Բրանչ (ուտեստ)
| Տեսակ | սննդի ընդունում |
|---|---|
| Ենթատեսակ | նախաճաշ և լանչ |
Բրանչ (անգլ.՝ Brunch), սննդի ընդունման ձև[1], որը հաճախ մատուցվում է «առավոտյանը բնորոշ կոկտեյլներով», ինչպիսիք են միմոզան, արյունոտ Մարին, էսպրեսո մարտինին և բելլինին[2][3]։ Այն սովորաբար մատուցվում է ուշ առավոտյան կամ կեսօրի սկզբում (ըստ որոշ աղբյուրների՝ ժամը 11:00-ից մինչև 14:00), սակայն ներկայումս բրանչը կարող է ձգվել մինչև 15:00[4]։
Բրանչը սկիզբ է առել Մեծ Բրիտանիայում աղվեսի որսի գնալուց առաջ նախաճաշելու սովորույթից[5]։ «Բրանչ» բառը հիբրիդային բառ է, կազմված է անգլերեն «բրեքֆասթ» (անգլ.՝ breakfast, նախաճաշ) և «լանչ» (անգլ.՝ lunch) բառերի միավորումից[6]։ Բառը ծագել է 19-րդ դարի վերջում Անգլիայում, իսկ 1930-ականներին լայն տարածում է գտել ԱՄՆ-ում[7]։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Punch ամսագիրը մեջբերում է, որ Օքսֆորդի բառարանի 1896 թվականի հրատարակության մեջ նշված է, որ «brunch» եզրույթը ծագել է Մեծ Բրիտանիայում 1895 թվականին՝ նկարագրելու համար կիրակնօրյա սնունդ՝ նախատեսված «շաբաթ երեկոյան զվարճանքներից հետո» հոգնած մարդկանց համար։ Այս գաղափարը ներկայացրել է գրող Գայ Բերինգերը՝ իր «Բրանչ. խնդրանք» հոդվածում[8], որը հրապարակվել է «Hunter’s Weekly» ամսագրում[9][10]։
| Անգլիայի կիրակնօրյա վաղ ճաշի, եկեղեցուց հետո մատուցվող ծանր մսային ուտեստների և համադամ կարկանդակների փոխարեն Գայ Բերինգերը առաջարկում էր նոր սննդային ձևաչափ, որը կմատուցվի մինչև կեսօր։ Այն կներառեր թեյ կամ սուրճ, մարմելադ և նախաճաշի այլ ուտեստներ, հետո կմատուցվեին ավելի հագեցած ուտեստներ։Կիրակի առավոտյան վաղ արթնանալու անհրաժեշտությունը վերացնելով՝ բրանչի գաղափարը կդարձներ կյանքը ավելի պայծառ՝ հատկապես նրանց համար, ովքեր շաբաթ երեկոյան ուշ էին քնում։ Այն մարդկանց կերջանկացներ նաև այլ ձևերով։«Բրանչը իր հետ բերում է ուրախություն, ընկերասիրություն և ոգևորություն» - գրել է Բերինգերը։ «Այն թույլ է տալիս ավելի շատ շփվել մարդկանց հետ, բարձրացնում է տրամադրությունը, օգնում է գոհ լինել ինքդ քեզնից և շրջապատից ու կարծես թեթևացնում է շաբաթվա հոգսերը»։ - William Grimes, 1998[11]
|
«Brunch» տերմինի ծագման մասին կա նաև այլ վարկած՝ կապված Նյու Յորքի «The Sun» թերթի լրագրող Ֆրենկ Ուորդ Օ’Մալլիի հետ[12]: Ասում են, որ նա նկատել է իր գործընկերների սովորույթները կեսօրին սնվելիս և հենց այդպես էլ առաջացել է «brunch»-ի գաղափարը[13][14]:
Համալսարաններ և հյուրանոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ համալսարաններ և հյուրանոցներ մատուցում են բրանչ՝ հաճախ ինքնասպասարկման բուֆետի ձևով, թեև երբեմն հնարավոր է նաև ընտրել ուտեստներ մենյուից։ Սովորաբար, բրանչը ներառում է ավանդական նախաճաշի ուտեստներ՝ ձու, երշիկ, խոզապուխտ, բեկոն, միրգ, թխվածք, փքաբլիթ, շիլա, վաֆլի, և սկոն։
Ռազմական ոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՄՆ-ի, Կանադայի և Միացյալ Թագավորության զինվորական ճաշարաններում հաճախ հանգստյան օրերին բրանչ են մատուցում։ Այն ներառում է նախաճաշի և ճաշի ուտեստներ և սովորաբար մատուցվում է ժամը 09:00-ից մինչև 12:00։
