Բրահմանանդա Ռեդի
Բրահմանանդա Ռեդի | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Կրթություն՝ | Մադրասի համալսարան և Նախագայական քոլեջ |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | հինդուիզմ |
Ծննդյան օր | հուլիսի 28, 1909 |
Ծննդավայր | Narasaraopet, Guntur district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Վախճանի օր | մայիսի 20, 1994 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Հայդարաբադ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կասու Բրահմանանդա Ռեդի (տելուգու՝ కాసు బ్రహ్మానందరెడ్డి, անգլ.՝ Kasu Brahmananda Reddy, հուլիսի 28, 1909, Narasaraopet, Guntur district, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - մայիսի 20, 1994, Հայդարաբադ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, 1970-ական թվականներին կեսերին Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ղեկավարներից մեկը։ Ինդիրա Գանդիի կառավարությունում զբաղեցրել է նախարարական պաշտոններ։ Գլխավորել է Անդհրա-Պրադեշ նահանգի կառավարությունը, իսկ արդյունքում՝ Մահարաշտրա նահանգի վարչությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրահմանանդա Ռեդին ծնվել է 1909 թվականի հուլիսի 28-ին Նարասարաոպետում, Բրիտանական Հնդկաստան։ Իրավաբանական կրթություն է ստացել Մադրասում։ Ուներ որակյալ փաստաբանի հռչակ։ Մասնակցել է հակագաղութական շարժմանը, որը գլխավորում էր Մահաթմա Գանդին։
1946 թվականից Բրահմանանդաան եղել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության ակտիվիստ։ Անկախության հռչակումից հետո պաշտոններ է զբաղեցրել Հնդկական ազգային կոնգրեսի քաղաքական համակարգում։ Եղեկ է Փենջաբի օրենսդրական ժողովի պատգամավոր, ղեկավարել է Հնդկական ազգային կոնգրեսի շրջանային կազմակերպությունը։ 1956 թվականից մտնում էր Անդհրա-Պրադեշ նահանգի շրջանային կառավարության կազմում, իսկ 1964 թվականից մինչև 1971 թվականը եղել է այդ նահանգի գլխավոր նախարարը։ Այդ պաշտոնում Ռեդին պայքարում էր արտադրության ինտեսվիցման քաղաքականության համար[1]։
Բրահմանանդա Ռեդիի ղեկավարության շրջանում արձանագրվել է արդյունաբերության աճ և նահանգի ինֆրակառուցվածքի զարգացում։ Հատուկ ուշադրություն էր դարձնում էլեկտրական և հաղորդակցական կլաստերներին, պաշտպանական կոմպլեքսի ձեռնարկություններին։ Նրա ղեկավարության ներքո նահանգի հյուսիսային շրջաններում ճնշվել է ապստամբական շարժումը։
Կուսակցական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրահմանանդա Ռեդին ներկուսակցական ընդհարումների ժամանակ ժամանակին անցնում էր Ինդիրա Գանդի կողմը, որը 1974 թվականին նրան թույլ է տվել մտնել Հնդկական ազգային կոնգրեսի կենտրոնական ղեկավարություն և դառնալ Հնդկաստանի կառավարության անդամ։ Այդ շրջանում զբաղեցրել է ֆինանսների և արտաքին գործերի նախարարների պաշտոնները։ Հանդես էր գալիս Գանդիի ավտորիտար կառավարման համար։ Ռեդին կարևոր դեր է խաղացել 1975-1977 թվականներին արտակարգ իրավիճակի դրության պատժամիջոցների քաղաքականության մեջ[2]։
1988 թվականից մինչև 1990 թվականը Ռեդին զբաղեցրել է Մահարաշտրայի նահանգապետի պաշտոնը։
Բրահմանանդա Ռեդին մահացել է 1994 թվականի մայիսի 20-ին Հայդարաբադում՝ 84 տարեկան հասակում։
Հիշատական և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կասու Բրահմանանդա Ռեդին Հնդկաստանում դիտարկվում է որպես ավտորիտար քաղաքական գործիչ։ Մեծ հայտնիություն է վայելում Անդհրա-Պրադեշում, որտեղ 1964 թվականից մինչև 1971 թվականը զբաղեցրել է գլխավոր նախարարի պաշտոնը[3]։
Բրահմանանդա Ռեդիի անունով կոչվել է Հայդարաբադի ազգային պարկը[4]։ Նրա ազգակից Կասու Վենկատա Կրիշնա Ռեդին նահանգի կառավարություն զբաղեցնում է նախարարական պաշտոն[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Индия: проблемы истории национально-освободительного движения и современного политического развития / Отв. ред. Э. Н. Комаров. — М.: Наука, 1980. — С. 83-84. — 262 с.
- ↑ «Индийцы выбрали рыночный национализм. Очередь на гибель». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ «Previous Governor Profile - Shri Brahmananda Reddy». Raj Bhavan Maharashtra (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
- ↑ Национальные парки и заповедники Индии: Южная Индия
- ↑ Leaders' exodus to YSRC leaves Congress in disarray
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրահմանանդա Ռեդի» հոդվածին։ |