Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ
Fire - Museu Nacional 06.jpg
Տեսակ արվեստի ոչնչացում և շենքի կամ կառույցի հրդեհ
Վայր Ռիո դե Ժանեյրո
Տեղադրանք Բրազիլիայի ազգային թանգարան
Երկիր Flag of Brazil.svg Բրազիլիա
Տարեթիվ սեպտեմբերի 2, 2018
Զոհվածներ 0
Վիրավորներ 0
Պատճառ անհայտ
Կոորդինատներ: 22°54′20.470000099596″ հվ. լ. 43°13′35.050000100795″ ամ. ե. / 22.90568611113877751° հս․. լ. 43.22640277780577378° ավ. ե. / 22.90568611113877751; 43.22640277780577378
2018 fire at the Museu Nacional, Rio de Janeiro Վիքիպահեստում

Բրազիլիայի ազգային թանգարանի հրդեհ, տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այրվել է Ռիո դե Ժանեյրոյի Պասո դե Սան Կրիստովաո պալատը, որտեղ տեղակայված էր 200-ամյա թանգարանը։ Թանգարանի պահոցներում կային ավելի քան 20 մլն թանգարանային նմուշ։ Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը աղետն անվանել է «պատմական և մշակութային ժառանգության անգնահատելի կորուստ»։ Հրդեհի պատճառը դեռևս որոշված չէ, սակայն կարող է կապված լինել վերջին հինգ տարիների թանգարանի ընթացիկ ֆինանսավորման բացակայության հետ: Կորուստների մասին առայժմ չի հայտարարվել[1][2][3]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բրազիլիայի ազգային թանգարան

Թանգարանը հիմնադրվել է Բրազիլիայում գիտական հետազոտությունները խթանելու նպատակով 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI (1769-1826 թթ.) կողմից՝ և կոչվել է արքայական թանգարան։ 1892 թվականին տեղակայվել է Պասո դե Սան Կրիստովաո պալատում[4]։

2014 թվականին՝ բյուջեի շարունակական կրճատումների պատճառով, թանգարանը չի ստացել տարեկան սպասարկման համար անհրաժեշտ տարեկան 520000 բրազիլական ռեալը: 2015 թվականին թանգարանը ժամանակավորապես փակվել է, քանի որ կառույցը սպասարկող և անվտանգության աշխատակիցները աշխատավարձ չեն ստացել: Հանրահայտ ցուցասրահի վերանորոգումը ֆինանսավորվել է ժողովրդի կողմից: 2018 թվականին սպասարկման բյուջեն կրճատվել է 90%-ով[5]:

Շենքը վթարային վիճակում էր՝ կեղտոտ պատերով, բաց հոսանքի լարերով[6]: 2018 թվականի հունիսին, երբ թանգարանը պետք է տոներ իր ստեղծման 200-ամյակը, ստեղծվել էր մի անելանի իրավիճակ, որի պատճառով հնարավոր էր հրաժարվեին հոբելյանական տոնակատարությունից[2][7]։

Թանգարանի նախկին տնօրեն, Լուիս Ֆերնանդո Դիազ Դուարտեն մատնանշել է տարբեր տարիների կառավարությունների թանգարանի հետևողական անտեսումը[8][9]։ «Տարիների ընթացքում մենք տարբեր կառավարությունների հետ կռվել ենք, որ բավարար ռեսուրսներ ձեռք բերենք պահպանելու համար այն, ինչն այժմ ամբողջությամբ ոչնչացված է», - ասել է նա: 2018 թվականի հունիսին՝ 200-ամյակի տոնակատարության ժամանակ ոչ մի պետական նախարար չի հայտնվել թանգարանում[1]:

Հրդեհի ժամանակ թանգարանին պատկանող հավաքածուն ավելի քան 20 միլիոն կտոր էր պարունակում, որն ընդգրկում է մարդկության պատմության ավելի քան 11000 տարվա պատմություն[10]։

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Photograph of the museum fire lighting the night sky at the end of a long, dark street lined with vehicles at either side
Թանգարանի հրդեհի տեսարանը հեռվից

2018 թվականի սեպտեմբերի 2-ին՝ թանգարանը փակվելուց անմիջապես հետո, Քինթա դա Բոա Վիստայի այգում գտնվող Ազգային թանգարանի շենքի բոլոր երեք հարկերում միաժամանակ հրդեհ է բռնկվել[11][12][13]։ Հրդեհաշեջերին կանչել են ժամը 19:30-ին[14], որոնք անմիջապես ժամանել են դեպքի վայր[7]:

Երեկոյան ժամը 21: 00-ին (00:00 UTC, սեպտեմբերի 3-ին) հրդեհը անկառավարելի է դարձել, բազմաթիվ կրակի օջախներով և պատահական պայթյուններով[15]։ Բազմաթիվ մարդիկ են եկել Քինտա դա Բոա Վիստա, հրդեհը տեսնելու համար[7]։