«Դիմ սամ» ճաշատեսակներով բրանչ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Yum cha», Կանտոնական խոհանոցի դիմ սամ ճաշատեսակներով բրանչ[15], համարվում է սիրված ավանդույթ ամբողջ աշխարհի չինական ռեստորաններում[16]։ Այն ներառում է տարբեր տեսակի լցոնված բուլկիներ, խմորեղեն ու աղի կամ քաղցր կերակրատեսակներ՝ խաշած, խորը տապակած կամ թխված։ Այցելուները ընտրում են փոքր չափաբաժիններ սայլակներից, որոնք մատուցողները դանդաղ տեղաշարժում են սրահով[15], քանի որ խոհանոցում անընդհատ պատրաստում և սրահ են ուղարկում թարմ ուտեստներ։ Դիմ սամը սովորաբար վայելում են առավոտյան ուշ ժամերին, կեսօրին կամ կեսօրից հետո թեյի ժամանակ։
Հատուկ առիթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեստորաններն ու հյուրանոցները բրանչ են պատրաստում հատուկ օրերի և տոների համար, օրինակ՝ հարսանիքներ, Սուրբ Վալենտինի օր, Սուրբ Պատրիկի օր, Մայրերի օր, Հայրերի օր, Հելոուին, Գոհաբանության օր, Սուրբ Ծնունդ, Նոր տարի և Զատիկ։
Այլ լեզուներով
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինարեն "早午饭" (չինարեն՝ zǎo wǔfàn) բառը սահմանվում է որպես բրանչ, որտեղ "早饭" (չինարեն՝ zǎofàn; 早: առավոտ, 饭: ուտեստ) նշանակում է նախաճաշ, իսկ "午饭" (չինարեն՝ wǔfàn; 午: կեսօր, 饭: ուտեստ) նշանակում է ճաշ։ Այսպիսով, "早饭" և "午饭" բառերի միավորումը կազմում է "早午饭" բրանչ։
Ֆրանսերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քվեբեկի ֆրանսերեն լեզվի գրասենյակը (ֆր.՝ Office québécois de la langue française) ընդունում է «բրանչ» տերմինը, սակայն առաջարկում է նաև հոմանիշ՝ «déjeuner-buffet», նշանակում է այնպիսի ճաշ, որը մատուցվում է բուֆետի ձևաչափով[17]։ Քվեբեկում այս բառը արտասանվում է [bʁɔ̃ʃ], իսկ Ֆրանսիայում այն հաճախ արտասանվում է [bʁœnʃ][18]։
Իտալերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալերենում անգլերենից փոխառված «brunch» բառը գործածական է, սակայն ավելի հաճախ հանդիպող բառ է՝ «colanzo», որը կազմված է colazione («նախաճաշ») և pranzo («ճաշ») բառերից[19]։ Թեև ավելի քիչ տարածված, բայց երբեմն օգտագործվում են նաև colapranzo և pranzolazione բառերը, որոնք նույնպես կազմված են նույն՝ colazione (նախաճաշ) և pranzo (ճաշ) բառերից[20]։
Իտալիայում այս տերմինների օգտագործումը տարբերվում է՝ կախված տարածաշրջանային մշակութային առանձնահատկություններից և սննդի ընդունման ժամերից։ Ավանդական ձևով, հատկապես Հյուսիսային Իտալիայում, օրվա առաջին սնունդը կոչվում է prima colazione (առաջին նախաճաշ), իսկ երկրորդ սնունդը՝ colazione կամ seconda colazione (երկրորդ նախաճաշ), որը տարբերվում էր pranzo-ից՝ երեկոյան ճաշից (որը այժմ հիմնականում օգտագործվում է որպես կեսօրվա հիմնական ճաշ)[21]։ Այս ամենի հիման վրա՝ «բրանչ»-ի համար առանձին տերմին անհրաժեշտ չէ, քանի որ colazione կարող է օգտագործվել որպես ընդհանուր բնութագիր առավոտյան կամ վաղ կեսօրին ընդունվող ցանկացած սննդի համար։ Չնայած իտալական սննդի տերմինաբանությունը ժամանակի ընթացքում փոփոխվել է, առանձին բրանչի գաղափարը՝ որը միավորում է նախաճաշի և ճաշի հատկանիշները, հիմնականում ներմուծվել է Մեծ Բրիտանիայից և Հյուսիսային Ամերիկայից, ուստի անգլերենից փոխառված տերմինը լայնորեն տարածված է, հատկապես միջազգային մակարդակում[22]։
