Բո Բերնեմ
Բո Բերնեմ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | օգոստոսի 21, 1990[1] (32 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հեմիլթոն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | դերասան, սցենարիստ, հեղինակ-կատարող, հեռուստատեսային դերասան, կատակերգու, յություբեր, կինոդերասան, բանաստեղծ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, երաժիշտ, ռեփեր, դաշնակահար և հեռուստատեսային պրոդյուսեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 3102998 |
boburnham.com |
Ռոբերտ Փիքերինգ «Բո» Բերնեմ (անգլ.՝ Robert Pickering "Bo" Burnham, օգոստոսի 21, 1990[1], Հեմիլթոն, Էսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[2]), ամերիկացի կատակերգու, երաժիշտ, հեղինակ-կատարող, բանաստեղծ և դերասան։ Բերնեմը հայտնի է որպես կատակերգական և երգիծական երգերի հեղինակ։
Բոն կարիերան սկսել է իր երգերի կատարումների տեսահոլովակները YouTube-ում տեղադրելով, որտեղ վերջիններս հայտնի են դարձել․ նրա տեսաալիքն այժմ ունի ավելի քան 250 միլիոն դիտում։ 2008 թվականին նա պայմանագիր է կնքել «Comedy Central Records»-ի հետ և արդյունքում թողարկել է մեկ մինի ալբոմ՝ «Bo Fo Sho» և երեք ստուդիական ալբոմ՝ «Bo Burnham», «Words Words Words» և «what.»։ Վերջին երկուսը «Comedy Central»-ի համար նաև ներկայացվել են երաժշտական շոուի տեսքով։ Բերնեմի «Make Happy» տեսահոլովակը 2016 թվականի հուլիսի 3-ին թողարկվել է Netflix-ով։ Բերնեմը նկարահանվել է մի շարք ֆիլմերում, եղել է MTV հեռուստաալիքի «Զակ Սթունը պատրաստվում է դառնալ հայտնի» հեռուստասերիալի ստեղծողներից և դերասաններից մեկը, ինչպես նաև 2013 թվականին թողարկել է բանաստեղծությունների «Egghead: Or, You Can’t Survive on Ideas Alone» հավաքածուն[3]։
Նրա առաջին լիամետրաժ ֆիլմը՝ «Ութերորդ դասարան» (որի վրա Բերնեմն աշխատել է որպես սցենարիստ և ռեժիսոր) թողարկվել է 2018 թվականին և ստացել է բազմաթիվ մրցանակներ, այդ թվում՝ Ամերիկայի գրողների գիլդիա մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (անգլ.՝ Writers Guild of America Award for Best Original Screenplay) և Ամերիկայի ռեժիսորների գիլդիա մրցանակ առաջնաելույթի նշանակալի ռեժիսուրայի համար (անգլ.՝ Directors Guild of America Award for Outstanding Directing – First-Time Feature Film)։
Վաղ տարիներ և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերնեմը ծնվել է 1990 թվականի օգոստոսի 21-ին Մասաչուսեթս նահանգի Համիլտոն քաղաքում՝ Սքոթ և Պատրիշա Բերնեմների ընտանիքում։ Նրա հայրն ունի շինարարական գործարան, իսկ մայրը որպես բուժքույր աշխատում է դպրոցում[4][5]։ Բո կրտսերը ընտանիքի երեք երեխաներից կրտսերն է, նրա ավագ եղբայրը՝ Փիթն, ու քույրը՝ Սեմը, կրթություն են ստացել Կոռնելի համալսարանում և Սաֆոլկսի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում[4]։
