Բրեգենցերվալդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրեգենցերվալդ
Տեսակլեռնաշղթա
Երկիր Ավստրիա և Q108084246?
ՎարչատարածքՖորալբերգ
ԲԾՄ2134 մետր
ԼեռնաշղթաNorthern Limestone Alps?
Քարտեզ
Քարտեզ

Բրեգենցերվալդ (գերմ.՝ Bregenzerwald, գերմաներենից թարգմանած՝ նշանակում է Բրեգենցի անտառ), Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամասի շրջաններից մեկը։ Երկրաբանական առումով Բրեգենցերվալդը լեռնաշղթա է կրաքարային Հյուսիսային Ալպերում, Բրեգենցեր-Ախի ջրբաժանի տարածքում։ Տեղի բնակիչները իրենց երկրամասը հաճախ բաժանում են երկու մասի՝ Ֆորդերվալդ (Vorderwald), որ հյուսիսակողմում է, և Հինտերվալդ (Hinterwald): Ֆորդերվալդն իր ցածրադիր բլուրներով սահմանակցում է Հռենոսի հովտին։ Հինտերվալդում գերակայում են մինչև 2000 մետր բարձություն ունեցող լեռները։ Այս ենթաշրջաններից յուրաքանչյուրի բնակիչները խոսում են իրենց յուրահատուկ բարբառով։

Երկրամասի գլխավոր քաղաքներն են տարածաշրջանի վարչական կենտրոնը համարվող Բեցաուն, Ալբերշվենդեն և Էգգը։

Բրեգենցերվալդի համայնքները.

  • Ալբերշվենդե
  • Անդելսբուխ (Andelsbuch)
  • Աու (Au)
  • Բեցաու
  • Բիցաու (Bizau)
  • Դամյուլս (Damüls)
  • Դորեն (Doren)
  • Էգգ (Egg) (
  • Հիտիզաու (Hittisau)
  • Կրումբախ (Krumbach)
  • Լանգենէգգ (Langenegg)
  • Լինգենաու (Lingenau)
  • Մելաու (Mellau)
  • Ռոյտե (Reuthe)
  • Ռիֆենսբերգ (Riefensberg)
  • Շնեպֆաու (Schnepfau)
  • Շոպեռնաու (Schoppernau)
  • Շրյոկեն (Schröcken)
  • Շվարցենբերգ (Schwarzenberg)
  • Զիբրացգֆել (Sibratsgfäll)
  • Զուլցբերգ (Sulzberg)
  • Վարտ (Warth)[1]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտավորապես 1000 թվականին Բրեգենցերվալդն արդեն բնակեցված էր։ 1390 թվականին Ավստրիային է վաճառվել Ֆելդկիրխ գավառը, 1451-ին՝ Լինգենաուն ու Ալբերշվենդեն։ 1453-ից ավստրիական է դարձել Տանբերգը (Շրյոկեն և Վարտը), 1523-ին Հաբսբուրգները գնել են Զուլցբերգը[2]։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնոուբորդի աշխարի գավաթի խաղարկության փուլերից մեկը, 2012/13 տարեշրջանից սկսած, անցկացվում է Մոնտաֆոնում։ Մրցուղին ունի 980 մետր երկարություն; Զուգահեռաբար անցնում է դահուկային ոլորավայրէջքի 280 մետրանոց մրցուղին։ Մրցումներ են անցկացվում Շրունսում, Մոնտաֆոնում, Հոխյոխում[3]։

Մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբառը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրգենցերվալդի տարածաշրջանի բարբառները գերմանական արմատներ ունեն և նմանվում են շվեյցարական ու շվաբյան գերմաներենին։ Գրեթե յուրաքանչյուր բնակավայր ունի իր բարբառային առանձնահատկությունները։ Նույնիսկ Ֆորարլբերգի հովիտներում ապրողները դժվարությամբ են հասկանում բրեգենցերվալդցիներին։

Juppe-ն՝ կանանց տիպական տարազը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեգենցերվալդի տարածաշրջանի ավանդական տարազների մեջ յուպպեն առանձնանում է՝ որպես ընդհանրապես ամբողջ ալպյան տարածաշրջանում աչքի ընկնող, ամենահին, ամենագեղեցիկ ու նրբագեղ հագուստ, որը սովորաբար կրում են հանդիսությունների առիթով՝ կիրակնօրյա պատարագի գնալիս, հարսանիքների, փոռատոների, տոնախմբությունների, հուղարկավորության ծեսերի ժամանակ։ Գեղեցիկ ասեղնագործություններով և շյուղագործական տարրերով առատորեն, բայց և ճաշակով զարդարված տարազը արտադրվում է միայն Juppen Riefensberg-ի արհեստանոցում, հին բաղադրատոմսերի հիման վրա։ Հագուստի համալիրի առանձին տարրեր, հատկապես՝ թանկարժեք գլխանոցը՝ Schappale-ն (թագը), փոխանցվում են ժառանգաբար կամ պատրաստվում են հին ավանդույթները պահպանած կանանց հմուտ ձեռքերով[4]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեգենցերվալդի տնտեսության գլխավոր ճյուղերն են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունն ու առևտուրը, որը սերտորեն կապված է փայտագործության, այդ թվում՝ կահույքի արտադրության հետ։ Բնակիչների մի մասն էլ իրեն հարմար աշխատանք է գտել Ֆորալրբերգի տնտեսական կենտրոնը համարվող հռենոսյան հովտում[5]։

Զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեգենցերվալդը սիրված վայր է հետիոտն ու հեծանվային արշավների սիրահարների, իսկ ձմռանը՝ դահուկավազքի ու չմշկավազքի սիրահարների համար, որոնք տեղավորվում են հատուկ այդ նպատակով կառուցված, հարմարավետ ձմեռային առողջարաններում։ Զբոսաշրջիկներին ու հանգստացողներին անվճար տրամադրվում են տարածաշրջանի անվճար քարտեզներ՝ հանգստավայրերի, արշավուղիների, տեսարժան վայրերի և տրանսպորտային ցանցի հնարավորությունների ու հարմարությունների մասին հանգամանալի տեղեկություններով[6]։

Կրումբախի ավտոբուսային կանգառները[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին տարբեր երկրների ճանաչված ճարտարապետներ Landbus Bregenzerwald ընկերության պատվերով նախագծել են և Կրումբախ համայնքում, տեղական ոչ մեծ ընկերությունների համագործակցությամբ, կառուցել ավտոբուսային յոթ կանգառ, որոնք առօրեական միջավայրին նոր ու հետաքրքիր տեսք են հաղորդում ճարտարապետական նրբագեղ հնարքների շնորհիվ՝ դարձած արվեստի յուրահատուկ հուշարձան[7][8]։

Հնավանդ գնացքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվարցենբերգ և Բեցաու երկաթուղային կայարանների միջև կանոնավոր կերպով երթևեկում է Wälderbähnle կարոտախտային (նոստագիկ) շոգեքարշը, որտեղ պահպանվել ու գործում են շոգիով աշխատող, պատմական լոկոմոտիվները[9]։

Շուբերտիադան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամեն տարի Շվարցենբերգում անց է կացվում նշանավոր կոմպոզիտոր Ֆրանց Շուբերտին (1797-1828) նվիրված փառատոն՝ Շուբերտիադա։ Երաժշտական արվեստի հազարավոր սիրահարներ են հավաքվում այստեղ, և նրանց առջև ելույթ են ունենում հանրաճանաչ երաժիշտներ՝ կատարելով անվանի կոմպոզիտորի սիրված ստեղծագործություններից այդ առթիվ ընտրած երկերը[10]։

Թանգարաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անգելիկա Կաուֆմանի թանգարանը Շվարցենբերգում
  • Կանանց թանգարանը Հիթիզաուում
  • Alpsennereimuseum-ը (ալպիական պանրի թանգարանը Հիթիզաուում[11]
  • Juppenwerkstatt-ը՝ ավանդական տարազի արտադրության արհեստանոցը Ռիֆենսբերգում
  • ավստրիացի գրող, հասարակության բարեփոխիչ և ֆերմեր Ֆրանց Միխաել Ֆելդերի թանգարանը Շոպեռնաուում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.bregenzerwald.at/orte/%7Ctítulo=Los(չաշխատող հղում) 22 Municipios de Bregenzerwald|fechaacceso=17 de julio de 2018|idioma=de}}
  2. {https://www.bregenzerwald.at/land-leute/brauchtum-geschichte/%7Ctítulo=Historía(չաշխատող հղում) de Bregenzerwald|fechaacceso=17.7.18|idioma=de}}
  3. https://www.montafon.at/weltcup/de#anchorcontent-areas6%7Ctítulo=Copa Mundial de Snowboard Montafon (en alemán) Consultado 25/08/2019}}
  4. https://www.bregenzerwald.at/land-leute/brauchtum-geschichte/%7Ctítulo=Costumbres(չաշխատող հղում) de Bregenzerwald|fechaacceso=17 de julio de 2018|idioma=de}}
  5. http://www.bregenzerwald.ws/wirtschaft.html%7Ctítulo=Economía Bregenzerwald|fechaacceso=17.7.18|idioma=de|urlarchivo=https://web.archive.org/web/20160403122337/http://bregenzerwald.ws/wirtschaft.html%7Cfechaarchivo%3D3 de abril de 2016}}
  6. https://www.bregenzerwald.at/aktivitaet/bregenzerwald-gaeste-card/%7Ctítulo=Bregenzerwaldcard%7Cfechaacceso=17(չաշխատող հղում) de julio de 2018|idioma=de}}
  7. https://www.vorarlberg.travel/bus-stop-krumbach/%7Ctítulo=BUS:STOP(չաշխատող հղում) Krumbach}}
  8. |langue=allemand; anglais|titre=Site officiel sur le projet BUS:STOP Krumbach|url=https://www.vorarlberg.travel/bus-stop-krumbach/%7Csite=%7Cpériodique=%7Cdate=%7Cconsulté(չաշխատող հղում) le=25 juin 2019}}
  9. https://www.bregenzerwald.at/aktivitaet/fahrt-mit-dem-waelderbaehnle-museumsbahn/%7Ctítulo=Tren(չաշխատող հղում) turístico Bregenzerwaldbahn|fechaacceso=17 de julio de 2018|idioma=de}}
  10. http://www.schwarzenberg.at/kultur/schubertiade/%7Ctítulo=Festival(չաշխատող հղում) de música - Schubertiade|fechaacceso=17 de julio de 2018|idioma=de}}
  11. https://www.kaesestrasse.at/erleben-entdecken/die-kaesestrasse/eine-besondere-vielfalt%7Ctítulo=Ruta turística sobre el queso|fechaacceso=17 de julio de 2018|idioma=de}}
  12. https://www.bregenzerwald.at/thema/kultur/museen-ausstellungen/%7Ctítulo=Museos(չաշխատող հղում) Bregenzerwald}}

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joseph Buck: Handbuch für Reisende im Allgäu, Lechthal und Bregenzerwald. Dannheimer, Kempten 1856. (books.google.de Digitalisat).

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեգենցերվալդ» հոդվածին։