Բռնչի սովորական
Բռնչի սովորական | |
Բռնչի սովորական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ակքանածաղկավորներ (Dipsacales) |
Ընտանիք | Ադոքսազգիներ (Adoxaceae) |
Ցեղ | Բռնչի (Viburnum) |
Տեսակ | Բռնչի սովորական (V. opulus) |
Միջազգային անվանում | |
Viburnum opulus |
Բռնչի սովորական (լատ.՝ Vibúrnum ópulus), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Խոշոր թուփ է, որն աճում է մինչև 4 մ։ Ընձյուղները մերկ են և կարմրավուն երանգով։ Տերևները 3-5 բլթականի են և ունեն 5-10 սմ երկարություն և 5-8 սմ լայնություն։ Ծաղիկները սպիտակ են։
Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, իսկ պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։ Ցրտադիմացկուն է, լավ է աճում սննդանյութերով հարուստ սևահողերում։
Բազմանում է սերմերով, կանաչ կտրոններով և անդալիսով։ Կեղևն օգտագործվում է արյունահոսությունը դադարացնելու համար։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է հիմնականում Կովկասում, Եվրոպայում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում։ Տարածված է նաև Շնողի գետափներին և թփուտներում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բռնչենի սովորական։ Դեղաբույսեր Archived 2009-03-07 at the Wayback Machine.
- Բռնչենի սովորական
- Բռնչի սովորական պաշտոնական կայք
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984-224 էջ
|