2008 թվականին նա ավարտել է ուսումը Սուրբ Հովհաննեսի նախապատրաստական դպրոցում և ընդունվել Նյու Յորքի համալսարանի Տիշի արվեստի դպրոց[6], ուր պիտի սկսեր հաճախել միևնույն թվականի սեպտեմբերից սկսած[7], սակայն կարիերայի վրա կենտրոնանալու համար ուսումը հետաձգել է մեկ տարով, քանի որ արդեն այդ ժամանակ սկսել էր ժողովրդականություն ձեռք բերել[2][8]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերնեմի կարիերայի սկիզբն է դարձել 2006 թվականը, երբ նա նկարահանել է իր «My Whole Family…» և «My 'little' secret…» երգերի տեսահոլովակները և տեղադրել դրանք YouTube-ում իր հարազատներին ցույց տալու համար[7]։ Ի սկզբանե տեսահոլովակները մեծ ուշադրություն չեն գրավել, սակայն դիտումների քանակը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ դրանք հայտնվել են «Break.com»-ում և նկատվել են նրա օգտատերերի կողմից[4]։ Բերնեմը շարունակել է ձայնագրել երգեր և տեղադրել դրանք իր ալիքում։ Առաջին նմանատիպ տեսահոլովակները եղել են «տնային» տեսանյութեր, որոնք նկարահանվել են Համիլտոնում՝ ծնողների տանը, շատ հաճախ հենց իր ննջարանում[4][5]։ Այդ տեսահոլովակների երաժշտությունը ձայնագրելու համար Բոն օգտագործել է կիթառ և էլեկտրական դաշնամուր։
Նրա առաջին կատակերգական տեսահոլովակների թեմաներն են դարձել սպիտակամորթների գերազանցությունը, Հելեն Քելլերի հաշմանդամությունը, համասեռականությունը և այլ թեմաներ[4], որոնք մինչ այժմ օգտագործվում են նրա տեսահոլովակներում և ելույթներում (կրոն, գենդեր և սեքս)[9]։ Բերնեմը իր բեմական կերպարը նկարագրել է որպես «իր ավելի ինքնվստահ և անպատկառ տարբերակ»[10]։
2008 թվականի հունվարին նա առաջին անգամ Լոնդոնում ելույթ է ունեցել «Comedy Central»-ի «The World Stands Up» շոուի համար[4][11] (այն եթեր է հանվել հունիսի 30-ին) և չորսամյա պայմանագիր է կապել «Comedy Central Records» ձայնագրման լեյբլի հետ[12]։ Այս լեյբլում նրա առաջին թողարկված նյութն է եղել 2008 թվականի հունիսի 17-ին թողարկված «Bo Fo Sho» մինի ալբոմը, որը կազմված էր վեց երգերից և տարածվել է միայն թվային բաշխման մեթոդով[6][7]։ 2009 թվականի մարտի 10-ին թողարկվել է նրա առաջին «Bo Burnham » ստուդիական ալբոմը[13]։
Բոն ելույթ է ունեցել Սան Ֆրանցիսկոյում՝ «Cobb’s Comedy Club»-ում և «YouTube Live»-ում[8], Նյու Յորքում՝ «Caroline’s Comedy Club»-ում, ինչպես նաև Լոնդոնում և Մոնրեալում[6]։ Իր «Words, words, words» շոուի թողարկումից հետո 2010 թվականին նա «Edinburgh Comedy Awards» փառատոնին լավագույն կատակերգական շոուի համար առաջադրվել է մրցանակի[14], սակայն դրա փոխարեն որպես մրցանակ ստացել է Panel prize ու 5000 ֆունտ սթերլինգ[15][16]։ Բերնեմի վերջին կատակերգական «Make Happy» տեսահոլովակը 2016 թվականի ամռանը թողարկվել է Netflix-ով։
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Fake I.D.՝ 2009 թվականի աշուն[17][18]
