Բրազիլական աղվես
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բրազիլական աղվես | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||||||
|
||||||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||||||
Lycalopex vetulus | ||||||||||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||||||||||
Արեալ | ||||||||||||||||||
|
Բրազիլական աղվեսը (լատ.՝ Lycalopex vetulus) հարավամերիկյան աղվեսի տեսակ է, որը հանդիպում է միայն Բրազիլիայում։ Ի տարբերություն այլ աղվեսների տեսակների, այս կենդանին սնվում է միայն անողնաշար կենդանիներով։
Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Չափսերը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլական աղվեսը փոքր կենդանի է։ Նա կշռում է 3-4 կգ։ Մարմնի երկարությունը 58-72 սմ է իսկ պոչինը՝ 25-36 սմ։ Իր մարմնի փոքր կառուցվածքը նրան հնարավորություն է տալիս շատ արագ վազել, սակայն մանր ատամները նախատեսված են փոքր ուտելիքների համար։
Մորթին[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս աղվեսի մորթին ունի կարճ մազեր։ Մեջքին հարող հատվածը մոխրագույն է, իսկ փորի հատվածը՝ ավելի բաց։ Պոչը ավելի մուգ է իսկ ծայրը՝ սև։ Ականջների հատվածը կարող է ունենալ կարմիր գունավորում։ Եղել են նաև բոլորովին սև բրազիլական աղվեսներ։
Սնունդը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլական աղվեսը որսում է գիշերը։ Հիմնական սնունդը բաղկացած է տերմիտներից և այլ տեսակի միջատներից։ Չնայած դրան նա երբեմն սնվում է կրծողներով, փոքր թռչուններով և մրգերով։
Բազմացումը[խմբագրել | խմբագրել կոդը]
50 օրական հղիությունից հետո էգ աղվեսը ծնում է երկուսից չորս ձագ։ Նրանք ծնվում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Աղվեսները բույնը հիմնում են գետնի տակ և երբեմն օգտագործում են ուրիշ կենդանիների լքված բներ։ Ձագերը սկսում են հիմնական սնունդը ուտել չորս ամսական հասակում։
|