Բրազիլիայի ազգային թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրազիլիայի ազգային թանգարան
Изображение логотипа
Տեսակազգային թանգարան, գիտահետազոտական ինստիտուտ և համալսարան
Երկիր Բրազիլիա[1]
ՏեղագրությունՌիո դե Ժանեյրո և São Cristóvão?
ՎայրPaço de São Cristóvão?
Պատկանում էՌիո դե Ժանեյրոյի դաշնային համալսարան
Ղեկավարության նստավայրPaço de São Cristóvão, São Cristóvão, São Cristóvão
ՀասցեQuinta da Boa Vista, São Cristóvão, Rio de Janeiro, RJ, Brasil20940-040
Հիմնադրվել էհունիսի 6, 1818
ՀիմնադիրJoão VI of Portugal?
Այցելուներ180 000 մարդ (2019)[2]
ՏնօրենAlexander Kellner?
Հավաքածուի չափս20 000 000
Կայքmuseunacional.ufrj.br(պորտ.)
Քարտեզ
Քարտեզ

Բրազիլիայի ազգային թանգարան (պորտ.՝ Museu Nacional), Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքի Կինտա դա բոա վիստա զբոսայգում տեղակայված թանգարան և հետազոտական ինստիտուտ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանը հիմնադրվել է 1818 թվականին Պորտուգալիայի արքա Ժուան VI (1769-1826) կողմից՝ խթանելու գիտական հետազոտությունները Բրազիլիայում և կոչվել է արքայական թանգարան։ Սկզբում թանգարանը հավաքել է բուսական և կենդանական աշխարհի նմուշներ, հատկապես թռչունների, ինչի պատճառով Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնում տեղակայված շենքը բնակչությանը հայտնի էր որպես «Թռչունների տուն»։

Նախկին թագավորական պալատը, որտեղ այժմ տեղակայված է Ազգային թանգարանը

19-րդ դարի վերջում, արտացոլելով Բրազիլիայի Պեդրո II կայսեր (1825–1891) նախասիրությունները, ազգային թանգարանը սկսեց ներդրումներ կատարել մարդաբանության, հնէաբանության և հնագիտության բնագավառներում։ Կայսրը, ով սիրողական գիտնական և գիտության բոլոր ճյուղերի խանդավառ աջակիցն էր, թանգարանին նվիրաբերեց ճամփորդությունների ժամանակ ձեռք բերված հին եգիպտական արվեստի, բույսերի բրածոների հավաքածուները։ Այս կերպով Ազգային թանգարանն արդիականացվեց և դարձավ Հարավային Ամերիկայի բնական պատմության և մարդկային գիտությունների առավել կարևոր թանգարան։

Պեդրո II կայսերը գիտակցելով Բրազիլիայում իսկական գիտնականների և բնագետների պակասը՝ թանգարանում աշխատելու հրավիրեց օտարերկրացի գիտնականների, այդ թվում Լյուդվիգ Ռիդելին (1761-1861), գերմանացի բուսաբան, ով 1826-1828 թվականներին մասնակցել էր բրազիլական Մատու Գրոսու նահանգի Բարոն ֆոն Լանդսդորֆի կատարած արշավախմբի աշատանքներին։ Հրավիրյալ գիտնականների թվում էին գերմանացի քիմիկ Թեոդոր Պեկոլտը, ամերիկացի երկրաբան Չարլզ Ֆրեդերիկ Հարտը (1840-1878)։ Հետագա տարիներին թանգարանը մեծ հռչակ ձեռք բերեց և շատ գիտնականներ ցանկություն էին հայտնում իրենց կոչումները ստանալ Բրազիլիայում կատարած աշխատանքի համար։ Այդ գիտնականներից էին՝ կենսաբան Ֆրից Մյուլերը (1821–1897), Հերման ֆոն Այրինգը (1850–1930), Կառլ Ավգուստ Վիլհելմ Շվակը (1848–1894), Օրվիլ Ադալբերտ Դերբին (1851–1915), Էմիլ Ավգուստ Գյոլդին (1859–1917), Լուիս Կուտին (1854–1884)։

Կայսրը շարունակեց մնալ սիրված գործիչ 1889 թվականի ռազմական հեղաշրջումից հետո, ուստի հանրապետականները փորձեցին ջնջել կայսրության բոլոր խորհրդանիշերը, որոնցից մեկն էլ Սան-Քրիստոֆան պալատն էր՝ կայսեր պաշտոնական նստավայրը, որը 1892 թվականին դարձավ Ազգային թանգարանի շենք և այստեղ տեղափոխվեցին արժեքավոր հավաքածուները։

1946 թվականին թանգարանի կառավարումն անցնում է Բրազիլիայի համալսարանին, այժմ՝ Ռիո դե Ժանեյրոյի ֆեդերալ համալսարան։ Հետազոտողների գրասենյակներն ու լաբորատորիաներն զբաղեցնում են Կինտա դա բոա վիստա զբոսայգում տեղակայված պալատի լավագույն մասը։ Այստեղ է գտնվում նաև Ռիո ամենամեծ գիտական գրադարանը։

Ներկայում թանգարանն առաջարկում է ավարտական դասընթացներ հետևյալ բնագավառներում՝ մարդաբանություն և սոցիոլոգիա, բուսաբանություն, երկրաբանություն և հնէաբանություն, կենդանաբանություն։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանն ընդգրկում է Ամերիկա մայրցամաքների կենդանիների, միջատների, միներալների, բնիկների պարագաների, եգիպտական մումիաների և Հարավային Ամերիկայի հնագիտական առարկաների, երկնաքարի, բրածոների և գտածոների ամենամեծ հավաքածուն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրդեհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Photograph of the museum fire lighting the night sky at the end of a long, dark street lined with vehicles at either side
Թանգարանի հրդեհի տեսարանը հեռվից
Հրդեհ Բրազիլիայի ազգային թանգարանում

2018 թվականի սեպտեմբերի 2-ին՝ թանգարանը փակվելուց անմիջապես հետո, Քինթա դա Բոա Վիստայի այգում գտնվող Ազգային թանգարանի շենքի բոլոր երեք հարկերում միաժամանակ հրդեհ է բռնկվել[3][4][5]։
Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը աղետն անվանել է «պատմական և մշակութային ժառանգության անգնահատելի կորուստ»։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]