Բրահման (ցեղատեսակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
BrahmaBullFeria09.JPG
Տեսակcattle breed?
Brahman cattle Վիքիպահեստում

Բրահման (անգլ.՝ Brahman) կամ Բրահմա — մսատու խոշոր եղջերավոր անասունի ցեղատեսակ (լատ.՝ Bos primigenius indicus), ստեղծված ԱՄՆ-ում՝ Հնդկաստանից բերված չորս այլ տեսակների խաչասերումից։ Բրահմանը ամենահայտնի խոշոր եղջերավոր անասունների տեսակներից է, որը լայնորեն կիրառվում է Արգենտինայում, Բրազիլիայում, Պարագուայում, ԱՄՆ-ում, Կոլումբիայում և Ավստրալիայում։

Բուծում և օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրահման, Նամիբիա

Բրահմանը ԱՄՆ-ում արտադրված առաջին խոշոր եղջերավոր անասունն է։ Ցեղատեսակը առաջացել է 1900-ական թվականին չորս տեսակների խաչասերման արդյունքում՝ Bos Indicus, Krishna Belli, Guzeratte Cattle, Nelore: Բուծումը կայացել է Հնդկաստանից 1854 թվականից մինչև 1926 թվականներին ներմուծված 266 ցուլերի և 22 էգերի մի քանի տեսակների հիմքի վրա։

Բրահմանը հիմնականում oգտագործվում է մսի արտադրւթյան, ինչպես նաև խոշոր եղջերավոր անասունների ցեղատեսակների բարելավման համար։ Բրահմանին տավարի տիպի կովերով խաչասերումից ստացվեց տավարի շատ այլ ցեղատեսակներ ,այդ թվում Brangus Bifshaster Simbra: Բրահմանը հայտնի է իր ծայրահեղ ջերմային հանդուրժողականությամբ և լայն տարածված է տրոպիկական շրջաններում։ Նրանք դիմացկուն են միջատների նկատմամբ իրենց հաստ կաշվի հաշվին։ Բրահմաները ապրում են ավելի երկար քան շատ այլ ցեղատեսակներ ,որոնք արտադրում են 15 և ավելի հորթեր։ Օմանում և Էլ Ֆուդժայում Բրահման ցուլի տեսակները օգտագործվում են ավանդական սպորտում։ Ցուլերը մասնակցում են եղջուրներով պայքարի փուլին:Առաջին հանձնվողը համարվում է պարտվող: Ցուլերին պատրաստում են այս սպորտին պահպանելով հատուկ կաթով և մեղրով սննդակարգ,որպեսզի աճի նրանց ուժն ու ամրությունը [1][2]։

ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան Բրահման ցեղատեսակ բուծողների ասոցիացիան ստեղծվել է 1924 թվականին՝ որպես պաշտոնական հսկիչ մարմին, խոշոր եղջերավոր անասունի տոհմի և սերունդների հսկման նպատակով։ Այս կազմակերպության շտաբը ներկայումս գտնվում է Հյուստոնի Տեխաս նահանգում։ Բրահման անունը այդ ցեղատեսակին տրվել է Ամերիկյան ասոցացիայի առաջին քարտուղար Mr․J․W․ Sartvelle կողմից։ Ասոցացիայի առաջին նախագահն էր Mr·Linton «L․S․»Harris-ը Ֆլորիդայի Կիսսիմի նահանգից[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В отличие от названия варны индийского общества, ударение в этом слове среднего рода падает на первый слог, противопоставляя, таким образом, название действия имени деятеля (жреца-брахмана): Бенвенист Э. Словарь индоевропейских социальных терминов. М.: Прогресс-Универс, 1995. С. 189.
  2. Шохин, 2010, Брахман (санскр. brahman, первоначально – молитва) – одно из системообразующих понятий индийской мысли, означающее абсолютное первоначало бытия и глубинное содержание всех мировых феноменов, структурировавшее мифологические (Брахман персонифицируемый в виде божества Брахмы), ритуалистические и мистические парадигмы всей «ортодоксальной» религиозной традиции Индии, начиная с Брахман, Араньяк и Упанишад.
  3. Friend, John.; Denis Bishop Cattle World. — Blandford Press, Dorset, 1978. — ISBN 0-7137-0856-5