Բրդի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրդի ազգային թանգարան
Welsh National Wool Museum.jpg
Տեսակազգային թանգարան
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունCarmarthenshire?
Պատկանում էAmgueddfa Cymru – National Museum Wales?
Հիմնադրված է1976
Կոորդինատներ: 52°1′34″ հս․ լ. 4°23′56″ ամ. ե. / 52.02611° հս․. լ. 4.39889° ավ. ե. / 52.02611; 4.39889
Կայքmuseumwales.ac.uk/en/wool/


Բրդի ազգային թանգարան (անգլ.՝ National Wool Museum), արդյունաբերական թանգարան Մեծ Բրիտանիայի Դրեֆչ գյուղում՝ Լլանդիսալ գյուղի մոտ: Ընդգրված է Ուելսի ազգային թանգարանների շարքում: Հիմնվել է 1976 թվականին:


Ուելսում բրդի արտադրությունը բոլոր ժամանակներում կարևոր նշանակություն է ունեցել տեղի տնտեսական կյանքում: XIX դարում բրդի արտադրությունը իր նշանակությամբ գերազանցում էր ածխի արտադրությանը[1]: Ոելսի արևմուտքում գտնվող Թեյֆի հովիտը համարվում էր բրդի արտադրության կենտրոն: Տեղաբնակներն այն անվանում էին ուելսական Հադերսֆիլդ:

1902 թվականին Կեմբրիան-Միլսում ձեռնարկատեր Դեյվիդ Լյուիսը կառուցում է նոր ֆաբրիկա, որը զբաղվում էր բրդե կտորեղենի արտադրությամբ: Այն հիմնվում է նախկին ջրային ջուլհակագործության արհեստանոցի տեղում: Ձեռնարկության արտադրանքները տրամադրվել են ածուխի և մետաղագործության ոլորտի աշխատողների համար: 1915 թվականին գործարանում աշխատել է հարյուր մարդ: Դրանց կողմից արտադրված ֆլանելը (բամբակե կամ բրդյա փափուկ խավավոր կտոր) օգտագործվել է Առաջին համաշխարհային պատերազմի զինվորների համար զինվորական համազգեստ պատրաստելու համար: 1919 թվականին գործարանում հրդեհ է բռնկվել, որը սկսվել է գզելու եւ մանվածքային բաժնից: Հրդեհի հասցված վնասը գնահատվել է քսան հազար ֆունտ ստեռլինգ: Վերին հարկում աշխատողը կարողանում է փախչել, երբ հասկանում է, որ ելքի ճանապարհը արգելափակվում է, լցվում ծխով ու կրակով, նա բարձրանում է տանիք, որտեղից դուրս է բերվում երկար սանդուղքով: Գործարանը, չնայած հյուսված գործվածքների նկատմամբ հետաքրքրության նվազմանը, վերականգնվել է: 1965 թվականին այն հանվում է վաճառքի: Այդ ժամանակ գործարանում կար երեսուն աշխատող:

Ներկայումս, գործարանը, ինչպես նաեւ ամբողջ Դրեֆչ գյուղը, հանդիսանում են Ուելսի մշակութային ժառանգության օբյեկտներ: 1976 թվականին նախկին գործարանի տեղում բացվել է ուելսյան բրդի արդյունաբերության թանգարանը[2], որը 2004թ. մարտին, երկու տարվա երկու միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ վերանորոգումից հետո, վերածվում է Ազգային բրդի թանգարանի: Մասնակի վերանորոգման աշխատանքները ֆինանսավորվել է Ժառանգության վիճակախաղի ֆոնդը[3] :

Վերականգնման աշխատանքները ներառում էին ապակով ծածկված բակի կառուցումը և նոր պատկերասրահ, որտեղ ներկայացված էին տեքստիլի ազգային հավաքածուի արտադրանքներ: Պատմական սարքավորումների հետ միասին(մանահաստոցներ և ջուլհակահաստոցներ) ցուցահանդեսը պատկերացում կազմել է տալիս Մելին Թեյֆիի մասնավոր բրդյա գործարանի մշակման եւ տեքստիլ արտադրանքների մասին: 2005 թվականին թանգարանում բացվել է հետազոտական և հավաքածուների կենտրոն, որը ներառում է բրդյա գործվածքների և գործվածքների արտադրության ուսուցման գործնական հնարավորություններին նվիրված սենյակ[4]:

Վերանորոգման աշխատանքները կատարվել են թանգարանային դրամաշնորհի շրջանակներում՝ քառասուն միլիոն ֆունտ ստեռլինգ, որը Ուելսի Ազգային ժողովին հատկացրել է Մշակույթի նախարարությանը` նախարար Ալան Ջոն Փյուի գլխավորությամբ: Դրամաշնորհը հատկացվել է երեք թանգարանային տարածքների` Ազգային բրդի թանգարանին, Լլենբերիսի Ազգային թերթաքարի թանգարանին և Բլենավոնում գտնվող Մեծ ազգային ածուխի թանգարանին, ինչպես նաև Սոունսի ափին նոր Ազգային թանգարանի զարգացմանը [5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]