Jump to content

Բրայան Ֆերնիհոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բրայան Ֆերնիոհուից)
Բրայան Ֆերնիհոու
Ծնվել էհունվարի 16, 1943(1943-01-16)[1][2][3][…] (83 տարեկան)
ԾննդավայրԿովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԵրաժշտության թագավորական ակադեմիա և Royal Birmingham Conservatoire?
ԵրկերString Quartet No. 2?
Մասնագիտությունկոմպոզիտոր և մանկավարժ
ԱշխատատուՍթենֆորդի համալսարան, Չիկագոյի համալսարան և Ֆրայբուրգի բարձրագույն երաժշտական դպրոց
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա

Բրայան Ջոն Փիթեր Ֆերնիհոու[6] (անգլ.՝ Brian John Peter Ferneyhough, հունվարի 16, 1943(1943-01-16)[1][2][3][…], Կովենտրի, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[3] ) , անգլիացի կոմպոզիտոր և մանկավարժ։ Նոր բարդություն (new complexity) ակադեմիական երաժշտական ուղղության ներկայացուցիչ և առաջնորդ։

Կենսագրություն և ստեղծագործական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բիրմինգհեմի երաժշտական դպրոցում (1961—1963) և Լոնդոնի Թագավորական երաժշտական ակադեմիայում (1966—1967)։ 1968 թվականին ստացել է Մենդելսոնի մրցանակը, ինչը հնարավորություն է տվել շարունակել ուսումը Ամստերդամում (Տոն դե Լեյվ) և Բազելում (Կլաուս Հուբեր)։ Հետագայում դասավանդել է Ֆրայբուրգում, Միլանում, Հաագայում, Սան Դիեգոյում, Սթենֆորդում։ Նոր երաժշտության Դարմշտադտյան ամառային դասընթացների ակտիվ մասնակից է եղել։

Ֆերնիոհուի երաժշտությունը պատկանում է այսպես կոչված նոր բարդության ուղղությանը։ Նրա ստեղծագործությունները, որոնք պահանջում են ծայրահեղ պատասխանատվություն կատարողներից, ընդգրկված են ժամանակակից խոշորագույն անսամբլների և կատարողների ռեպերտուարում (Հայատառ (ձայնափոխված) տարբերակով՝ Կվարտետ Արդիտտի, Պիեռ-Իվ Արտո և այլք)։

«Մութ ժամանակ» օպերան, Չարլզ Բերնսթայնի լիբրետոյով, նվիրված է Վալտեր Բենիամինի կյանքին և ողբերգական մահվանը․ դրա պրեմիերան մեծ հաջողությամբ կայացել է 2004 թվականին Մյունխենում։

