Բոֆորտի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բոֆորտի սանդղակ տասներկուբալային սանդղակ, ընդունված համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության կողմից, քամու արագության մոտավոր հաշվարկի, նրա ազդեցությունը գետնի վրա գտնվող օբյեկտների կամ էլ ծովերի ալեկոծությունը գնահատման համար: Քամու միջին արագությունը ցույց է տալիս 10 մերտ բարձրության վրա բաց հարթ մակերևույթի վրա:

Սանդղակը մշակվել է անգլիացի ծովակալ Ֆրենսիս Բոֆորտի կողմից 1806 թ., ընդունվել է միջազգային օդերևութաբանական պրակտիկայում: 1874 թ. ի վեր ընդունվել է միջազգային ստանդարտի պրակտիկայում: Սկզբնական շրջանում նրանում չէր նշվում քամու արագությունը (ավելացվել է 1926 թ.: 1955 թ., որպեսզի տարբերեն փոթորկային քամիների ուժգնությունը, ԱՄՆ-ի Եղանակի բյուրոն շկալան ընդարձակեց մինչև 17 բալլ: Հարկ է նշել, որ ալիքների բարձրությունը սանդղակում ներկայացված է բաց օվկիանոսի համար, այլ ոչ թե ափամերձ շրջաններում:

Բոֆարտի բալլ Քամու ուժի բառացի սահմանումը Քամու միջին արագությունը

մ/վրկ

Քամու միջին արագությունը, կմ/ժ Քամու միջին արագությունը,

հանգույց

Քամու ազդեցությունը Նկար
ցամաքում ծովում
0 Լիակատար հանդարտություն 0—0,2 < 2 0—1 Առանց քամի: Ծուխ է բարձրանում ուղղահայաց, ծառի տերևները չեն շարժվում: Հայելու պես հարթ ծով Beaufort scale 0.jpg
1 Մեղմ 0,3—1,5 2—5 1—3 Քամու ուղղությունը նկատվում է ծխի շարժով, բայց ոչ հողմացույցով: Մեղմ ծփանք, լաիքներ չկան, բայց փրփուր կա: Ալիքների բարձրություն 0,1 մ է: Beaufort scale 1.jpg
2 Թեթև 1,6—3,3 6—11 4—6 Քամու արագությունը զգացվում է դեմքի վրա, որը գրանցվում է հողմնացույցով: Կարճ ալիքներ, որոնց բարձրությունը չի անցնում 0,3 մետրը, ալիքները չեն թեքվում և ապակյա տեսք ունեն: Beaufort scale 2.jpg
3 Թույլ 3,4—5,4 12—19 7—10 Տերևներն ու ծառի բարակ ճյուղերը թեթև ճոճվում են քամին պոկում է թեթև դրոշները Կարճ, լավ արտահայտված ալիքներ: Ալիքները թեքվում են առաջացնում փրփուր: Ալիքների միջին բարձրությունը 0,6 մ է, առավելագույնը` 0,9 մ: Beaufort scale 3.jpg
4 Չափավոր 5,5—7,9 20—28 11—16 Քամին բարձրացնում է փոշին և աղբը, շարժում է ծառի բարակ ճյուղերը Ալիքները երկար են, ալիքներ են երևում տարբեր տեղերում: Ալիքների բարձրությունը հասնում է 1,5 մ: Beaufort scale 4.jpg
5 Թարմ 8,0—10,7 29—38 17—21 Շարժվում են բարակ ծառերի բները, քամու շարժումը զգացվում է ձեռքով: Մեծ երկարությամբ, բայց ոչ խոշոր ալիքներ, ալիքների առավելագույն բարձրությունը 2,5 մ է, միջինը`2 մ: Ամեն տեղ երևում են սպիտակ ալիքներ (Որոշ տեղերում ջուրը ցողում է): Beaufort scale 5.jpg
6 Ուժգին 10,8—13,8 39—48 22—27 Ճոճվում են ծառերի հաստ ճյուղերը, շչում են հեռախոսային լարերը Առաջանում են հզոր ալիքներ: Սպիտակ փրփրոտ ալիքները մեծ մասն են զբաղեցնում, ջուրը ցողվում է: Ալիքի առավելագույն բարձրությունը հասնում է 4 մ, միջինը 3 մ: Beaufort scale 6.jpg
7 Ուժեղ 13,9—17,1 50—61 28—33 Ճոճվում են ծառերի բները Ալիքները կուտակվում են, ալիքները գահավիժում են, փրփուրը քամու ուղղությամբ ժապվենաձև ձգվում է: Ալիքների բարձրությունը հասնում է մինչև 5,5 մ-ի: Beaufort scale 7.jpg
8 Շատ ամուր 17,2—20,7 62—74 34—40 Քամին ջարդում է ծառերի ճյուղերը: քամուն հակառակ քայլելը դառնում է շատ դժվար: Չափավոր բարձր երկար ալիքներ: Ալիքիների հարվածից ջուր է ցողում: Փրփրի շերտերհը շարժվում են քամու ուղղությամբ: Ալիքի առավելագույն բարձրությունը 7,5 մ է, միջինը`5,5 մ: Beaufort scale 8.jpg
9 Փոթորիկ 20,8—24,4 75—88 41—47 Ոչ մեծ վնասներ, քամին ջարդում է շենքերի տանիքները: Ալիքների առավելագույն բարձրությունը 10 մ , միջինը`7 մ: Փրփուրը լայն հաստ շերտով թեքվում է քամու ուղղությամբ: Ալիքները ընկնում են ջրի շիթեր առաջացնելով: Որոնք վատացնում են տեսանելիությունը: Beaufort scale 9.jpg
10 Ուղեղ փոթորիկ 24,5—28,4 89—102 48—55 Շինությունները զգալիորեն ավերվում են, քամին ծառերն արմատախիլ է անում: Շատ բարձր ալիքներ (առավելագույնը`12,5 մ, միջինը՝ 9 մ) երկար ներքև թափվող ալիքներով: Փրփուրը առաջացնում է շերտ, բամբակի շերտի նման նստում է ծովի մակերևույթին: Շատ ուժգին ալիքները` հարվածի ուժգնությամբ: Beaufort scale 10.jpg
11 Կոշտ փոթորիկ 28,5—32,6 103—117 56—63 Մեծամաշտաբ ավերածություններ հազվադեպ են հանդիպում: Վատ տեսանելիություն, Բացառապես բարձր ալիքներ (առավելագույն բարձրությունը`16 մ, միջինը` 11,5 մ): Փոքր և միջին չափերի նավերը չեն երևում: Ամբողջ ծովը ծածկված է երկար սպիտակ փրփուրով, տարածված ծովի մակերեսին: Ալիքի ծայրերը փրփրակալված են: Beaufort scale 11.jpg
12 Մրրիկ 33 և ավել 118 և ավել 64 և ավել Խոշ ավերածություններ, լուրջ տուժում են շինությունները, շենքերն ու տները, ծառերը արմատախիլ է անում, բուսականությունը ոչնչացվում է: Հազվադեպ հանդիպող երևույթ է: Բացառապես վատ տեսանելիություն: Օդը լցված է ցողով և փրփուրով: Ամբողջ ծովը ծածկված է փրփուրով: Beaufort scale 12.jpg

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]