Բրեմենյան Ռոլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեմենյան Ռոլանդ
Քարտեզ
Քարտեզ
ՏեսակRoland statue? և colossal statue?
Բարձրություն5,47 մետր
Երկիր Գերմանիա
ԲնակավայրԲրեմեն
ՀասցեAm Markt
Մասն էTown Hall and Roland on the Marketplace of Bremen? և Bremer Marktplatz?
 Roland statue of Bremen Վիքիպահեստում

Բրեմենյան Ռոլանդ, Ռոլանդի արձան, որը կանգնած է Բրեմենի շուկայի հրապարակում, քաղաքի խորհդանիշներից մեկն է։ Ըստ լեգենդի՝ քաղաքն իր անկախությունը կպահպանի այնքան ժամանակ, որքան կանգնած կլինի իրեն պահպանող Ռոլանդը։ Բրեմենյան Ռոլանդը և Բրեմենի ռատուշան 2004 թվականից ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենյան Ռոլանդի արձանը գտնվում է Բրեմենի ռատուշայի և Շյուտտիգի միջև։ Ռոլանդի հայացքն ուղղված է դեպի Բրեմենի տաճարը։ Արձանի բարձրությունը 5.47 մ է և տեղադված է 60 սմ բարձրության պատվանդանի վրա։ Ռոլանդի արձանը հենված է գոթական նախշազարդ բուդախինով թագադրված սյանը։ Արձանի բարձրությունը կիվորիով հասնում է 10.21 մետր բարձրության։ Ռոլանդի արձանը համարվում է գերմանական միջնադարի առանձին կանգնած քանդակներից ամենախոշորը։ Ծնկների միջև հեռավորությունը կազմում է ուղիղ մեկ «բրեմենյան արմունկ»` 55.372 սանտիմետր։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոլանդը հանդիսանում է երգերի և «Երգ Ռոլանդի» մասին էպոսի հայտնի զորավարը և Կառլոս Մեծի ենթադրյալ զարմիկը։ Ռոլանդը կանգնած է շուկայում, որպես կայսեր ներկայացուցիչ, նա հայտարարություններ է անում և ապահովում է շուկային քաղաքի կողմից շնորհված իրավունքները և ազատությունը[1]։ Այդ ամենը գրված է վահանի վրա։

Ռոլանդին բնութագրող հատկանիշներն են սաղավարտն ու սանրվածքը, ըստ որի Ռոլանդը ասպետական կենցաղից դուրս բնութագրվում է որպես ազատ մարդ։ Բարձրացված սուրը այստեղ ավելի շուտ քաղաքային արդարադատության խորհրդանիշ է, քան ասպետին բնորոշող հատկանիշ, քանի որ նրա գոտու վրա չկա պատյանը։ Կայսրության երկգլխանի արծիվով վահանը այնքան երկար պայքարող բրեմենցիների պահանջի դրսևորումն է կայսրության ազատության համար։ Իսկ Ռոլանդի ոտքերի տակի փոքր դեմքը, ըստ հետազոտությունների, քաղաքին ենթարկված Ֆրիզի գլուխ է։ Հաշմանդամը ծնկաչոք սողոսկել է 1032 թվականին Բյուրգերվայդե կոչվող տարածաշրջանից, որը Բրեմենի կոմսուհի Էմմա ֆոն Լեսումը նվիրել է քաղաքին (ներկայիս Բրեմենյան շուկայի տարածք)։
Ըստ ավանդույթի քաղաքի հյուրերը, ովքեր ուզում կրկին այցելել քաղաք, պետք է ձեռքը քսեն Ռոլանդի ծնկներին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենում հայտնված Ռոլանդի առաջին փայտե արձանը 1366 թվականի մայիսի 28-ի լույս 29-ի գիշերը այրվել է Բրաունշվայգի և Լյունեբուրգի արքեպիսկոպոս Ալբերտ II-ի զինվորների կողմից։ 1404 թվականին քաղաքում տեղադրվել է նոր քարե Ռոլանդը։ 1822 թվականին ռատուշայում հայտնաբերվել են հաշվապահական գրքեր, որոնց համաձայն Ռոլանդի արձանի քարտաշներ Կլաուս Ցելլեիհերին և Յակոբ Օլդեին վճարվել է 170 բրեմենյան մարկ։ Բրեմենցիները փոխում են կայսերական հրովարտակը, ըստ որի թույլատրվում էր Ռոլանդին կայսեական զինանշանով զարդարել։ Այսպիսով Ռոլանդի վահանի վրա հայտնվում է երկու գլխանի արծիվ և բացատրական գրություն այն մասին, որ Ռոլանդը հռչակել է Բրեմենը որպես կայսերական քաղաք։

