Բջջի կենսաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ռոբերտ Հուկի նկարը, որտեղ պատկերված է խցանի հյուսվածքի կտրվածքը մանրադիտակի տակ ( Micrographia գրքից, 1664 թվական)

Բջջաբանություն (հուն․՝ κύτος «բջիջ» և λόγος — «ուսմունք», «գիտություն»), կենսաբանության բաժին, որը ուսումնասիրում է կենդանի բջիջները, նրանց օրգանոիդները, կառուցվածքը, գործառույթները, բջջային բազմացման գործընթացները, ծերացումը և մահը: Ինչպես նաև օգտագործվում է բջջային կենսաբանություն եզրույթը` բջջի կենսաբանություն (անգլ.՝ cell biology):

Բջջաբանության ծագումն ու զարգացումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բջիջ» եզրույթը առաջին անգամ օգտագործել է Ռոբերտ Հուկը` 1665 թվականին` իր` «խոշորացնող ոսպնյակների օգնությամբ` խցանի կառուցվածքի ուսումնասիրությունների» նկարագրման ժամանակ: 1674 թվականին Անտոնի վան Լևենհուկը բացահայտել է, որ բջջի բաղադրությունը ունի որոշակի կառուցվածք: Նա առաջինն է հայտնաբերել բջջային կորիզները: Բջջի մասին այս պատմերացումները շարունակվել են ավելի քան 100 տարի:

Բջջի ուսումնասիրությունները 1830-ական թվականներին ավելի արագ ընթացք ստացան, երբ ի հայտ եկան կատարելագործված մանրադիտակները: 1838-1839 թվականներին բուսաբան Մաթիաս Շլեյդենը և անատոմ Թեոդոր Շվանը գործնականում միաժամանակ առաջ քաշեցին օրգանիզմի բջջային կառուցվածքի գաղափարը: Թ. Շվանը առաջարկեց «բջջային տեսություն» եզրույթը և այդ տեսությունը ներկայացրեց գիտական ընկերությանը: Բջջաբանության ծագումը սերտորեն կապված է բջջային տեսության ստեղծման հետ` բոլոր կենսաբանական ընդհանրացումներից ամենխոշորն ու հիմնարարը: Բջջային տեսության համաձայն բոլոր բույսերն ու կենդանիները կազմված են նմանատիպ միավորներից` բջիջներից, որոնցից յուրաքանչյուրը օժտված է կենդանականի բոլոր հատկություններով:

Բջջային տեսության ամենակարևոր հավելումը հանդիսանում է գերմանացի հայտնի բնագետ Ռուդոլֆ Վիրխովի պնդումը այն մասին, որ յուրաքանչյուր բջիջ ձևավորվում է մեկ այլ բջջի կիսման արդյունքում:

1870-ական թվականներին բացահայտվել են էուկարիոտ բջիջների բաժանման երկու եղանակ` կոչված միտոզ և մեյոզ: Դրանից 10 տարի անց հնարավոր եղավ բացահայտել գենետիկայի համար կարևոր այդ երկու տիպի բաժանումների առանձնահատկությունները: Հաստատվել է, որ միտոզից առաջ տեղի է ունենում քրոմոսոմների կրկնապատկում և դրանց հավասարաչափ բաշխում երկու դուստր բջիջների միջև, այնպես որ դուստր բջիջներում պահպանվում է քրոմոսոմների նախկին քանակը: Մեյոզից առաջ քրոմոսոմների թիվը նույնպես կրկնապատկվում է, բայց առաջին (ռեդուկցիոն) բաժանման ժամանակ բջջի բևեռները տարամիտվում են երկքրոմատիդային քրոմոսոմները, այնպես որ ձևավորվում են բջիջներ հապլոիդ հավաքակազմով` դրանցում քրոմոսոմների թիվը երկու անգամ քիչ է, քան մայրական բջջում: Հաստատվել է, որ կարիոտիպը` թիվը, ձևը և չափերը քրոմոսոմների, նույնն է տվյալ տեսակին պատկանող կենդանիների սոմատիկ (մարմնական) բջիջներում, իսկ գամետներում քրոմոսոմների թիվը երկու ամգամ քիչ է: Արդյունքում այս բջջաբանական հայտնագործությունները դարձան ժառանգականության քրոմոսոմային եզրույթի հիմքը:

Կլինիկական բջջաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլինիկական բջջաբանությունը հանդիսանում է լաբորատոր ախտորոշման բաժին և ունի նկարագրական բնույթ: Մասնավորապես, կլինիկական բջջաբանության կարևոր բաժին է համարվում օնկոբջջաբանությունը, որի առաջ դրվում է նորագոյացությունների ախտորոշման խնդիրը: Բաժինը դիտվում է հյուսվածքաբանության, ախտաբանական անատոմիայի, մանրէաբանության և կենսաքիմիայի սահմաններում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա։Կենսաբանության բաժիններ