Բրայանտ Դանստոն
![]() Bryant Dunston | |||||||||||||||||
![]() | |||||||||||||||||
Ակումբ | ![]() | ||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիրքը | Կենտրոնական | ||||||||||||||||
Համար | № 8 | ||||||||||||||||
Ի ծնե տրված անունը | Բրայանտ Քևին Դանստոն կրտսեր Bryant Kevin Dunston Jr. | ||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1986 (38 տարեկան) | ||||||||||||||||
Ծննդավայր | ![]() | ||||||||||||||||
Ազգություն | ![]() | ||||||||||||||||
Հասակ | 2,03 մ | ||||||||||||||||
Քաշ | 114 կգ | ||||||||||||||||
Դպրոց | «Սենթ Ջոնս» (Քուինս, Նյու Յորք) | ||||||||||||||||
համալսարան | Ֆորդհեմ (2004–2008) | ||||||||||||||||
Դրաֆթի տարի | 2008 / չդրաֆթացված | ||||||||||||||||
Կարիերայի պատմություն
| |||||||||||||||||
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | |||||||||||||||||
Մրցանակներ
| |||||||||||||||||
| |||||||||||||||||
|
Բրայանտ Քևին Դանստոն կրտսեր (անգլ.՝ Bryant Kevin Dunston Jr., մայիսի 28, 1986, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական։ Ներկա պահին հանդես է գալիս իտալական «Վիրտուս Բոլոնյա» բասկետբոլային ակումբում։
Հունական «Օլիմպիակոս» ակումբում ելույթներ ունենալու տարիներին երկու անգամ ճանաչվել է որպես «Եվրալիգայի լավագույն պաշտպան (2014, 2015) », ինչպես նաև խաղացել առաջնության եզրափակչում։
Ակումբային կարիերայից զատ, հանդես է եկել նաև Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականում։
Վաղ կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դանստոնը ծնվել է հարավային Կենտուկիում և մեծացել Նյու Յորքի Քուինս թաղամասում։ Ավարտել է «Սենթ Ջոնս» նախապատրաստական դպրոցը։
Համալսարանային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցն ավարտելուց հետո Դանստոնն սկսում է հանդես գալ Ֆորդհեմի համալսարանի «Ռեմս» ուսանողական թիմում։
Համալսարանային ողջ կարիերայի ընթացքում Դանստոնն անցկացված ոչ մի հանդիպում բաց չի թողել՝ մասնակցություն ունենալով 120 խաղում և մեկնարկելով 118-ում։ Համալսարանային կարիերան Դանստոնն ավարտում է 1832 անձնական միավորով՝ դառնալով համալսարանի բոլոր ժամանակների փոխառաջատարը տվյալ ասպարեզում, ինչպես նաև 294 բլոկշոտով և 993 անդրադարձով համապատասխանաբար գրավում 1-ին և 3-րդ տեղերը։ Անձնական նվաճումներից զատ ընդգրկվել է նաև մի շարք համալսարանային խորհրդանշական հավաքականներում («All-Metropolitan», «All-Atlantic 10 Conference», «Atlantic 10 Conference All-Defensive»)[1]։
Պրոֆեսիոնալ կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականին սկսվել է Բրայանտ Դանթսոնի վերելքը բասկետբոլում հարավկորեական "Մոբիս Ֆոեբուս" ակումբում։
2010 թվականին դարձել է հունական "Արիս" ակումբի խաղացող։
2011 թվականի փետրվարից հանդես է եկել իսրաելական "Բնեյ Գերցլիա" և "Խապոել" (Խոլոն) ակումբներում։
2012 թվականի ամռանը հրավիրվել է "Վարեզե"։
2013 թվականին հունական "Օլիմպիակոս" ակումբի հետ երկու տարվա պայմանագիր է ստորագրել։
2015 թվականի հուլիսի 23-ին տեղափոխվել է թուրքական "Անադոլու Էֆես" ակումբ[2], 2022 թվականի հունիսի 16-ին այդ պայմանագիրը հերթական անգամ երկարացվել է[3]։
2016-ի հունիսին հայտնի է դարձել, որ Բրայանտ Դանթսոնը հայկական անձնագիր է ստացել և փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը խաղալու է Հայաստանի հավաքականի կազմում[4]։ Հայաստանի հավաքականը հաղթանակ է տարել այդ առաջնությանը[5].։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բրայան Դանստոնն ու Մարկուս Ստուտն ընդգրկվել են «All-Metropolitan» խորհրդանշական հավաքականում». Fordhamsports.cstv.com. 2008 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 1-ին.(անգլ.)
- ↑ «Брайант Данстон». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ ««Анадолу Эфес» продлил контракт с Брайантом Данстоном». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Брайант Данстон будет играть за сборную Армении». Sports.ru. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Армения стала чемпионом Европы по баскетболу среди малых стран». Армянский музей Москвы и культуры наций (կանադական անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Euroleague.net կայքում(անգլ.)
- Էջը «Սպորտս-ռեֆերենսում» Արխիվացված 2013-12-11 Wayback Machine(անգլ.)