Բոֆորի բերդ
Նկարագրություն | |
Տեսակ | crusader castle? |
Տեղագրություն | Նաբատիա, Լիբանան |
Վարչական միավոր | Arnoun? |
Երկիր | Լիբանան |
Կառուցված | 12-րդ դար |
Beaufort Castle Վիքիպահեստում |
Բոֆորի բերդ (Բելֆոր) (արաբ․՝ قلعة الشقيف, կալաաթ ալ-շաֆիֆ, եբրայերեն՝ מבצר הבופור, միվցար հա-Բոֆոր, անգլ.՝ Beaufort), խաչակիրների ամրոց Լիբանանի հարավում՝ Նաբատիայում։ Գտնվում է 300 մետր բարձրության վրա՝ Հերմոն լեռներից ոչ հեռու՝ Լիտանի գետի ափին։ Մայրաքաղաք Բեյրութից հեռու է մոտ 100 կմ։
Կառուցվել է 12–րդ դարի սկզբներին խաչակիրների կողմից։ Անունը ստացել է Բելֆոր ամրոցի անվանումից, շեշտելով այսպես կոչված «Բոֆորյան դարպասներ»։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1189 թվականին[1] այն շրջապատվել էր Սալահ ալ-Դինի կողմից։
1190 թվականի ապրիլի 22-ին բերդը հանձնվել է Սալահին միայն Ռեջինալդա դե Գրանեի հետ փոխանակման շրջանակներում։ 1240 թվականին՝ Բոֆորի ամրոցը վերադարձվել Դամասկոսի սուլթաններին, բայց արդեն Ալ-Սալիհ Իսմայել անվանումով։
1268 թվականին մամլուքների սուլթան Բեյբարսը գրավել ամրոցը, որից հետո 14-16-րդ դարերում այնտեղ պահպանվում էր հարաբերական անդորր։ 17–րդ դարում այն պատկանել է լիբանանցի արքայազն Ֆախր-ալ-Դին II-ին։ Արդյունքում Մուրադ IV-ի հետ պատերզամից բերդի վերին մասը ամբողջովին ավերվել է։
1782 թվականին Աքքայի նահանգապետը պաշարել է բերդ, գրավել այն և ոչնչացրել մնացած բազմաթիվ ամրությունները։ 1837 թվականի երկրաշարժը ոչնչացրել ամրոցի բազմաթիվ մասեր, և այն օգտագործվել է որպես ոչխարների հոտի և ապաստանի վայր։
Որպես աջակցություն, Ֆրանսիան 1920-1947 թվականներին իրականացրել է բերդի վերականգնման աշխատանքներ։ 1912-1947 թվականներին ամրոցի ավերակները բազմիցս օգտագործվել են արաբական ջոկատների կողմից որպես հենակետեր և հանպատրաստի ամրացում։ 1976 դարձել Պաղեստինի ազատության կազմակերպության բազաներից մեկը և նրա տարածքը օգտագործվել է Իսրայելի հրթիռային հարձակումների համար։ Այս ամենի արդյունքում, սկսած 1976 թվականից մինչև 1980 թվականը բերդը ենթարկվել է Իսրայելի պաշտպանության բանակի պատասխան հարվածներին։
1982 թվականի հունիսի 7-ից, մինչև իսրայելական «Աշխարհը Գալիլեայում» գործողությունը, Բոֆորի ամրոցն արդեն գրավված էր Իսրայելի պաշտպանության բանակի կողմից (ՑԱԽԱԼ)։
1982-2000 թվականներին ամրոցը և մերձակա տարածքը օգտագործվում էր ՑԱԽԱԼ-ի կողմից ինչպես ռազմական բազան, որտեղ կառուցվել են ամրաշինական շինվածքներ։
2000 թվականին ՑԱԽԱԼ-ը լքել է այդ տարածքը, ամրությունն ու բունկերը պայթեցվել էին, այս ընթացքում տուժեց և ամրոցը։
Դրանից հետո ամրոցի հողերը դարձել են Հեզբոլլահ շիա իսլամիստական քաղաքական կուսակցության բազան։
2007 թվականին իսրեյալցի ռեժիսոր Ջ. Սիդարը Ռ. Լեշեմայի գրքի համաձայն նկարահանվել է համանուն ֆիլմ, որը պատմում է ամրոցի տարածքում իսրայելական ռազմական առակայության վերջին օրերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Источник Письмо с востока магистру госпитальеров. Аноним, 1187. указывает 1187 год.