Բրազիլիայի պահպանվող տարածքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլիայի պահպանվող տարածքներ
Կազմված էecological reserve of Brazil? և Environmental Protection Area in Brazil?
Երկիր Բրազիլիա
Տիժուկա անտառ ազգային պարկ

Բրազիլիայի պահպանվող տարածքներ, ներառում է տարածքների տարբեր դասակարգեր՝ համաձայն Պահպանման միավորների ազգային համակարգի (SNUC), ինչպես նաև 2000 թվականին ստեղծված դաշնային, պետական և քաղաքային պարկերի պաշտոնական, միասնական համակարգ։

Պահպանվող տարածքների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրճ Ռիո Սան Ֆրանցիսկո բնական հուշարձանում

Պահպանվող տարածքները, որոնք կոչվում են պահպանման միավորներ, բաժանված են տարբեր կատեգորիաների՝ ըստ իրենց նպատակների։ Դրանք սահմանվել են 2000 թվականի հուլիսի 18-ի թիվ 9985 օրենքով, որը հաստատել է Պահպանման միավորների ազգային համակարգը։ Նպատակն է՝ բնության պահպանությունը, նրա կայուն զարգացումը, գիտական հետազոտությունների իրականացումը, կրթությունը և էկոտուրիզմը։ Ենթադրվում է, որ լիովին պաշտպանված միավորումները կպահպանեն բնական էկոհամակարգը՝ առանց մարդու միջամտության։ Կայուն օգտագործվող միավորները թույլ են տալիս կիրառել վերականգնվող բնապահպանական ռեսուրսները՝ պահպանելով կենսաբազմազանությունն ու էկոլոգիական այլ հատկանիշներ[1]։ Չիկո Մենդեսի կենսաբազմազանության պահպանության ինստիտուտը, որը ղեկավարում է դաշնային միավորները, սահմանում է այդ միավորումների լրիվ պաշտպանված դասերը[2]՝

Կայուն օգտագործվող միավորներն են[2]՝

Ի հավելում՝ որոշ պետություններ տարածքներն անվանում են որպես էկոլոգիական արգելոց (պորտ.՝ Reserva Ecológica

Թեպետ տեխնիկապես պաշտպանված տարածքներ չկան, այնուամենայնիվ, տեղի բնակավայրերը տեղացիներին տալիս են լիակատար իրավունքներ տարածքի նկատմամբ և դրանք ծառայում են որպես խոչընդոտ՝ անտառահատման, հանքարդյունաբերության ու խոշորամասշտաբ գյուղատնտեսության համար։ 2016 թվականի դրությամբ Բրազիլիայում կար 700 տեղական բնակավայր, որոնք կազմում էին երկրի ցամաքի մոտ 13.8 %-ը։ Նրանց մեծ մասը եղել է Ամազոն բնակատեղիում[3]։

Մոզայիկներ և միջանցքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձկնորսական տներ Պիասաբուսու բնապահպանական տարածքում

Պահպանման միավորների ազգային համակարգի օրենքը սահմանում է պաշտպանված տարածքային մոզայիկը՝ որպես միանման կամ տարբեր կատեգորիաների պաշտպանված տարածքների հավաքածու, որոնք միմյանց մոտ են կամ միմյանց հարում են, և որը պետք է կառավարվի որպես ամբողջություն։ Պետք է հաշվի առնել պահպանման միավորումների տարբեր դասերի ու մոզայիկում պահպանվող այլ տարածքների նպատակները[4]։ Լիովին պաշտպանված և կայուն օգտագործվող պահպանվող միավորներից մոզայիկը կարող է ընդգրկել մասնավոր հողեր և բնիկ տարածքներ[4]։

Պահպանման միավորների ազգային համակարգի օրենքը ճանաչում է էկոլոգիական միջանցքները՝ որպես բնական կամ կիսաբնական էկոհամակարգերի մասեր։ Դաշնային էկոլոգիական միջանցքի նախագիծը իր արմատներն ուներ առնվազն մինչև 1993 թվականը։ Այն ունի հստակեցված յոթ հիմնական միջանցքներ, որոնք կենտրոնացել են Կենտրոնական Ամազոն և Կենտրոնական Ատլանտյան անտառ միջանցքների ուսուցման վրա[5]։

Ընդգրկման աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականի տվյալներով՝ ֆեդերացիայի կողմից կառավարվող պահպանման միավորումները կազմում են Բրազիլիայի տարածքի 7.23 %-ը, որը ցածր ցուցանիշ է Բնության պահպանության միջազգային միության կողմից առաջարկված 10 %-ի համեմատ։ Դաշնային ընդգրկումներն են`

Տեսակ Պահպանվող տարածք (հա) Ընդհանուր տարածք (հա) Տոկոսային
հարաբերակցությամբ
Լիովին պաշտպանված 28147214.93 854546635.67 3.29 %
Կայուն օգտագործվող 33663938.75 854546635.67 3.94 %
Ընդհանուր հաշվով 61811153.68 854546635.67 7.2 3%

Պաշտպանության մակարդակը բիոմում զգալիորեն տարբերվում է։ Ըստ 2005 թվականի դաշնային շրջանակների`

Բիոմ Ընդհանուր տարածք (կմ2) Տոկոսային
հարաբերակցությամբ
Ամազոն 4․239․000 13.40 %
Սերրադո 2․116․000 4.10 %
Ատլանտյան անտառ 1․076․000 2.01 %
Պանտանալ 142․500 1.10 %
Կաատինգա 736․800 0.91 %

Պաշտպանված տարածքները ենթակա են կրճատման կամ վերադասակարգման։ 1981-ից մինչև 2010 թվականը, կրճատվել կամ կործանվել էր 45․000․000 հեկտար տարածք։ Հիմնական պատճառը Ամազոնյան շրջանում հիդրոէլեկտրակայանների համար հողերը պիտանի դարձնելն էր։ Այլ պատճառներից էին գույքային շահարկումն ու ագրոբիզնեսը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Áreas protegidas – Apremavi
  2. 2,0 2,1 «Categorias – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Indigenous Lands – Location and extension – ISA
  4. 4,0 4,1 «Mosaicos de áreas protegidas – ISA». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
  5. Corredor ecológico – ISA
  6. «Bruno Deiro & Herton Escobar 2012». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]