Բրեդբերի Բիլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրեդբերի բիլդինգից)
Բրեդբերի Բիլդինգ
Bradbury Building
Տեղագրություն Հարավային Բրոդվեյ 304
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Կառուցման ժամանակ 1893
Բարձրություն
Վերջին հարկ 5
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 5
Ճարտարապետ Ջորջ Ուայման, Սամներ Հանթ
Սեփականատեր Լյուիս Բրեդբերի

Բրեդբերի Բիլդինգ (անգլ.՝ Bradbury Building), ճարտարապետական շինություն, որը գտնվում է Հարավային Բրոդվեյ 304-ի 3-րդ արևմտյան փողոցում, Լոս Անջելես, Կալիֆորնիա, կառուցվել է 1893 թվականին[1]։ Հնգահարկ օֆիսային շենքն առավել հայտնի է իր բացառիկ քայլուղիներով, աստիճաններով, վերելակներով և զարդարուն մետաղական կառուցվածքներով։ Շինությունը հանձնարարել է կառուցել Լոս Անջելեսի ոսկի հանքարդյունաբերող միլիոնատեր Լյուիս Բրեդբերին, կառուցել է դիզայներ Ջորջ Ուայմանը՝ Սամներ Հանթի օրիգինալ դիզայնով[2]։ Շինությունում նկարահանվել են շատ գեղարվեստական գործեր, այդ թվում՝ ֆիլմեր, հեռուստատեսային կադրեր, տեսահոլովակներ։

Շինությունը 1971 թվականի ավելացվել է Պատմական վայրերի ազգային ռեգիստրում և 1977 թվականին գրանցվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններում, ընդ որում այնտեղ գրանցված Լոս Անջելեսի 4 օֆիսային տարածքներից մեկն է[3]։ Այն գրանցված է նաև Լոս Անջելեսի պատմամշակութային հուշարձանների ցանկում[4] և այն քաղաքի հին շինություններից է[5]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուիս Բրեդբերին[6][7][8] (1823 թվականի նոյեմբերի 6-1892 թվականի հուլիսի 15) ոսկի արդյունահանող ձեռնարկատեր էր[3], ինչպես նաև Tajo հանքի սեփականատերը, որը գտնվում էր Մեքսիկայի Սինալոա նահանգում, ինչը նրա ունեցվածքի հիմնական մասն էր։ 1892 թվականին նա պլանավորել է Բրոդվեյում հինգհարկանի շենքի կառուցումը և Լոս Անջելեսում 3-րդ փողոցի կառուցումը՝ Bunker Hill-ի հարևանությամբ։ Տեղի ճարտարապետը՝ Սամեր Հանթը, որոշել էր վարձակալության հիմուքներով ձեռք բերել և ավարտել շենքի դիզայնի նախագծումը, բայց Բրեդբերին խախտել է Հանթի պլանները՝ անբավարար համարելով նրա նախագիծը[2]։ Դրանից հետո գործը հանձն է առել Ջորջ Ուայմանը, որը Հանթի արհեստավորներից մեկն էր։ Բրեդբերին հավանաբար զգացել է, որ Ուայմանն իրեն կարող է ավելի լավ հասկանալ, քան Հանթը, բայց չկան կոնկրետ ապացույցներ, որ Ուայմանը փոխել է Հանթի գծագրած դիզայնը[2]։ Հակասական է, թե ով է իրական դիզայնի հեղինակը։ Ուայմանը որպես ճարտարապետ չուներ ֆորմալ կրթություն և Հանթի մոտ աշխատում էր շաբաթը 5 դոլարով[3]։

Շինությունը բացվել է 1893 թվականին, Բրեդբերիի մահից մի քանի ամիս հետո[6], իսկ կառուցումն ավարտվել է 1984 թվականին՝ $500,000 ընդհանուր կապիտալով՝ գերազանցելով օրիգինալ բյուջեն[3][9]։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականին 7 մլն դոլարով շենքը վերականգնվել է և ավելի սեյսմակայուն դարձել Իրա Ելինի ևԲրենդա Ասոշիեյթսի նախաձեռնությամբ[3]։ Շինության հարավային մասի պահեստային տարածքը ձևափոխվել է և դարձել նոր մուտքի նախասրահ, շինությանը միացվել են նաև Biddy Mason Park-ը և հարակից Broadway Spring Center կայանատեղին։ Շինության լուսավորման համակարգը նույնպես վերափոխվել է, պատի գիպսե պաստառները բերվել են Իսպանիայից։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեդբերի բիլդինգ, ինտերիեր, երկաթյա գործեր

Շենքի արտաքին ճակատը թեթևակի պատված է շագանակագույն աղյուսով, ավազաքարով, իսկ հողատարածքը ժամանակի ընթացքում մանրամասն կերպով նախագծված է առևտրային Italian Renaissance Revival ոճով։ Դա շենքի ինտերիերի ամենաաչքի ընկնող մասն է[10]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքը զբոսաշրջային հայտնի վայր է։ Այցելուները գալիս են ամեն օր, և նրանց դիմավորում են աշխատողները, որոնք շենքի մասին պատմում են այցելուներին և բերում են պատմական փաստեր։ Բրոշյուրները և էքսկուրսիաները մատչելի են։ Այն մոտիկ է Լոս Անջելեսի 3 այլ կենտրոններին՝ «Կենտրոնական մեծ շուկա»-ին (Grand Central Market), «Միլիոն դոլլար թատրոն»-ին (փողոցի մյուս կողմից, Million Dollar Theater) և «Հրեշտակների թռիչք»-ին (Angels Flight)։ Շինությունը մատչելի է Լոս Անջելեսի մետրոյից, գտնվում է քաղաքային կենտրոնից 3 թաղամաս հեռավորության վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Թեկնածու կազմ. Պատմական վայրերի ազգային ռեգիստր» (PDF).
  2. 2,0 2,1 2,2 "Bradbury Building" on the Los Angeles Conservancy website
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 "New Shine for an Old Gem: Renovated Bradbury Building is a credit to Los Angeles architecture" Los Angeles Times (October 5, 1991)
  4. Muchnich, Suzanne. "Հին ընկերները նորից հանդիպեցին։ Բրեդբերի Բիլդինգ, 98" Los Angeles Times (August 3, 1991)
  5. "Բրեդբերի բիլդինգի վերանորոգում" Los Angeles Times (November 12, 1989)
  6. 6,0 6,1 Wakim, Marielle. "ա Լոս Անջելեսի պատմության մեջ տեղի ունեցավ այս շաբաթ։ Քաղաքը սգում է Լ. Բրեդբերիի մահը" Los Angeles (magazine) (Հուլիս 16, 1892)
  7. "Louis L. Bradbury" on the Family History Machine" website
  8. "Բրեդբերի ընտանիքի թղթեր։ Մեքսիկաամերիկյան ընտանիքի պատմություն, 1876-1965" Արխիվացված 2014-01-12 Wayback Machine on the University of California, Davis University Library website
  9. Ferrell, David. "Բրեդբերի բիլդինգը քաղաքի լադշաֆտում փայլում է զարդի նման Los Angeles Times (Հոկտեմբեր 10, 2002)
  10. "The Bradbury Building" Արխիվացված 2014-01-12 Wayback Machine on the American Institute of Architects, Los Angeles Chapter website
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեդբերի Բիլդինգ» հոդվածին։