Ի սկզբանե Ռոլանդի գունավոր քանդակը սարքված է եղել էլմյան կրաքարից, իսկ հենասյունը` ավազաքարից։ XVIII դարում արձանը սկսցին մոխրագույն ներկել, իսկ ավելի ուշ դադարեցին ընդհանրապես ներկել։ Նապոլեոնը ցանկացել է արձանը տեղափոխել Լուվր, սակայն բրեմենցիներին հաջողվել է նրան համոզել, ասելով՝ իբր Ռոլոնդը գեղարվեստական արժեք չունի, և այդպիսով, քաղաքի խորհրդանիշը մնացել է իր տեղում։

Արձանը մի քանի անգամ ռեստավրացիայի է ենթարկվել։ 1939 թվականին անվտանգության նկատառումներից ելնելով նորից է ապամոնտաժվել։ Պատերազմի տարիներին Ռոլանդին թաքցրել են ականներից։ 1983 թվականին վերակագնվել է մինչև 1939 թվականը եղած արձանը, իսկ Ռոլանդի գլուխը փոխվել է (բնօրինակը գտնվում է Ֆոկկեի թանգարանում)։ Հին բրեմենյան ավանդույթի համաձայն ծախսն իրենց վրա են վերցրել անհատ անձիք։ 1989 թվականին՝ վերջին ռեաստավրացիայի ժամանակ արձանի ներսում հայտնաբերում են քարոզչական բովանդակությամբ մի ձայնագրություն, որը 1938 թվականին այնտեղ էին թաքցրել նացիստները[2].

1813 թվականից մինչև 1863 թվականները բրեմենցիները նոյեմբերի 5-ին տոնում էին «Վերագտնված ազատության օրը» և այդ օրը դարձրեցին իրենց «Ազատության արձանի» ծննդյան օրը։ Դրանով հիշատակվում է նապոլեոնյան Ֆրանսիայից բազմամյա օկուպացիայի ավարտը և Ազատագրական պատերազմները Ֆրիդրիխ Կառլոս ֆոն Թեթթենբորնի կողմից 1813 թվականի նոյեմբերին[3]:Նախկինում պարուհիները ծաղիկներ էին դնում արձանի առջև:Հիմա էլ պահպանվում է այդ ավանդույթը, ամեն տարի, նոյեմբերի 5-ին, Ռոլանդը ծաղիկներով ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշով է զարդարվում[4]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեմենյան Ռոլանդի 1,50 մետր բարձրությամբ փայտե կրկնօրինակը տեղակայվել է նյույորքյան Բրուքլինի լյութերական Սիոնական եկեղեցու թեմում։ 1890 թվականին Բրեմեն քաղաքը նվիրել է այն Նյու Յորքում երկրորդ հայրենիքը գտած բրեմենցիներին։

  • Բրազիլական Ռոլանդիան հիմնվել է 1932 թվականին Գերմանիայից արտագաղթածների կողմից և անվանակոչվել է ի պատիվ բրեմենյան Ռոլանդի։ 1957 թվականին սրճարանային բիզնեսով զբաղվողների միջոցներով քաղաքում տեղադրվել է բրեմենյան Ռոլանդի բնօրինակի 4/5 չափի կրկնօրինակը։
  • Բրեմենյան Ռոլանդի փոքրացված կրկնօրինակը Բրեմեն քաղաքի կողմից Կիտո քաղաքը նվեր է ստացել։
  • Բրեմենյան Ռոլանդի իսկական չափսերով կրկնօրինակը 1970 թվականին տեղադրվել է Ճապոնիայի Հոկայդո կղզու վրա գտնվող Օբիհիրոյի զվարճությունների զբոսայգում։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Herbert Schwarzwälder: Das Große Bremen-Lexikon. Edition Temmen, 2003, ISBN 3-86108-693-X
  • Andreas Frenzel: 600 Jahre Bremer Roland. BDS, Bremen 2004. ISBN 3934251862.
  • Hermann Gutmann: Roland und seine Brüder. Edition Temmen, 2004, ISBN 3-86108-1733

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dieter Hägermann: Einige Bemerkungen zu den gefälschten Urkunden Heinrichs V., Wilhelms von Holland und Wenzels für die Stadt Bremen. In: Bremisches Jahrbuch. Bd. 56, 1978, ISSN 0341-9622, S. 15–38.
  2. «Radiobremen.de». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 15-ին.
  3. Herbert Schwarzwälder: Das Große Bremen-Lexikon. Band 2: L–Z. 2., aktualisierte, überarbeitete und erweiterte Auflage. Edition Temmen, Bremen 2003, ISBN 3-86108-693-X, S. 736.
  4. www.bremen-tourism.de – Alte Tradition wieder belebt

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 1087
ռուս..անգլ..ֆր.