Բրեդ Ֆելչաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրեդ Ֆալչեքից)
Բրեդ Ֆալչեք
Brad Falchuk
Դիմանկար
Ծնվել էմարտի 1, 1971 (53 տարեկան)
ԾննդավայրՆյուտոն, Միդլսեքս շրջան , Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Կրոնհուդայականություն
ԿրթությունՀոբարտ և Ուիլյամ Սմիթ քոլեջներ (1993), Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտի կոնսերվատորիա (1994)[1] և Beaver Country Day School?
ԿարողությունHobart College
AFI Conservatory
Մասնագիտությունսցենարիստ
կինոռեժիսոր
պրոդյուսեր
ԱմուսինԳվինեթ Փելթրոու
Պարգևներ և
մրցանակներ
«Պրայմ թայմ «Էմմի» մրցանակ» (2016)
 Brad Falchuk Վիքիպահեստում

Բրեդ Ֆալչեք (անգլ.՝ Brad Falchuk, (Մարտի 1[2], 1971, Նյուտոն, Մասաչուսեթս, ԱՄՆ,), ամերիկցի սցենարիստ, կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Առավել հայտնի է Ռայան Մերֆիի հետ համատեղ ստեղծած «Glee», «Ամերիկյան սարսափ պատմություն», «Ամերիկյան կրիմինալ պատմություն», «Ճիչերի թագուհիները» հեռուստասերիալներով։ Նաև հանդիսացել է, որպես սցենարիստ և պրոդյուսեր «Մարմնի մասեր» հեռուստասերիալում։

Վաղ Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆալչեքը ծնվել է Մասաչուսեթսում՝ հրեաների ընտանիքում։ Նրա մայրը՝ Նենսի Ֆալչեքը նախագահել է Ամերիկայում հրեա կանանց կազմակերպությունը (Hadassah Women’s Zionist Organization of America) 2007[3]-2011 թվականներին։

Ավագ դպրոցում Բրեդը փորձում էր տարբերվել դասընկերներից ամենօր դպրոց փողկապ կրելով։ Նաև զբաղվել է բասկետբոլով, բեյսբոլով և Լաքրոսով։ Նա ասել է․ "Ես միշտ փորձում էի խելացի տեսք ունենալ, քանի որ ինձ խելացի չէի զգում"։ Նա իրականում տառապում էր Դիսլեքսիայով։ 1993 թվականին ավարտել է Հոբարթի քոլեջը։ Հետո ընդունվել է AFI Կոնսերվատորիան[4]։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Գործունեություն
2001 X Մուտանտներ Mutant X Սցենարիստ
2007-2010 Մարմնի մասեր Nip/Tuck Սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր
2009-2015 Glee Glee Սցենարիստ, պրոդյուսեր
2011 Glee:Կենդանի համերգ 3D Glee: The 3D Concert Movie Սցենարիստ, պրոդյուսեր
2011 Մեկ օր Բրիթնիի կյանքից Day in the Life of Brittany Սցենարիստ
2011- այժմ Ամերիկյան սարսափ պատմություն American Horror Story սցենարիստ, պրոդյուսեր
2015- 2016 Ճիչերի թագուհիները Scream Queens սցենարիստ, պրոդյուսեր
2017- այժմ Ամերիկյան կրիմինալ պատմություն American Crime Story պրոդյուսեր
2018- այժմ 9-1-1 9-1-1 պրոդյուսեր
2018- այժմ Դիրք Pose սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր
2020 9-1-1։ Միայնակ աստղ 9-1-1: Lone Star սցենարիստ, պրոդյուսեր, ռեժիսոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.wga.org/news-events/news/press/brad-falchuk-to-receive-wgaw-2020-valentine-davies-award
  2. Paltrow, Gwyneth (2019 թ․ մարտի 1). «It's your birthday...». Gwyneth Paltrow verified Instagram account. Վերցված է 2019 թ․ հունիսի 7-ին.
  3. Breger, Sarah (September–October 2010). «A Mother's Glee». Moment Magazine. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 1-ին.
  4. «Television Writer-Director-Producer Brad Falchuk to Receive WGAW'S 2020 Valentine Davies Award». www.wga.org (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.