Բրեթ Էյթքեն (անգլ.՝ Brett Aitken, հունվարի 25, 1971(1971-01-25), Ադելաիդա, Ավստրալիա), ավստրալիացի հեծանվորդ, օլիմպիականչեմպիոն[1]։ Ընդհանուր առմամբ նվաճել է օլիմպիական երեք մեդալ[2], որոնցից մեկը՝ ոսկե (2000 թվականիամառային օլիմպիական խաղերում, մարզահրապարակային հեծանվավազքի «Մեդիսոն» մրցաձևում, Սքոթ ՄըքԳրորիի ընկերակցությամբ[3]
)[4]: Բրեթ Էյթքենը բազմիցս մասնակցել է նաև խճուղային հեծանվավազքի մրցումների։ 2004 թվականին հրաժեշտ է տվել ակտիվ սպորտին, սակայն երկու տարի անց վերադարձել է, մասնակցել «Օվկիանիայի տուր» (Oceania Tour) մրցումներին[4]։ 2001 թվականիհունվարի 16-ին Ավստրալիայի կառավարությունը Բրեթ Էյթքենին շնորհել է պետական բարձրագույն պարգև՝ Australian Sports Medal՝ մարզական իր խոշոր նվաճումների համար[5]։
Օլիմպիական չեմպիոնը ծնունդով Ադելաիդայից է, եղել է այդ քաղաքի հեծանվորդների ակումբի (Adelaide Cycling Club) անդամ։ Նա եղել է նաև Ավստրալիայի սպորտի ինստիտուտի կրթաթոշակառու[6]։