Բրեբենեսկուլ
Արտաքին տեսք
| Բրեբենեսկուլ | |
|---|---|
| Տեսակ | լեռ |
| Երկիր | |
| Վարչատարածքային միավոր | Անդրկարպատյան մարզ |
| Լեռնաշղթա | Չեռնոգորա |
| Մասն է | Ուկրաինական Կարպատներ |
| Բարձրությունը ծովի մակարդակից | 2038 մետր |
Բրեբենեսկուլ (ուկրաիներեն՝ Бребенескул[1]), Չեռնոգորա լեռնաշղթայի ամենաբարձր պիկերից մեկը, բարձրությամբ երկրորդ լեռը Ուկրաինայում։
Գտնվում է լեռնաշղթայի միջին մասում, Իվանո-Ֆրանկովսկի և Անդրկարպատյան մարզերի սահմանին, հարավ-արևելքից Մունչել (1998 մ) և հյուսիս-արևմուտքից Ռեբրա (2001 մ) լեռնագագաթների միջև։
Բարձրությունը 2035 մ է (այլ տվյալներով 2032 կամ 2038)։ Լեռը գմբեթաձև է։ Լանջերին տարածված են հնադարյան-սառցադաշտային ռելիեֆի ձևերը, կան սառցային քամհարման հետքեր։ Լեռը ծածկված է ալպիական և ենթաալպիական մարգագետիններով, բնորոշիչ են քարակուտակները։
Լեռան գագաթից արևմուտք գտնվում է Ուկրաինայի ամենաբարձր լիճը՝ Բրեբենեսկուլ։
Ամենամոտ բնակավայրն է Բիստրեց գյուղը (Իվանո-Ֆրանկովսկի մարզ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրեբենեսկուլ» հոդվածին։ |