Այլ երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանադա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տորոնտոյի Լեսլիվիլ թաղամասը հաճախ անվանում են բրանչի մայրաքաղաք, քանի որ այստեղ գործում են բազմաթիվ ճանաչված հաստատություններ, որոնք առաջարկում են բազմազան և մշակութային առումով հարուստ բրանչի մենյուներ[23]։ Բրանչի մենյուները տարածված են նաև Հարավային Օնտարիոյի այլ շրջաններում, այդ թվում՝ Քիչեներ-Ուոթերլուում։
Կանադայում բրանչը մատուցվում է ինչպես ընտանիքներում, այնպես էլ ռեստորաններում՝ հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Կանադական բրանչը բավականին նման է ամերիկյան տարբերակին՝ իր բազմազան և սննդարար ուտեստներով, որի մեջ ներառվում են սուրճ, թեյ, մրգային հյութեր, փքաբլիթ, վաֆլի, ֆրանսիական տոստ, խոզապուխտ, բեկոն, նրբերշիկ, ձու՝ պատրաստաված տարբեր եղանակներով, հացաբուլկեղեն, ինչպես օրինակ տոստ, բեյգլ կամ կրուասան, դարչինով բուլկի, տորթ և թարմ մրգեր կամ մրգային աղցան[24][25][26][27][28][29]։ Բրանչի ժամանակ կարող են մատուցվել նաև այնպիսի ուտեստներ, որոնք սովորաբար չեն մատուցվում նախաճաշի ժամանակ, օրինակ՝ տապակած միս, ֆրանսիական տարտ, ապուր, ապխտած սաղմոն, սենդվիչներ և աղցաններ, ինչպես օրինակ՝ Կոբբի աղցանը[24][25][28][30]։
Հաճախ բրանչը մատուցելիս կարող է մատուցվել ինքնասպասարկման ձևաչափով[31], որի ժամանակ սննդի և խմիչքների առանձին սեղաններ են,որտեղ հյուրերը կարող են ինքնուրույն ընտրել և վերցնել այն ուտեստները, որոնք ցանկանում են, հաճախ «ուտել այնքան, որքան ուզես» սկզբունքով[32]։ Ռեստորաններում բրանչները կարող են մատուցվել նաև ըստ մենյուի, այս դեպքում հյուրերը ընտրում են կոնկրետ ուտեստներ, որոնք մատուցվում են սպասարկող անձնակազմի կողմից։ Բրանչի գնային սանդղակը տարբեր է, սկսած մատչելի բրանչերից, որոնք մատուցվում են փոքրիկ ճաշարաններում և ընտանեկան ռեստորաններում, մինչև թանկարժեք բրանչեր՝ բարձրակարգ ռեստորաններում։
Ֆիլիպիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպիններում բրանչը սովորաբար մատուցվում է առավոտյան՝ ժամը 9:00-ից մինչև 12:00։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ բրանչը երբեմն կարող է մատուցվել ավելի ուշ ժամերի, Ֆիլիպիններում 15:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում մատուցվող սնունդը կոչվում է «մերիենդա»՝ իսպանական գաղութային շրջանից ժառանգված ավանդական թեթև սնունդ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Բրանչ նավում Կոնստանց լճի վրա, Գերմանիա
-
Տնական բրանչ, որը բաղկացած է ձվով տոստից, աղցանից և նարինջի հյութից։
-
Պաշտոնական բրանչ Celebrity Equinox նավում
-
Չիզբուրգեր՝ որպես բրանչ
-
Բրանչ սառը ուտեստներով և հաց պանրով
-
«Հուևոս ռանչերոս»՝ որպես բրանչ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Palmatier, Robert Alan (2000). Food: A Dictionary of Literal and Nonliteral Terms. Greenwood Press. էջ 40. ISBN 978-0313314360.
