Բրայան Պինտադո
Բրայան Պինտադո | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում | թեթևատլետ |
Երկիր | Էկվադոր |
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 29, 1995[1] (29 տարեկան) |
Ծննդավայր | Կուենկա, Էկվադոր |
Հասակ՝ | 168 սանտիմետր[2] |
Քաշ | 57 կիլոգրամ[2] |
Բրայան Դանիել Պինտադո (իսպ.՝ Brian Daniel Pintado Álvarez, հուլիսի 29, 1995[1], Կուենկա, Էկվադոր), էկվադորցի մարզիկ[3] (մարզական քայլք): Հանդես է գալիս Էկվադորի աթլետիկայի հավաքականում, 2024 թվականի օլիմպիական չեմպիոն, 2023 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր, 2019 թվականի Համաամերիկյան խաղերի չեմպիոն, 2016, 2020 և 2024 թվականների Ամառային օլիմպիական խաղերի մասնակից[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրայան Պինտադոն ծնվել է 1995 թվականի հուլիսի 29-ին Կուենկա քաղաքում։
2016 թվականին ընտրվել է Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որտեղ 20 կմ մրցատարածությունում ցույց է տվել 1:23:44 արդյունք՝ գրավելով 37-րդ տեղը[5]:
2019 թվականին Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Համաամերիկյան խաղերում դարձել է 20 կիլոմետր վազքի հաղթող․ այդ հեռավորությունը նա հաղթահարել է 1:21:51-ում։
Մասնակցել Է 2020 թվականի Տոկիոյի Օլիմպիական խաղերին՝ 1:22:54 արդյունքով 20 կմ մրցատարածությունում դառնալով է տասներկուերորդը[6][3]։
2023 թվականին Բուդապեշտում կայացած աթլետիկայի աշխարհի առաջնությունում էկվադորցի մարզիկը 35 կիլոմետր մրցատարածությունում 2:24:34 արդյունքով և մայրցամաքի ռեկորդով դարձել է աշխարհի փոխչեմպիոն[7]:
2024 թվականին Փարիզում կայացած Ամառային օլիմպիական խաղերում էկվադորցի մարզիկը նվաճել է օլիմպիական ոսկե մեդալ[8]՝ 20 կիլոմետր տարածությունը հաղթահարելով 1:18:55-ում:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 World Athletics database
- ↑ 2,0 2,1 Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 «Athletics PINTADO Brian Daniel». Tokyo 2020 Olympics (ամերիկյան անգլերեն). Tokyo Organising Committee of the Olympic and Paralympic Games. Արխիվացված է օրիգինալից 5 August 2021-ին. Վերցված է 29 August 2021-ին.
- ↑ «Men's 20km Race Walk Results». August 1, 2024.
- ↑ Report 20 km Race walk 2016 Summer Olympics
- ↑ «Samantha Arévalo se clasifica a sus terceros Juegos Olímpicos». Hola News (բրիտանական անգլերեն). 19 June 2021. Արխիվացված է օրիգինալից 28 June 2021-ին. Վերցված է 28 June 2021-ին.
- ↑ «Испанские ходоки Мария Перез и Альваро Мартин выиграли вторые золотые медали на чемпионате мира в Будапеште – победив на дистанции 35 км». allsportinfo.ru. Արխիվացված է օրիգինալից 2023-08-25-ին. Վերցված է 2023-08-25-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Neisi Dajomes y Daniel Pintado son los abanderados de Ecuador para los Juegos Olímpicos de París 2024» (իսպաներեն). El Universo.com. 6 June 2024. Վերցված է 7 June 2024-ին.