Բոքսերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոքսեր հագած տղամարդ

Բոքսերներ (անգլ.՝ Boxer shorts կամ boxers; ինչպես նաև «ընտանեկան»), տղամարդու ներքնաշորի տեսակ: Իրենից ներկայացնում է չսեղմող, ազատ ներքնաշոր, որն ունի շորտի տեսք: Անգլիական «Boxer shorts» տերմինը սկսել է կիրառվել 1944 թվականից[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Ջեյկոբ Գոլոմբը, ով «Everlast» ընկերության հիմնադիրն էր, ստեղծեց բոքսեր-անդրավարտիքների նոր դիզայն, որտեղ կաշվե գոտին փոխարինեց ձգվող ռեզինով[2]: Սպորտային այդ անդրավարտիքները սկզբնական շրջանում նախատեսված են եղել բռնցքամարտիկների համար, որտեղից էլ առաջացել է անդրավարտիքի ներկայիս անվանումը: ԱՄՆ-ում այս անդրավարտիքները հայտնի են դարձել 1940-ական թվականների վերջին, ինչին նպաստեցին ռազմական օդաչուները[3]:

1970-ական թվականներին քիփ ջինսերի ի հայտ գալուց հետո, տղամարդկանց համար ավելի հարմար դարձավ կրել բրիֆներ: Արդյունքում բոքսերները շուկայական մրցակցության ժամանակ պարտվել են[4][5]: Բոքսերները նորից պոպուլյար դարձան 1986 թվականին, երբ Նիք Քեմենը նկարահանվեց «Levi's»-ի գովազդում, որտեղ հանելով իր տաբատը, ցուցադրում էր իր սպիտակ բոքսերները[6]:

Ժամանակակից դիզայն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված արտադրողից՝ ժամանակակից բոքսերները կարվում են տարբեր կտորներից (ինչպես բնական, այնպես էլ արհեստական)՝ օգտագործելով բամբակ, տրիկոտաժ, մետաքս: Անդրավարտիքների մոդելները ունեն տարբեր գունային երանգներ (միատոն, գծավոր, տարբեր նկարներով և այլն): Բոքսերները կարվում են տարբեր լայնություններով (մինչև կոնքերը, մինչև ազդրերի միջին հատվածը և այլն) և կարող են ունենալ կամ չունենալ լայնույթ: Լայնույթը իր հերթին կարող է ունենալ կոճակներ, կոճգամ, կպչուկ, ինչպես նաև կարող է չունենալ փակող հարմարանք: Բոքսերները կարող են ունենալ լայն կամ նեղ ռեզինե գոտի: Հաճախ այդ գոտու վրա գրված է լինում բրենդի անվանումը:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանում առօրյա խոսակցություններում ներքնաշորի այս տեսակին անվանում են «ընտանեկան»[7]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «boxer shorts»։ Merriam-Webster Online։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  2. «Brief history of men's underwear» (անգլերեն)։ CNN։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  3. «The undercover story: A briefs history of Y fronts» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  4. «A brief history of pants: Why men's smalls have always been a subject of concern» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  5. Jose F. Blanco, Scott Leff, Amy T. Peterson, Ann T. Kellogg The Greenwood encyclopedia of clothing through American history 1900 to the present, Volume 2. — Greenwood Press, 2008. — P. 274. — ISBN 9780313334177
  6. «I Love 1986 - Fashion - Boxer Shorts» (անգլերեն)։ BBC։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14 
  7. «Не женское дело, или Чем должен обладать настоящий мужчина»։ РБК։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-08-07-ին։ Վերցված է 2011-10-14