- Bo Burnham and (No) Friends՝ 2010 թվականի աշուն[19]
- Bo Burnham Live (UK/US Tour)՝ 2011 թվականի հունիսից 2012 թվականի հուլիս[20]
- Bo Burnham: what. Tour՝ 2013 թվականի ամառ
- Bo Burnham: 'Make Happy' Tour՝ 2015 թվականի աշուն։
Կինո և հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականի Մոնրեալի «Juste pour rire» կատակերգական փառատոնի ելույթի ժամանակ[6] Բերնեմը ծանոթացել է ռեժիսոր և պրոդյուսեր Ջուդ Ապատոուի հետ։ Միևնույն թվականի սեպտեմբերին Բերնեմը բանակցություններ է վարել Universal Pictures-ի հետ՝ կապված նոր կատակերգական ֆիլմի սցենարի և երաժշտության գրման հետ, որի պրոդյուսերն Ապատոուն էր և որը որակվել էր որպես «հակադպրոցական մյուզիքլ»[5][21]։ Չնայած Բերնեմը պնդել է, որ ֆիլմի համար իր գրած սցենարը Դիսնեյի մյուզիքլների կրկնօրինակումը չէ, այլ փորձ է ցույց տալու այն դպրոցի միջավայրը, ուր հաճախել է ինքը։ Ավելի ուշ՝ Wired-ին տված հարցազրույցում նա նշել է այն, որ իր սցենարում գլխավոր հերոսի Բո անունը կրելը դա «այնքան էլ նուրբ ակնարկ չէ, որ ինքն է ուզում նկարահանվել ֆիլմում»[22]։ 2009 թվականի մարտին «DigBoston»-ին տված հարցազրույցում Բոն մանրամասն նկարագրել է ֆիլմի վրա տարվող աշխատանքի գործընթացը․ երբ նա ելույթ չի ունեցել, օրվա ընթացքում ութ ժամ գրել է երաժշտություն, իսկ գիշերը՝ սցենար, որի նախնական տարբերակը նա այդ ժամանակ նոր էր վերջացրել[23]։ Սցենարը նա ստեղծել է իր դպրոցական լավագույն ընկերոջ՝ Լյուկ Լիակոսի հետ համատեղ[24]։ The Guardian-ի և MTV-ի համար հարցազրույցում Բերնեմն ավելի ուշ հայտնել է, որ սցենարի վրա տարվող աշխատանքներն ավարտվել են 2010 թվականի օգոստոսին, բայց այնուամենայնիվ նա ոչինչ չգիտի նախագծի ապագայի մասին[25][26]։
2010 թվականին սեպտեմբերի 7-ին Variety ամսագիրն հայտնել է, որ MTV հեռուստաալիքը դպրոցը նոր ավարտած և նոր ամերիկյան երազանքը (դառնալ հայտնի՝ չունենալով ոչ մի տաղանդ) հետապնդող երիտասարդ մարդու մասին պատմող հեռուստասերիալի պիլոտային թողարկման համար Բերնեմից սցենար է պատվիրել։ Բոն սցենար է գրել և նաև դարձել է «Զակ Սթոունը պատրաստվում է հայտնի դառնալ» անունը կրող հեռուստասերիալի գործադիր պրոդյուսերը[27][28]։
2011 թվականին Բոին կարելի էր տեսնել «Ոչ ամուսնական շաբաթ» կատակերգության էպիզոդիկ դերում, իսկ 2014 թվականին՝ «Այգիներ և հանգստյան գոտիներ» սերիալում։
2013 թվականին մարտի 13-ին Բերնեմը իր Ֆեյսբուքյան էջում գրել է, որ Զակ Սթոունի պրեմիերան կայանալու է մայիսի երկուսին MTV հեռուստաալիքով։ Սերիլաը չի երկարաձգվել մինչև երկրորդ եթերաշրջան և 2013 թվականի հունիսի 26-ին պաշտոնապես ավարտվել է։ Բերնեմը տեղեկացրել է, որ այդ սերիալի վրա աշխատելու ընթացքում նա զգացել է, որ նախագիծը կարող է ունենալ միայն մեկ եթերաշրջան և այդ պատճառով նա և խմբի մյուս անդամները փորձել են այդ եթերաշրջանը դարձնել ինքնուրույն, լիարժեք ստեղծագործություն, նա նաև հավելել է, որ հնարավոր է՝ սերիալը ստանա երկրորդ կյանք, բայց արդեն ոչ MTV-ում[29]։
