Jump to content

Բրեդլի Սթիվեն Փերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեդլի Սթիվեն Փերի
անգլ.՝ Bradley Steven Perry
Ծնվել էնոյեմբերի 23, 1998(1998-11-23)[1] (26 տարեկան)
ԾննդավայրՆյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունOak Park High School?, Quartz Hill High School? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասան, կինոդերասան և դերասան
Համատեղ ապրող(ներ)Սաբրինա Քարփենթեր[2]

Բրեդլին Սթիվեն Փերի (անգլ.՝ Bradley Steven Perry նոյեմբերի 23, 1998(1998-11-23)[1], Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան դերասան, որն հայտնի է Disneyի «Բռնվիր, Չարլի» սերիալից (Գեյբ Դանկանի դերով) և «Շարպեյի հիասքանչ արկածները» ֆիլմում (Ռոդջեր Էլիստոնի դերով)։ Այժմ Բրեդլին նկարահանվում է Disney XD ալիքի «Ամենակարող բուժակները» և «Ենթափորձայինները» «Լավագույն հավաքական» (Կազայի դերով) նոր հեռուստասերիալներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերին ծնվել է 1998 թվականի նոյեմբերի 23–ին և ապրում է Հարավային Կալիֆոռնիայում իր ծնողների և երեք ավագ քույրերի հետ միասին։ Նա ստանում է տնային ուսուցում։ Ազատ ժամանակ խաղում է բեյսբոլի թիմում։ Պերրին New England Patriots ակումբի մոլի երկրպագու է[3]։

Երբ զբաղված չէ աշխատանքով և դպրոցով, Պերրին իր ժամանակը տրամադրում է տարբեր բարեգործական ֆոնդերին, ներառյալ՝ «Mattel Children's Hospital»-ը, որն ապահովում է մանկական հիվանդություններով տառապող երեխաների բուժումը, խաղալիքներ երեխաների համար, որը նվիրված է Սուրբ ծննդի առիթով անապահով ընտանիքների երեխաներին խաղալիքներ նվիրաբերելուն և «Make-A-Wish Foundation»-ը, որը զբաղվում է կյանքի համար վտանգավոր հիվանդություններով տառապող երեխաների երազանքների իրականացմանը։

2007 թվականին՝ ութ տարեկան հասակում, Պերրին «Կոնորի ընտրությունը» և «Հրաշալի Մաքս» ֆիլմերում խաղացած ոչ մեծ դերերով սկսեց իր պրոֆեսիոնալ դերասանական կարիերան։ Հաջորդ տարի նա արեց իր հեռուստատեսային առաջին քայլերը որպես «Առանց հետքի» սերիալի հրավիրված աստղ։ Հաջորդ տարիների ընթացքում Պերրին շարունակել է հանդես գալ ոչ մեծ դերերով։

2010 թվականին «Բռնվիր Չարլի» սերիալում ստանում է գլխավոր դեր։ Սերիալում նա խաղում է խելացի ու խորամանկ Գեյբի դերը։ 2011 թվականին ստանում է գլխավոր դեր «Շարպեի փառահեղ արկածները» ֆիլմում։

2013 թվականին Բրեդլին գլխավոր դեր է ստանում է Disney XD ալիքի «Ամենակարող բժիշկները» սերիալում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին հայտարարել է իր և երգչուհի, դերասանուհի Սաբրինա Քարփենթերի կապի մասին։ 2015 թվականին հայտարարվել է նրանց հարաբերությունների ավարտի մասին։

Մրցանակներ
Տարի Մրցանակներ Կատեգորիաներ Դեր Ֆիլմ / Շոու Արդյունք Հղում.
2011 Երիտասարդ դերասան Լավագույն ցուցանիշներ հեռուստասերիալներում
Աջակցություն երիտասարդ դերասան
Գեյբ Դանկան «Բռնվիր Չարլի» Առաջադրված [4]
2012 Երիտասարդ դերասան Լավագույն ցուցանիշները հեռուստասերիալներում
Աջակցություն երիտասարդ դերասան
Գեյբ Դանկան «Բռնվիր Չարլի» Առաջադրված [5]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Bradley_Steven_Perry
  2. https://www.augustman.com/my/entertainment/culture/sabrina-carpenter-dating-history-barry-keoghan-shawn-mendes-joshua-bassett/
  3. «Bradley Steven Perry's Dressing Room» (անգլերեն). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  4. «32-й Ежегодный Молодых Художник Награды». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.
  5. «33-й Ежегодной Young Artist Awards». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]