Բրայան Կրժանիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Կրժանիչ
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1960(1960-05-09)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՍանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍան Խոսեի պետական համալսարան և Lynbrook High School?
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ, ձեռնարկատեր և գործարար
ԱշխատավայրԻնտել
 Brian Krzanich Վիքիպահեստում

Բրայան Կրժանիչ (անգլ.՝ Brian Matthew Krzanich, մայիսի 9, 1960(1960-05-09)[1], Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի մենեջեր, Intel կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն (2013-2018 թվականներին), Կիսահաղորդչային արդյունաբերության ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին ավարտել է Սան Խոսեի Կալիֆորնիայի համալսարանը քիմիայի բնագավառում բակալավրի աստիճանով։

Համալսարանն ավարտելուց հետո սկսել է ինժեներ-տեխնոլոգ աշխատել Նյու Մեքսիկոյում Intel ընկերության ձեռնարկությունում։ Որոշ ժամանակ անց զբաղեցրել է արտադրամասի կառավարչի պաշտոնը։ Այնուհետև Intel-ի արտադրական ստորաբաժանումներում առաջ է անցել։

2012 թվականի հունվարին նշանակվել է Intel ընկերության գործադիր տնօրեն։

2013 թվականի մայիսի 16-ին Intel-ի բաժնետերերի ժողովում ստանձնել է Intel-ի գլխավոր տնօրենի պաշտոնը[2]։

2018 թվականի հունիսի 21-ին պաշտոնաթող Է եղել Intel ընկերության կանոնների խախտման պատճառով, որոնք վերաբերում էին աշխատակիցների միջև սերտ հարաբերություններին։ Նա նաև զրկվել է տնօրենների խորհրդի պաշտոնից[3]։ Intel-ում նրա ղեկավարության ժամանակ խնդիրներ են առաջացել առաջադեմ տեխնոլոգիական նորմերի յուրացման[4], AMD ընկերության աշխատասեղանի և սերվերային պրոցեսորների շուկա հաջող վերադարձի, Intel-ի ղեկավարի կողմից 24 մլն դոլար արժողությամբ իր բաժնետոմսերի վաճառքի հետ կապված սկանդալի[5], Spectre-ի և Meltdown-ի զանգվածային ապարատային խոցելիության մասին տեղեկությունների ավելի շուտ հրապարակման մասին[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «В Intel назвали имя нового гендиректора». Lenta.ru. 2 мая 2013. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  3. «Intel CEO Brian Krzanich Resigns». Intel.com. 21 июня 2018. Վերցված է 2018 թ․ հունիսի 21-ին.
  4. «Intel откажется от собственного полупроводникового производства?». 3DNews. 5 августа 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  5. «AMD в честь 40-летия x86 решила отправить Intel на покой». 3DNews. 19 июня 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
  6. «Подробности о скандале, связанном с отставкой главы Intel». 3DNews. 26 июня 2018. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]