Երաժշտական ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չորս մանրանվագ ֆլեյտայի և դաշնամուրի համար (1965)
  • Կոլորատուրա (Coloratura) հոբոյի և դաշնամուրի համար (1966)
  • Էպիգրամներ (Epigrams) դաշնամուրի համար (1966)
  • Սոնատ երկու դաշնամուրի համար (1966)
  • Prometheus (1966—1967)
  • Սոնատներ լարային քառյակի համար (1967)
  • Էպիցիկլ (Epicycle) քսան լարային գործիքների համար (1968)
  • Missa brevis քսան ձայների համար (1969)
  • Թաղումներ I և II (Funérailles I and II) անսամբլի համար (1969—1980)
  • Կասանդրայի երազի երգը (Cassandra’s Dream Song) սոլո ֆլեյտայի համար (1970)
  • Յոթ աստղ (Sieben Sterne) օրգանի համար (1970)
  • Կրակե ցիկլ Բետա (Firecycle Beta for Two Pianos and Orchestra with amplification for chamber groups) (1969—1971)
  • Ժամանակի և շարժման էտյուդներ I (Time and Motion Study I) սոլո բաս-կլարնետի համար (1971—1977)
  • Ժամանակի և շարժման էտյուդներ II (Time and Motion Study II) թավջութակի և էլեկտրոնիկայի համար (1973—1976)
  • Միասնության կապսուլա (Unity Capsule) սոլո ֆլեյտայի համար (1973—1976)
  • Երկրորդ լարային քառյակ (1979—1980)
  • Lemma-Icon-Epigram դաշնամուրի համար (1981)
  • Վերնագիր (Superscriptio) ֆլեյտայի համար (1981)
  • «Դղյակների հայտնագործություն» թեմայով ֆանտազիաներ I (Carceri d’Invenzione I)՝ 16 կատարողից բաղկացած կամերային անսամբլի համար (1982)
  • Տրանսցենդենտալ էտյուդներ / Ինտերմեդիա II (Etudes Transcendantales/Intermedio II) մեցցո-սոպրանոյի և կամերային անսամբլի համար (1982—1985)
  • Adagissimo լարային քառյակի համար (1983)
  • «Դղյակների հայտնագործություն» թեմայով ֆանտազիաներ IIb (Carceri d’Invenzione IIb) սոլո ֆլեյտայի համար (1984)
  • «Դղյակների հայտնագործություն» թեմայով ֆանտազիաներ II (Carceri d’Invenzione II) ֆլեյտայի և նվագախմբի համար (1985)
  • «Դղյակների հայտնագործություն» թեմայով ֆանտազիաներ III (Carceri d’Invenzione III) անսամբլի համար (1986)
  • Մնեմոզինե (Mnemosyne 7) բաս ֆլեյտայի և մագնիտոֆոնային ժապավենի համար (1986)
  • Ինտերմեդիա՝ չակոնայի ոգով (Intermedio alla Ciaccona) սոլո ջութակի համար (1986)
  • Կարճ ստվերներ II (Kurze Schatten II) սոլո կիթառի համար (1983—1989)
  • Իկարի անկումը (La chute d’Icare) կլարնետի և կամերային նվագախմբի համար (1988)
  • Տրիպտիխ Գերտրուդա Շտայնի համար (Trittico per G.S.) սոլո կոնտրաբասի համար (1989)
  • Երրորդ լարային քառյակ (1989—1990)
  • Չորրորդ լարային քառյակ լարային քառյակի և սոպրանոյի համար (1989—1990, Էզրա Փաունդի տեքստերով)
  • Ոսկրային այբուբեն (Bone Alphabet) հարվածայինների համար (1991)
  • Տարածք (Terrain) ջութակի և կամերային անսամբլի համար (1991—1992)
  • On Stellar Magnitudes մեցցո-սոպրանոյի և անսամբլի համար (1994)
  • Լարային տրիո (1995)
  • Ալգեբրա (Allgebrah) անսամբլի համար (1996—1997)
  • Incipits սոլո ալտի և անսամբլի համար (1996)
  • Flurries անսամբլի համար (1997)
  • Opus Contra Naturam՝ երեք պիես դաշնամուրի համար (1998—1999)
  • Անտեսանելի գույներ (Unsichtbare Farben) սոլո ջութակի համար (1999)
  • In Nomine à 3 ֆլեյտա-պիկկոլոյի, հոբոյի և կլարնետի համար (2001)
  • Two Marian Motets՝ երկու սոլո սոպրանոյի և երգչախմբի համար (1966-2002)
  • Les Froissements des Ailes de Gabriel կիթառի և կամերային անսամբլի համար (2003)
  • no time (at all) երկու կիթառի համար (2004)
  • Մութ ժամանակ (Shadowtime), օպերա (2004)
  • O Lux տասը գործիքների համար (2005)
  • Հինգերորդ լարային քառյակ (2003—2006)
  • Dum Transisset լարային քառյակի համար (2006)
  • Հանկարծականություն (Plötzlichkeit) սոպրանոյի, մեցցո-սոպրանոյի, ալտի և մեծ նվագախմբի համար (2006)
  • Exordium լարային քառյակի համար (2008)
  • Chronos — Aion անսամբլի համար (2008)
  • Վեցերորդ լարային քառյակ (2010)
  • Liber Scintillarum վեց գործիքների համար (2012)
  • Silentium լարային քառյակի համար (2014)

Երաժշտության մասին հոդվածներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • The Collected Writings of Brian Ferneyhough/ James Boros, Richard Toop, eds. Amsterdam: Harwood Academic Publishers, 1995

«Գաուդեամուս» մրցանակ (1968—1970), Կուսևիցկու մրցանակ (1978), Էռնստ Սիմենսի մրցանակ (2007) և այլն։ Ֆրանսիական Արվեստների և գրականության շքանշանի ասպետ, Բեռլինի Գեղարվեստական ակադեմիայի անդամ (1996)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archivio Storico Ricordi — 1808.
  4. https://www.evs-musikstiftung.ch/en/prize/prize/archive/prize-winner-archive.html
  5. 5,0 5,1 Royal Philharmonic Society Website
  6. «MUSIC; A Music So Demanding That It Sets You Free — New York Times». Արխիվացված օրիգինալից 2018-01-17-ին. Վերցված է 2017-10-01-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 50 (օգնություն)

Գրականություն Բ. Ֆերնիոհուի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]

ռուսերեն լեզվով

  • Петров В. О. «Opus contra naturam» Брайана Фернихоу: вербальные смыслы в музыкальном контексте // Израиль XXI: музыкальный журнал. № 6 (24), ноябрь 2010. / Ред. — М. Райс. Электронный ресурс: https://web.archive.org/web/20130603093951/http://www.21israel-music.com/Fernihow.htm
  • Смирнов Д. Н. Преодолевая границы // Музыкальная академия. — 1996. — № 2. с.202-208
  • Хемминг Я. В звуковых лабиринтах // Музыкальная академия. — 1996. — № 2. с.209-212
  • Красногорова О.А. Фортепианная музыка Брайана Фернихоу: пределы интерпретации. Временник Зубовского института. №2 (37). 2022. С. 131 – 147.

օտար լեզուներով

  • Cavalotti P. Differenzen: poststrukturalistische Aspekte in der Musik der 1980er Jahre am Beispiel von Helmut Lachenmann, Brian Ferneyhough und Gérard Grisey. Schliengen : Edition Argus, 2006
  • Feisst S. Brian Ferneyhough. New York: C.F. Peters, 2000
  • Szendy P. Brian Ferneyhough. Paris; Montrèal: Harmattan; Paris: Centre Ircam-Centre Georges-Pompidou, 1999.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]