2018 թվականին Բոն նկարահանվել է Զոի Քրավիցի և Սկառլեթ Յոհանսոնի մասնակցությամբ «Շատ վատ աղջիկներ» ֆիլմում։ Միևնույն թվականին «Սանդենսի» կինոփառատոնի ժամանակ կայացել է Բերնեմի առաջին լիամետրաժ ֆիլմի՝ «Ութերորդ դասարան»-ի պրեմիերան, որի դիստիբյուտորն է դարձել А24 ընկերությունը։ Պատկերը հիացմունքով է ընդունվել կինոքննադատների կողմից։ Rotten Tomatoes կայքում այն ունի 99% թարմացում՝ հիմնված 283 գրախոսության վրա։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը 100-ից 90 է։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2011 թվականի The Guardian-ին տված հարցազրույցում Բերնեմն ասել է, որ հինգ տարիների ընթացքում հանդիպել է աղջկա հետ[30]։ Խոսակցություններ կան, որ դա կարող էր լինել հայտնի սցենարիստ Լորին Սկաֆարիան[31]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բարձրագույն դիրք չարտերում | Մանրամասնություններ | |||
---|---|---|---|---|---|---|
US 200 [32] |
US Comedy [32] |
US Heat [32] |
US Indie [32] | |||
2009 | Bo Burnham | 105 | 1 | 1 | 12 |
|
2010 | Words Words Words[en] | 40 | 1 | – | 3 |
|
2013 | what. | – | 1 | – | 31 |
|
Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Բարձրագույն դիրք չարտերում | Մանրամասնություններ | |||
---|---|---|---|---|---|---|
US 200 [32] |
US Comedy [32] |
US Heat [32] |
US Indie [32] | |||
2008 | Bo Fo Sho[en] | 123 | 3 | 2 | 16 |
|
Սիլգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Անվանում | Ալբոմ |
---|---|---|
2010[33] | «Words, Words, Words» | Words Words Words |
2010[34] | «Oh Bo» |
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2009 | ֆ | Ամերիկյան կույս | American Virgin | Ռուդի[35] |
2009 | ֆ | Զվարճալի մարդիկ | Funny People | Yo Teach! Cast Member[35] |
2011 | ֆ | Ոչ ամուսնական շաբաթ | Hall Pass | Բարմեն[36] |
2012 | ֆ | Հազար մեղք | Adventures in the Sin Bin | Տոնի |
2013 | ֆ | Զակ Սթոունը պատրաստվում է հայտնի դառնալ | Zach Stone Is Gonna Be Famous | Զակ Սթոուն |
2014 | ս | Այգիներ և հանգստյան գոտիներ | Parks and Recreation | Չիպ Մաքքապ |
2014 | ֆ | Watsky: Whoa Whoa Whoa | Watsky: Whoa Whoa Whoa | Այրիչ |
2014 | ֆ | Repeat Stuff | Repeat Stuff | Կամեո |
2015 | ս | Կրոլ շոու | Kroll Show | Դիզ[37] |
2015 | ս | Կեյ և Փիլ | Key and Peele | Լաու |
2017 | ֆ | Սերը հիվանդություն է | The Big Sick | Սի Ջեյ |
2017 | ֆ | Շատ վատ աղջիկներ | Rough Night | Թոբի |
2020 | ֆ | Հույսեր ներշնչող աղջիկը | Promising Young Woman | Ռայան |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://www.rottentomatoes.com/celebrity/bo_burnham#:~:text=Born%20Robert%20Pickering%20Burnham%20on,who%20worked%20as%20a%20nurse.
