Բրամանտե սանդուղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրամանտե սանդուղք
Տեսակշինարարական կառույց
Երկիր Վատիկան
Կազմված է1505 Bramante staircase? և 1932 Bramante staircase?
Քարտեզ
Քարտեզ

Բրամանտե սանդուղք (իտալ.՝ Scale di Bramante), Վատիկանի թանգարանների երկու սանդուղքները։ Օրիգինալ սանդուղքը կառուցվել է 1505 թվականին, ժամանակակից տարբերակը՝ 1932 թվականին։

Օրիգինալ սանդուղք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրամանտեի օրիգինալ սանդուղքը

Օրիգինալը կառուցվել է 1505 թվականին իտալացի ճարտարապետ Դոնատո Բրամանտեի նախագծով[1]։ Հուլիոս II պապի հրահանգով՝ Բրամանտեին առաջադրանք էր տրվել՝ միավորելու Բելվեդերի դղյակը Վատիկանի առաքելական պալատի հետ։ Դրա համար նա հիմնադրեց պտուտակաձև սանդուղքը և երկու պատկերասրահներ, որոնք եզերում են Բելվեդերի բակը, որոնց կարելի է հասնել՝ անմիջապես աստիճաններից իջնելով։ Սակայն հետևում գտնվող պատկերասրահի շինարարությունն ավարտվեց միայն կես դար անց։

Բրամենտե սանդուղքը չունի աստիճաններ և ավելի շուտ իրենից ներկայացնում է թեքահարթակ, որը պարուրում է ներքին միջավայրը։ Ներքին դատարկ միջավայրի հաշվին բավականացնում է լույսը՝ վերից վար ձգվող աստիճանը լուսավորելու համար։ Դեպի ներքին անկյունը հստակ դասավորված են դորիական օրդերները, որոնք նեցուկ են ծառայում սանդուղքի 4 ոլորքների համար։ Թեթև զառիվերն այդպես է արված, որպեսզի լծկան կենդանիները կարողանան բեռն անխոչընդոտ հասցնել Վատիկանի առաքելական պալատ։ Բացի այդ, սանդուղքը նախագծված էր կրկնակի պարույրով, որը նման է ԴՆԹ-ի կառուցվածքին, ինչի նպատակն այն է, որ շարժումը միանգամից լինի թե՛ դեպի վեր, թե՛ դեպի վար[2]։ Բրամանտեն ոգեշնչվել է Օրվիետոյում գտնվող սուրբ Պատրիկի հորից, որը կառուցվել է Անտոնիո դա Սանգալլոյի նախագծմամբ։

Այժմ օրիգինալ Բրամանտե սանդուղքը փակ է հանրային այցելությությունների համար՝ բացի հատուկ կազմակերպված տուրերից[1]։

Ժամանակակից սանդուղք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից տարբերակ

Ժամանակակից պտուտակաձև սանդուղքը նույնպես գտնվում է Պիո-Կլեմենտինո թանգարանում, բայց, չնայած կրում է Բրամանտե սանդուղքի անվանումը, կառուցվել է միայն 4 դար անց՝ 1932 թվականին, Ջուզեպպե Մոմոյի նախագծով։ Ինչպես և օրիգինալը, ժամանակակից սանդուղքը ևս կառուցված է կրկնակի պարույրով, որը մարդկային խմբին թույլ է տալիս անխոչընդոտ տեղաշարժվելու տարբեր ուղղություններով։ Սանդուղքի եզրով կառուցված բազրիքները մետաղից են։ Ապակյա գմբեթը, որը գտնվում է սանդուղքի ներքո, թույլ է տալիս, որ լույսը վերևից սփռվի ներքև։

Բրամանտեի ժամանակակից սանդուղքը ծառայում է որպես Պիո-Կլեմենտինո թանգարանի ելք[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Discover the Vatican's Bramante Staircase» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  2. 2,0 2,1 «Secrets of the Vatican: Bramante's Double Staircase» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.