Բրեթ Ուայթլի
Բրեթ Ուայթլի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 7, 1939[1][2][3][…] |
Ծննդավայր | Սիդնեյ, Ավստրալիա |
Վախճանվել է | հունիսի 15, 1992[4][5][6][…] (53 տարեկան) |
Մահվան վայր | Վուլոնգոնգ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | The Scots College?, Chatswood Public School? և National Art School? |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Թեմաներ | Կերպարվեստ |
Պարգևներ | |
Ամուսին | Ուենդի Ուայտլի |
Զավակներ | Արկի Ուայտլի |
![]() |
Բրեթ Ուայթլի (անգլ.՝ Brett Whiteley, ապրիլի 7, 1939[1][2][3][…], Սիդնեյ, Ավստրալիա - հունիսի 15, 1992[4][5][6][…], Վուլոնգոնգ, Նոր Հարավային Ուելս, Ավստրալիա), ավստրալիացի նկարիչ և գրաֆիկ, աբստրակտ էքսպեսիոնիզմի ամենավառ ներկայացուցիչներից մեկը։
Բրեթ Ուայթլին Ավստրալիայի ամենահայտնի նկարիչներից մեկն է։ Իր քնարական էքսպրեսիոնիզմի և զսպվածության պակասի շնորհիվ համարվում է Ավստրալիայի ավանգարդ արվեստի շարժման առաջատար։ Արժանացել է բազմաթիվ մրցանակների և պարգևների։ Նրա աշխատանքները ցուցադրվում են բազմաթիվ պատկերասրահներում, այդ թվում՝ Ավստրալիայի ազգային պատկերասրահում (Կանբերայի), Թեյթ պատկերասրահում (Լոնդոն) և Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեթ Ուայթլին ծնվել է 1939 թվականի ապրիլի 7-ին, Սիդնեյում, Նոր Հարավային Ուելս նահանգում։ Մանկությունն անցել է Սիդնեյի հյուսիսային արվարձանում գտնվող Լոնգուվիլում։ Յոթ տարեկան հասակում առաջին անգամ մասնակցել է նկարչական մրցույթի և հաղթել է։ Նախնական կրթությունը ստացել է Բաթուրսթի Շոտլանդական բոլոր սրբերի քոլեջում (անգլ.՝ Scots All Saints' College)[8] և Բելեվյու Հիլլի շոտլանդական քոլեջում։ Ավարտել է 1955 թվականին։
1950-ական թվականների վերջին Բրեթ Ուայթլին հաճախել է Ջուլիանա էշտոնի արվեստի դպրոցի, ինչպես նաև Արևելյան Սիդնեյի Ազգային արվեստի դպրոցի երեկոյան դասընթացները։ Ապագա վարպետը երկարատև ուսումնական շրջագայություն է կատարել նաև Իտալիայում, որտեղ էլ ուսումնասիրել է Դուչչո դի Բուոնինսենիա և Պիեռո դելլա Ֆրանչեսկայի աշխատանքները։ 1960-ական թվականներին արժանացել է միջազգային ճանաչման։
Ստեղծագործություն ու ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայլթլիի աշխատանքներ ցուցադրվել են Լոնդոնյան Մալբորո պատկերասրահում, որից հետո ճանաչման է արժանացել՝ Մեծ Բրիտանիայում ունենալով մեծաթիվ երկրպագուներ։ Նկարիչը 1964 թվականին Կասելում ցուցադրվել է ժամանակակից արվեստի documenta III ցուցահանդեսում (նկարչության բաժնում)։
1985 թվականին Ուայթլին Սիդնեյում ձեռք է բերել մեծ պահեստային տարածք, որը նա վերազինել և դարձրել է արվեստանոց-ստուդիա և նրան կից ցուցահանդեսների սրահ։ Աշխատանքներն ավարտելուց հետո, 1988 թվականից մինչև 1992 թվականը՝ մինչև իր կյանքի վերջը, Ուայթլին ապրել է այդ արվեստանոցում։ Այժմ այս տարածքներն ունեն ազատ մուտք և ծառայում են տարբեր մշակութային ծրագրերի իրականացման համար, այդ թվում ցուցահանդեսների և այլն։ Այստեղ նաև ցուցադրված է Ուայթլիի նկարների, գրաֆիկական աշխատանքների և քանդակների հավաքածուն։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրեթ Ուայթլին մահացել է 1992 թվականի հունիսի 15-ին։ Նրա մահը վրա է հասել Նոր Հարավային Ուելս նահանգի Վուլոնգոնգում, Թիրուլ ծովափնյա արվարձանի մոթելում օպիատների գերդոզավորումից, որն ըստ դատաբժշկական քննության արդյունքների, նա «ինքնուրույն էր ներարկել»[9]։
Պարգևներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուայթլիի ստեղծագործություններն արժանացել են տարբեր պարգևների և մրցանակների։ Նրա աշխատանքները կարելի է տեսնել աշխարհի խոշորագույն թանգարաններում, ինչպիսիք են Թեյթ Մոդեռն պատկերասրահը Լոնդոնում, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանը, Ավստրիալիայի ազգային պատկերասրահը Կանբերայում և այլն։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Smith R. Whiteley, Brett // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4 — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T091433
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ 8,0 8,1 «Brett Whiteley»։ Australian stories։ Australian Government։ մայիսի 15, 2007։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 23, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 29, 2013
- ↑ «Brett Whiteley»։ Culture and Recreation Portal։ Australian Government։ 2010։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 14, 2011-ին
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Whiteley Brett (1958)։ «Portrait study for 'The soup kitchen'»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales (NSW)։ Վերցված է ապրիլի 12, 2016
- Whiteley Brett (1963)։ «Woman in bath»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016
- Whiteley Brett (1971–72)։ «The night café»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016 Վան Գոգի Գիշերային սրճարանը նկարի հիման վրա
- Whiteley Brett (1972–73)։ «Alchemy»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016
- Whiteley Brett (1975)։ «The balcony 2»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016
- Whiteley Brett (1976)։ «Interior with time past'»։ National Gallery of Australia։ National Gallery of Australia, Canberra, 2008։ Վերցված է հունիսի 5, 2017
- Whiteley Brett (1966)։ «The bush»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016
- Whiteley Brett (1971)։ «Self portrait after three bottles of wine»։ AGNSW collection record։ Art Gallery of New South Wales։ Վերցված է ապրիլի 12, 2016
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրեթ Ուայթլի կատեգորիայում։ |
|