- ↑ 2,0 2,1 Hastings Katy (2008-10-13)։ «Teen Comic Signs Hollywood Deal»։ Sky News։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-29-ին։ Վերցված է 2010-10-28
- ↑ «Egghead by Bo Burnham - review»։ The Guardian։ Guardian Media Group։ 2014-07-30։ Վերցված է 2014-11-24
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Kahn Joseph P. (2008-02-13)։ «Nonfamily humor, straight from home»։ The Boston Globe (P. Steven Ainsley)։ Արխիվացված է օրիգինալից 2010-10-29-ին։ Վերցված է 2009-01-25։ «Irreverent songs win Hamilton youth a cult following»
- ↑ 5,0 5,1 5,2 Kit Borys (2008-09-25)։ «Singing comic joins Apatow clan»։ The Hollywood Reporter։ Los Angeles, California, USA: Nielsen Company։ Արխիվացված է օրիգինալից 2010-09-10-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Giltz Michael (2008-07-26)։ «Young comedian Bo Burnham is heading up charts»։ Daily News (Mortimer Zuckerman)։ Արխիվացված է օրիգինալից 2008-12-05-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ 7,0 7,1 7,2 Wortham Jenna (2008-06-11)։ «YouTube Star Bo Burnham Readies Debut EP, Bo Fo Sho»։ Wired։ Condé Nast Publications։ Վերցված է 2009-01-25
- ↑ 8,0 8,1 Hartlaub Peter (2008-10-16)։ «Teenage angst has paid off well for Bo Burnham»։ San Francisco Chronicle (San Francisco, California, USA: Frank J. Vega)։ Վերցված է 2009-01-25
- ↑ Gottlieb Jed (2009-03-09)։ «Bo-dacious comedy: Hamilton’s Burnham moves from the bedroom to Hollywood»։ The Boston Globe (Boston, Massachusetts, USA: P. Steven Ainsley)։ Վերցված է 2009-03-09
- ↑ Johnson Nick (2009-02-05)։ «Internet celebrity pushes envelope in performance»։ The Daily Collegian (University Park, Pennsylvania, USA: Pennsylvania State University)։ Վերցված է 2009-02-05
- ↑ Olson Kris (2008-07-03)։ «Ready, set … Bo! (Burnham, that is)»։ The Patriot Ledger (Quincy, Massachusetts, USA: Rick Daniels)։ Վերցված է 2009-01-25
- ↑ Ingram Matthew (2008-09-26)։ «Bo Burnham: Teenaged YouTube star»։ The Globe and Mail (Toronto, Ontario, Canada: Phillip Crawley)։ Արխիվացված է օրիգինալից 2008-11-05-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ Comedy Central Records (2009-02-18)։ «COMEDY CENTRAL Records(R) to Release 'Bo Burnham' CD/DVD on March 10»։ New York, United States։ PR Newswire։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-22-ին։ Վերցված է 2009-02-18
- ↑ Clark Tim (2010-08-25)։ «Bo Burnham nominated for Edinburgh Comedy Award»։ London, England: Get Comedy։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-23-ին։ Վերցված է 2010-08-25
- ↑ «Foster's Edinburgh Comedy Awards 2010 – 2009 winners»։ Edinburgh, Scotland: Edinburgh Comedy Awards։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-23-ին։ Վերցված է 2010-09-04
- ↑ «Foster's Edinburgh Comedy Awards 2010 – judging»։ Edinburgh Comedy Awards։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-07-ին։ Վերցված է 2010-09-04
- ↑ «Bo Burnham announces national tour»։ Punchline Magazine Blog։ 2009-07-31։ Արխիվացված է օրիգինալից 2010-01-08-ին։ Վերցված է 2010-05-15
- ↑ «Bo Burnham: Fake ID Tour»։ Wharton Center for Performing Arts ։ East Lansing, Michigan, USA: Michigan State University։ 2009։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-09-ին։ Վերցված է 2010-02-15
- ↑ Ryan, Mike EXCLUSIVE: Bo Burnham on His Newly-Announced [sic] Comedy Tour and MTV Show(անգլ.) // Կաղապար:Нп3 : magazine. —United States of America, 2010. Архивировано из первоисточника 16 Սեպտեմբերի 2010.
