Բուֆորդ (Վայոմինգ)
Արտաքին տեսք
Բնակավայր | ||
---|---|---|
Բուֆորդ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Օլբանի շրջան | |
Հիմնադրված է | 1866 թ. | |
Մակերես | 0,04 կմ² | |
ԲԾՄ | 8000 ֆուտ | |
Բնակչություն | 5000 մարդ | |
Ժամային գոտի | MDT? | |
Փոստային դասիչ | 82052 | |
Պաշտոնական կայք | bufordtradingpost.com(անգլ.) | |
| ||
Բուֆորդ (անգլ.՝ Buford), քաղաք ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում։ Գտնվում է Լարամի և Շայեն քաղաքների միջև։ Քաղաքը նշանավոր է նրանով, որ այն ունի միայն մեկ բնակիչ[1]։
Քաղաքի հիմնադիր է համարվում գեներալ Ջոն Բյուֆորդը։ 1866 թվականին նա առաջին միջմայրցամքային երկաթուղու պահպանության համար այս վայրում հիմնեց սահմանապահ բնակավայր՝ Ջոն Բյուֆորդի ֆորտ անվանումով[2]։ Այն ժամանակ քաղաքն ուներ մոտ 2000 բնակիչ։ Այժմ քաղաքի միակ բնակիչը Դոն Սեմոնսն է, ով միաժամանակ քաղաքի պահապանն է, լիցքավորողը, տեղի խանութի վաճառողը և քաղաքի քաղաքապետը[3]։ Իր որդու՝ քաղաքից հեռանալուց հետո Դոնը դարձավ միակ բնակիչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Rosenfeld, Everett (2011 թ․ հուլիսի 20). «Buford, Wyoming: Meet the Only Resident of America's Smallest Town». TIME. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22–ին-ին.
- ↑ «Buford Trading Post» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 22–ին-ին.
- ↑ «Население одного из городов США умещается на кухне». vesti.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 23–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուֆորդ (Վայոմինգ)» հոդվածին։ |
|