- ↑ https://www.foodandwine.com/brunch-drinks-8656122 Կաղապար:Bare URL inline
- ↑ https://www.smithsonianmag.com/arts-culture/the-birth-of-brunch-where-did-this-meal-come-from-anyway-164187758/ Կաղապար:Bare URL inline
- ↑ Ternikar, F. (2014). Brunch: A History. The Meals Series (անգլերեն). Rowman & Littlefield Publishers. ISBN 978-1-4422-2943-3. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Rao, Tejal (2022 թ․ նոյեմբերի 7). «Can the Most Hated Meal Be Redeemed? 'The Big Brunch' Says Yes». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «foodnetwork». Web.foodnetwork.com. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Rombauer, Irma S.; Becker, Marion Rombauer; Becker, Ethan (2001). Joy of Cooking: All About Breakfast and Brunch. Simon and Schuster. էջ 8. ISBN 0743206428.
- ↑ Gold, David L. (2009). Studies in etymology and etiology. Universidad de Alicante. էջ 99. ISBN 978-84-7908-517-9.
- ↑ Merriam-Webster's, Inc. (1994). Merriam-Webster's dictionary of English usage. Merrriam Webster. էջ 203. ISBN 978-0-87779-132-4.
- ↑
Տեքստ՝ Բրանչ (ուտեստ) Վիքիդարանում
- ↑ Grimes, William (1998 թ․ հուլիսի 8). «At Brunch, The More Bizarre The Better». The New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «The Press: O'Malley of the Sun». Time. 1932 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Du, Lisa. «Finally: Confirmation That Brunch Really Was Invented To Cure Your Hangover». Business Insider. Վերցված է 2020 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Pietrusza, David Rothstein: The Life, Times, and Murder of the Criminal Genius Google Books link 2007
- ↑ 15,0 15,1 «Yum Cha – Cantonese Tea Brunch Tradition». www.travelchinaguide.com. Վերցված է 2025 թ․ հուլիսի 20-ին.
- ↑ «Dim Sum – History, Pictures, Recipes of Chinese Dim Sum». Chinesefood.about.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ Office de la langue française, 1999, Le Grand Dictionnaire Արխիվացված 2 Ապրիլ 2003 archive.today, entry "Brunch": "Repas combinant le petit déjeuner et le repas du midi, et habituellement constitué d'un buffet". (A meal that combines the breakfast and lunch and usually consists of a buffet.)
- ↑ La Petite Larousse (2009), p. 140
- ↑ «brunch». Dizionario delle alternative agli anglicismi in italiano (իտալերեն). 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «brunch – Wiktionary – Translations». en.wiktionary.org (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Italian Word of the Day: Colazione (breakfast) – Daily Italian Words» (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ հուլիսի 2. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ Tibaldi, Andrea. «Brunch». Cibo360.it (իտալերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ «Bonjour Brioche in Leslieville – My Destination Toronto». Mydestination.com. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 24,0 24,1 «Confederation Place Hotel & Western Cut : 2011 Catering Menus; including Brunch» (PDF). Confederationplace.com. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 25,0 25,1 «Best Toronto Brunch 2013: 20 Top Brunch Picks From HuffPost Foodies». HuffPost Canada. 2013 թ․ հունիսի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Easter Brunch: 25 Recipes For The Ultimate Brunch». HuffPost Canada. 2016 թ․ մարտի 21. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Best Brunch in Vancouver – To Die For». itstodiefor.ca. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ 28,0 28,1 «Canadian Living's best recipes, tested till perfect. – Canadian Living». Canadianliving.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «The Ultimate Vancouver Brunch Guide: Edible Canada». Vancitybuzz.com. 2015 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Canadian Living's best recipes, tested till perfect. – Canadian Living». Canadianliving.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Calgary Brunch Buffet | Hotel Blackfoot | Canada». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ «Crock & Block Restaurant | Sunday Brunch | All You Can Eat Buffet». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանչ (ուտեստ)» հոդվածին։ |