- ↑ «Bo Burnham: 2011 Tour»։ Brighton, England: Just for Laughs Live։ 2011։ Արխիվացված է օրիգինալից 2011-05-21-ին։ Վերցված է 2011-05-23
- ↑ Hall Julian (2008-11-14)։ «Rising Star: Bo Burnham, comedy actor»։ The Independent (Dublin, Ireland: Independent News & Media)։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-12-ին։ Վերցված է 2009-01-25
- ↑ Wortham, Jenna YouTuber Bo Burnham Scripting New Judd Apatow Movie(անգլ.) // Wired : journal. — United States: Condé Nast, 2008. — ISSN 1059-1028.
- ↑ Clark Andrew (2009-03)։ «Bo burnham»։ Boston's Weekly Dig (Boston, Massachusetts, USA: Jeff Lawrence)։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-22-ին։ Վերցված է 2009-03-06
- ↑ Cornwell Tim (2010-08-28)։ «Preview: Bo Burnham, comedian»։ Edinburgh Festivals։ Արխիվացված է օրիգինալից 2010-08-31-ին։ Վերցված է 2010-09-04
- ↑ Logan Brian (2010-08-24)։ «Bo Burnham: 'I'm honest – for two minutes'»։ The Guardian (King's Place, London, UK: Guardian Media Group)։ ISSN 0261-3077։ OCLC 60623878։ Վերցված է 2010-09-04
- ↑ Vena Jocelyn (2010-10-14)։ «Bo Burnham on Making The 'Anti-High School Musical' With Judd Apatow»։ MTV։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-15-ին։ Վերցված է 2011-01-14
- ↑ Levine, Stuart MTV orders pilot from Bo Burnham(անգլ.) // Variety : magazine. —New York City, 2010. — ISSN 0042-2738.
- ↑ «Proper Bo»։ Chortle։ 2010-09-08։ Վերցված է 2010-09-18։ «Burnham lands US sitcom deal»
- ↑ Bo Burnham responds to ‘Zach Stone’ cancellation: I’m the luckiest guy I know Archived 2014-01-02 at Archive.is
- ↑ Kettle James (2011-06-11)։ «Bo Burnham, comic 'most likely to earn £1m', goes from YouTube to your town»։ The Guardian (King's Place, London, UK: Guardian Media Group)։ ISSN 0261-3077։ OCLC 60623878։ Վերցված է 2011-06-11
- ↑ Bo Burnham, Biography
- ↑ 32,0 32,1 32,2 32,3 32,4 32,5 32,6 32,7 «Bo Burnham Chart History»։ Billboard.com։ Վերցված է 2011-01-29
- ↑ Words, Words, Words ՅուԹյուբում
- ↑ Oh Bo ՅուԹյուբում
- ↑ 35,0 35,1 Shanahan Mark, Paysha Rhone (2009-01-07)։ «From YouTube to Hollywood»։ The Boston Globe (Boston, Massachusetts, USA: P. Steven Ainsley)։ Վերցված է 2009-01-30
- ↑ Baez Dominic (2010-02-27)։ «Can we get a 'Hall Pass' from this movie?»։ East Oregonian։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-18-ին։ Վերցված է 2011-08-18
- ↑ Upadhyaya Kayla (2015-03-03)։ «Kroll Show: "The Commonwealth Games"»։ AV Club։ Վերցված է 2015-04-14
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Chase, Katie Raunchy teen comic plays to the crowd (und). — The Boston Globe, 2009. — ISSN 0743-1791.
- Greenberg, Emily Politically Incorrect, Politically (und). — Ithaca, USA: Cornell University, 2010. — ISSN 1095-8169. Архивировано из первоисточника 15 հունվարի 2011.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- http://www.boburnham.com/ Բո Բերնեմի. պաշտոնական կայք
- Bo Burnham Archived 2009-02-05 at the Wayback Machine. Comedy Central կայքում
|
- Օգոստոսի 21 ծնունդներ
- 1990 ծնունդներ
- Ապրող անձինք
- ԱՄՆ-ում ծնվածներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի երաժիշտներ
- Ամերիկացի բանաստեղծներ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի դաշնակահարներ
- 21-րդ դարի ամերիկացի ռեփերներ