Բրեդլի Ջեյմս Ալան
![]() անգլ.՝ Brad Allan | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 14, 1973 |
Ծննդավայր | Մելբուռն, Ավստրալիա |
Մահացել է | օգոստոսի 6, 2021[1] (48 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մարտարվեստի վարպետ և կասկադյոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Բրեդլի Ջեյմս Ալան (անգլ. Bradley James Allan, փետրվարի 14, 1973, Մելբուռն, Ավստրալիա - օգոստոսի 6, 2021[1]), ավստրալիացի դերասան և կասկադյոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
14 տարեկանից զբաղվել է ուշուով։ Սովորելով մարտարվեստի այս տեսակը, երկու տարի եղել է Beijing Wushu Team-ի, Լիյան Չան-Սինի և Տան Լայ Վեյի անդամների հետ, ովքեր եղել է Լի Ջեթի զինակիցները։ Տիրապետում է նաև կարատե և այլ մարտարվեստների։ Երբ Մելբուրնում տեղի են ունեցել «Պինդ տղան» ֆիլմի նկարահանումները, Բրեդլին ցուցադրում է իր ընդունակությունները և ստանում հետին պլանի դեր, իսկ այնուհետև հրավիրվում է «Ո՞վ եմ ես» ֆիլմի նկարահանուներին, որում փոխարինում է Միշել Ֆերիին։ 90-ական թվականների վերջին նա ընդգրկվում է Ջեքի Չանի հնարքներ կասկադյորական խմբում, որից հետո դառնում է հոլիվուդյան կինոնկարների մարտական տեսարանների բեմադրողը։
Մահացել է 2021 թվականի օգոստոսի 6-ին[2]։
Ընտրյալ ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997-«Պինդ տղան»
- 1998-«Ո՞վ եմ ես»
- 1999-«Հիանալին»
Կասկադյոր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1997-«Պինդ տղան»
- 1998-«Պիկ ժամ»
- 1999-«Հիանալին»
- 2000-«Շանհայան կեսօր»
- 2001-«Պատահական լրտես»
- 2001-«Պիկ ժամ 2»
- 2002-«Սմոքինգ»
- 2003-«Շանհայյան ասպետները»
- 2004-«Ռիդիկի ժամանակագրությունը»
- 2007-«Պիկ ժամ 3»
- 2008-«Հելբոյ 2։Ոսկե բանակ»
- 2009-«Հարված հետույքին»
- 2009-«Սկոթ Պիլիգրիմն ընդդեմ բոլորի»
- 2009-«Ավատար»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Brad Allan Death – Obituary News :Martial artist Brad Allan has died .
- ↑ «Death: Brad Allen is dead, Australian actor»։ Memes Random (en-US)։ 2021-08-07։ Վերցված է 2021-08-07
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բրեդլի Ջեյմս Ալան (անգլ.) Internet Movie Database կայքում
|