Ժամը 21:15-ին հրշեջների մասնագիտացված թիմ է մտել շենք, փորձելով արգելափակել այն տարածքները, որոնք դեռևս չեն հրդեհվել և գնահատել վնասի չափը: Հրդեհային դեպարտամենտի ներկայացուցիչը ԶԼՄ-ներին հայտնել է, որ հրշեջ բրիգադներ են այրվող շենք մտել և թանգարանի աշխատակիցների ղեկավարությամբ կարողացել են շատ իրեր դուրս հանել[3]:

Ժամը 21:30-ին ողջ շենքը բոցերի մեջ է եղել, այդ թվում կայսերական սենյակների ցուցահանդեսը։ Թանգարանի չորս պահապանները կարողացել են փրկվել և որևէ զոհերի մասին չի հայտարարվել[3]։

Ժամը 22:00-ին (01:00 UTC սեպտեմբերի 3) տասնյակ թանգարանի աշխատակիցներ հրդեհը հանգցնելու համար միացել են հրշեջներին։ Այդ ժամանակ արդեն փլուզվել էին շենքի տանիքն ու երկու հարկը։ Թանգարանում 43 տարի գրադարանավար աշխատած Էդսոն Վարգաս դա Սիլվայի խոսքերով, «այստեղ սոսկալի շատ թուղթ, փայտե հատակ և շատ այլ արագ վառվող իրեր կան»[16]։

Նախքան հրդեհի հետաքննությունը սկսելը Բրազիլիայի մշակույթի նախարար Սերխիո Սաի Լեյտաոն կասկածել է հայտնել, որ հրդեհի հավանական պատճառ կարող էր լինել հոսանքի լարերի կարճ միացումը կամ որևէ մոմով թռչող լապտեր՝ որոնցից շատ կան Բրազիլիայում[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Phillips Dom (September 3, 2018)։ «'200 years of knowledge lost': fire engulfs Brazil's national museum»։ The Guardian։ Վերցված է September 3, 2018 
  2. 2,0 2,1 Londoño Ernesto, Darlington Shasta (2 September 2018)։ «Fire Engulfs a Brazilian Museum, Threatening Hundreds of Years of History»։ The New York Times։ Վերցված է 3 September 2018 
  3. 3,0 3,1 3,2 «Incêndio no Museu Nacional destrói coleções e exposições» [Fire in the National Museum destroys collections and expositions]։ Agência Brasil (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  4. «Brazil museum fire: Treasures at risk»։ BBC News (en-GB)։ 2018-09-03։ Վերցված է 2018-09-03 
  5. «Fire Devastates Brazil's Oldest Science Museum»։ 2018-09-03։ Վերցված է 2018-09-03 
  6. «Incêndio atinge o Museu Nacional na Quinta da Boa Vista, no Rio. Mais antigo do país, museu tem 20 milhões de itens e apresentava problemas de manutenção» [Fire hit the National Museum, at the Quinta da Boa Vista, in Rio. The oldest in the country, the museum has 20 million items and had maintenance issues]։ Folha de São Paulo (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  7. 7,0 7,1 7,2 «Incêndio atinge Museu Nacional, no Rio - Brasil» [Fire hit the National Museum, in Rio - Brazil]։ Estado de S.Paulo (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  8. «Fire at Brazil National Museum engulfs 200-year-old building»։ Deutsche Welle։ 2 September 2018։ Վերցված է 3 September 2018 
  9. «Vice-diretor do Museu Nacional cita 'descaso' de vários governos e que incêndio destruiu tudo» [Vice-director of the National Museum cites 'neglect' of multiple governments and that the fire destroyed everything]։ G1 (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  10. CNN Claudia Dominguez, Flora Charner and Holly Yan,։ «Inferno at Brazil's National Museum causes 'irreparable' damage and grief»։ CNN։ Վերցված է 2018-09-03 
  11. «Fire engulfs 200-year-old Brazil museum»։ BBC։ September 2, 2018։ Արխիվացված օրիգինալից September 2, 2018-ին։ Վերցված է September 2, 2018 
  12. «Rio's 200-year old National Museum hit by massive fire»։ Reuters։ September 2, 2018։ Արխիվացված օրիգինալից September 2, 2018-ին։ Վերցված է September 2, 2018 
  13. «Incêndio de grandes proporções atinge o Museu Nacional, na Quinta da Boa Vista. Ainda não há informações sobre feridos ou sobre as causas do fogo, que começou após o fechamento do museu a visitantes. Instituição criada por Dom João VI tem 200 anos de história.» [Fire of great proportions hit the National Museum, at Quinta da Boa Vista. There are still no information on injured or the causes of the fire, that began soon after the closing of the museum to visitors. Institution created by Dom João VI has 200 years of history.]։ G1 (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  14. «Incêndio destrói prédio do Museu Nacional no Rio de Janeiro» [Fire destroys building of the National Museum in Rio de Janeiro]։ VEJA.com (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  15. «Incêndio atinge Museu Nacional, no Rio» [Fire hit the National Museum, in Rio]։ Terra Online (պորտուգալերեն)։ September 2, 2018։ Վերցված է September 2, 2018 
  16. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ Ա անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  17. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    1reuters անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: