Բջջի ծրագրավորված մահ
Բջջի ծրագրավորված մահ[1] (ԲԾՄ, անգլ.՝ Programmed cell death), բջջի մահը, որը տեղի է ունենում ներբջջային ծրագրված գործընթացների հետևանքով։ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում առանձնացնում էին բջջի ծրագրված մահվան ավելի քանի տասը տեսակ։ 2005 թվականից բջջային մահվան տեսակների դասակարգմամբ է զբաղվում «Բջջի մահվան տեսակների անվանակարգման հանձախումբը» (անգլ.՝ Nomenclature Commitee on Cell Death)։ Բջջի ծրագրավորված մահը նկարագրված է բոլոր էուկարիոտների՝ կենդանիների, բույսերի, սնկերի, լորձունների և նույնիսկ միաբջիջ օրգանիզմների (օրինակ՝ խմորասնկերի) մոտ։ ԲԾՄ-ն կատարում է տարբեր ֆունկցիաներ, ինչպես բջջի, այնպես էլ ամբողջ օրգանիզմի մակարդակում։ Կենդանիների մոտ այն մեծ դեր ունի զարգացման մեջ, ԲԾՄ-ի միջոցով է տեղի ունենում վնասված բջիջների ոչնչացումը, բույսերի մոտ այն մասնակցում է հյուսվածքների ձևավորման գործընթացներին (օրինակ՝ քսիլեմայի ձևավորմանը)։ ԲԾՄ-ն որոշ տեսակներ նկարագրված են բակտերիաների մոտ[2]։ ԲԾՄ-ի բոլոր տեսակները կարելի է բաժանել երկու խմբի. արտաքին, որոնք գործի են դրվում արտաբջջային ազդակներով և ներքին, որոնք պայմանավորված են բջջի ֆունկցիոնալ խանգարումներով
Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ձևաբանության տեսանկյունից երկար ժամանակ առանձնացվել է ԲԾՄ-ի երեք տեսակ։
- I տիպի բջջային մահ կամ ապոպտոզ - այս բջջային մահվան ժամանակ տեղի է ունենում ցիտոպլազմայի կրճատում, քրոմատինի կուտակում, կորիզի հատվածավորում և բջջաթաղանթի բլեբինգ (վեզիկուլների առաջացում բջջաթաղանթից)։ Վերջում բջջի ամբողջ պարունակությունը տրոհվում է՝ առաջացնելով ապոպտիկ մարմիններ՝ վեզիկուլներ, որոնք ֆագոցիտվում են հարևան բջիջների կողմից և քայքայվում լիզոսոմներում։
- II տիպի բջջային մահ կամ աուտոֆագիա - այս ժամանակ քայքայվող բջջի ցիտոպլազմայում ձևավորվում են մեծ քանակով վակուոլներ, որոնք այնուհետև ֆագոցիտվում են և քայքայվում հարևան բջիջների կողմից։
- III տիպի բջջային մահ կամ նեկրոզ - բնութագրվում է ապոպտոզին և աուտոֆագիային բնորոշ առանձնահատկությունների բացակայությամբ։ Քայքայված բջջի մնացորդները առաջացնում են բորբոքում[3]։
Ավելի ուշ ընդունվել է ԲԾՄ-ի ավելի ծավալուն դասակարգում, որը հիմնված է ոչ թե մասնիկների ձևավաբանության, այլ գենետիկական, կենսաքիմիական, դեղաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններով։ Այս ձևով առանձնացված ԲԾՄ-ի տեսակները ըստ ձևաբանության բաժանում են երկու խմբի՝ նրանք, որոնք ձևաբանությամբ ավելի մոտ են ապոպտոզին և մյուսները, որոնք ձևաբանորեն ավելի մոտ են ներկրոզին։ Այսպիսով ԲԾՄ-ի յուրաքանչյուր տեսակին բնորոշ են ապոպտիկ կամ նեկրոտիկ հատկանիշներ[3]։
Ներկայումս տարբերում են հետևյալ տեսակները՝
- Լիզոսոմներից կախյալ բջջային մահ (անգլ.՝ Lysosome-dependent cell death, LDCD)։
- Աուտոֆագիայից կախյալ բջջային մահ (անգլ.՝ Autophagy-dependent cell death, ADCD)։
- Իմունոգեն բջջային մահ (անգլ.՝ Immunogenic cell death, ICD)։
- Ներքին ապոպտոզ (անգլ.՝ Intrinsic apoptosis)։
- Արտաքին ապոպտոզ (անգլ.՝ Extrinsic apoptosis)։
- Նեկրոզ, որը կախված է միտոքոնդրիումների խոցելիությունից (անգլ.՝ MPT-driven necrosis)։
- Նեկրոպտոզ (անգլ.՝ Necroptosis)։
- Ֆերոպտոզ (անգլ.՝ Ferroptosis)։
- Պիրոպտոզ (անգլ.՝ Pyroptosis)։
- Պարտանատոզ (անգլ.՝ Parthanatosis)։
- Էնթոզ (անգլ.՝ Entosis)։
- ՆԵՏոզ (անգլ.՝ NETosis)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Արծրունի, Իրինա. «Մոլեկուլային կենսաբանության հատուկ գլուխներ». publishing.ysu.am. Վերցված է 2020 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Allocati, N.; Masulli, M.; Di Ilio, C.; De Laurenzi, V. (2015 թ․ հունվարի 22). «Die for the community: an overview of programmed cell death in bacteria». Cell Death & Disease. 6: e1609. doi:10.1038/cddis.2014.570. ISSN 2041-4889. PMC 4669768. PMID 25611384.
- ↑ 3,0 3,1 Galluzzi, Lorenzo; Vitale, Ilio; Aaronson, Stuart A.; Abrams, John M.; Adam, Dieter; Agostinis, Patrizia; Alnemri, Emad S.; Altucci, Lucia; Amelio, Ivano (03 2018). «Molecular mechanisms of cell death: recommendations of the Nomenclature Committee on Cell Death 2018». Cell Death and Differentiation. 25 (3): 486–541. doi:10.1038/s41418-017-0012-4. ISSN 1476-5403. PMC 5864239. PMID 29362479.