գնում: 1843 թվականից սկսած՝ կազմակերպվում էին ցուցահանդեսներ այլ գեղարվեստական միությունների հետ, այնպիսի քաղաքներից, ինչպիսիք են Հաննովերը, Լյուբեկը, Գրաֆսվալդը և Ռոստոկը: Միության ռազմավարությունը «ընկերական շրջանակի» գեղարվեստական միությունների հետ սերտ կապերի մեջ լինելն էր, իսկ ավելի կոնկրետ՝ Հաննովերի, Համբուրգի, Շտուտգարտի և այլ խոշոր քաղաքների արվեստի թանգարանների հետ:

«Բրեմենյան գեղարվեստական միությունը» մինչև օրս էլ հանդիսանում է Բրեմենի միակ գեղարվեստական պատկերասրահը, և ներկայումս ունի շուրջ 9000 անդամ։ Գեորգ Աբեգի (Georg Abegg) ղեկավարությամբ պատկերասրահի շենքը վերականգնվել է ներսից և դրսից (բացվել է 1998 թվականին), իսկ Բեռլինի «Hufnagel Pütz Rafaelian» ընկերության շնորհիվ երկու կողմից ընդլայնվել է (շինարարությունն իրականացվել է 2008-2011 թվականներին): Միության 20 տարվա կամավորական ղեկավարությունից հետո Աբեգը կառավարումը հանձնեց Բերնդ Շմիլաուին (Bernd Schmielau) (2014 թվականի տվյալներով)։

Պատկերասրահի կառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունենալով ուժեղ հովանավորներ ու բարերարներ՝ 1847 թվականին դրվեց առաջին քարը, որը խորհրդանշում էր պատկերասրահի կառուցման սկիզբը: Իսկ արդեն 1849 թվականի մայիսի 1-ին Լյուդեր Ռութենբերգը (Lüder Rutenberg) հանդիսավորությամբ բացեց նոր պատկերասրահի շենքը, որը գտնվում էր Բրեմեն քաղաքի արևելյան դարպասներից ոչ հեռու: Շենքի կառուցման ժամանակ նրա ճակատամասում տեղադրվել է չորս քարե ֆիգուր՝ Ռաֆայելի (Raphael), Միքելանջելոյի (Michelangelo), Դյուրերի (Dürer) և Ռուբենսի (Rubens)։ Դրանք պատրաստել է գերմանացի քանդակագործ Ադոլֆ Շտայնհոյզերը:

Այդ ժամանակ դա Գերմանիայի առաջին պատկերասրահն էր, որի շինարարությունն իրականացվել է մասնավոր միջոցների հաշվին և բացվել է քաղաքի բնակիչների համար: Բայց եթե պատկերասրահի ամբողջ հավաքածուն մասնավոր սեփականություն էր, ապա հողատարածքը, որի վրա տեղակայված էր շենքը, քաղաքի սեփականությունն էր:

Պատկերասրահի ընդլայնում[խմբագրել | խմբագրել կոդը]

1898 թվականին պատկերասրահի ընդլայնման հրատապ անհրաժեշտության հետ կապված՝ քաղաքի ճարտարապետների շրջանում մրցույթ անցկացվեց: Արդյունքում որպես վստահելի անձինք ընտրվեց երկու ճարտարապետ, ովքեր միասին պետք է իրականացնեին պատկերասրահի ընդլայնման նախագիծը: Ալբերտ Դունքելը (Albert Dunkel) ընտրվեց կենտրոնական մասի վերականգնման ու ընդլայնման համար: Արտաքին աշխատանքների համար ընտրվեց Էդուարդ Գիլդեմայստերը (Eduard Gildemeister)։ Ճակատամասը զարդարեցին գերմանացի հայտնի ճարտարապետներից Գեորգ Ռոյմերը (Georg Roemer) և Գեորգ Վրբան (Georg Wrba): Հիմքը դրվեց 1899 թվականի վերջին, իսկ արդեն 1902 թվականին տեղի ունեցավ պատկերասրահի նոր շենքի հանդիսավոր բացման արարողությունը։ Բայց շենքի ճակատային հատվածը լիովին ավարտին հասցվեց միայն 1904 թվականին:

Իրականացվող բոլոր աշխատանքները՝ ինչպես դրսից, այնպես էլ ներսում, ամբողջովին ֆինանսավորվել են մասնավոր հիմնադրամների կողմից: Ամենամեծ գումարը ստացվել է միության ամենահին անդամի կողմից. վաճառական Կառլ Շյուտեն (Karl Schütte) նվիրաբերել է շուրջ 400 000 թալեր, իսկ Ջոզեֆ Յոհաննես Արնոլդ Հախեցը (Joseph Johannes Arnold Hachez) Հերման Մելհերսի (Hermann Melchers) հետ միասին նվիրաբերել են 100 000-ական թալեր:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]