Բուք (մուլտֆիլմ)
Տեսակ | կինոնկար |
---|---|
Ժանր | ընտանեկան ֆիլմ |
Ռեժիսոր | Մարիա Մուատ |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով |
Երկիր | ![]() |
Տևողություն | 13 րոպե |
Թվական | 2010 |
«Բուք» (ռուս.՝ «Метель»), 2010 թվականի «Պչելա» ստուդիայի արտադրության ռուսական տիկնիկային մուլտֆիլմ[1]։ «Ռուսական դասականը երեխաներին» նախագծում Մարիա Մուտը ստեղծել է Ա․ Ս․ Պուշկինի համանուն պատմվածքի հիման վրա[2]։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունների սկիզբը համընկնում է 1811 թվականին, շարունակվում է ռուսական բանակի արտասահմանյան արշավանքից հետո։
Նյութապես ապահովված կալվածատիրոջ Մարյա Գավրիլովային (Մաշենկա) դաստիարակել էին ֆրանսիական վեպերով։ Նա սիրահարված էր երիատասարդ, ռոմանտիկ, բանակային պրապորշչիկ և ոչ այդքան հարուստ հարևան Վլադիմիր Նիկոլաևիչին։ Նա ասել էր, որ սիրահարված է Մաշային, բայց աղջկա ծնողները դեմ էին։ Եվ այդ ժամանակ Վլադիմիրը առաջարկում է փախչել և թաքուն պսակվել հարևան գյուղում, նա համոզված էր, որ իրենց կներեն։
Պսակադրության օրը շատ ուժեղ բուք էր սկսել։ Մաշան ժամանակին է հասնում եկեղեցի, իսկ Վլադիմիրը շեղվում է ճանապաարհից և մոլորվում է ձյունի պտտահողմում։ Եկեղեցի է մտնում ամբողջը ձյան մեջ սպա։ Քահանան հարցնում է․ «Թույլ կտաք սկսե՞լ։ Հարսնացուն արդեն սպասելուց հոգնել է»։ Սպան մոտենում է Մաշային և նրանք ամուսնաանում են։ Սպան ծիծաղում է, նստում ձիու վրա և փախչում։ Երբ բուքն ավարտվում է, Վլադիմիրը հասնում է «դատարկ» եկեղեցի և իմանում է, թե ինչ էր կատարվել։ Վլադիմիրը գնում է բանակ և մահանում է 1812 թվականի պատերազմում։ Մաշան ստանում է նամակ։ Երբ պատերազմը ավարտվում է հաղթանակով, վիրավոր սպային տանում են բուժման, բայց նա ընկնում է սայլակառքից։ Փոստակառապանը տանում է նրան տուն, որտեղ ապրում է Մաշան։ Երբ սպան կազդուրվում է, նա փորձում է խոսել Մաշայի հետ։ Նա պատմում է, թե ինչպես է ամուսնացել է բքի ժամանակ և չգիտի որտեղ և ով է իր կինը, ինչպես է պսակադրության ժամանակ նա բացականչել․ «Ահ, նա չէ, նա չէ»։ Մաշան լսում է և հուզված ասում․ «Աստված իմ, այդ դու՛ք եք եղել», այնուհետև ավելացրեց․ «Իսկ նա ես էի»։ Սպան բռնում է աղջկա ձեռքերը և սկսում համբուրել։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Վլագիմիր Գոլոբանով
- Ռեժիսոր՝ Մարիա Մուատ
- Բեմադրող նկարիչ՝ Մարինա Կուրչևսկայա
- Համակարգչային գրաֆիկայի նկարիչ՝ Սվետլանա Անդրիանովա
- Անիմատորներ՝ Միլանա Ֆեդոսեևա, Ֆազիլ Գասանով
- Օպերատոր՝ Ալեքսանդ Պետչ
- Պրոդյուսեր՝ Վլադիմիր Գասիև
- Ձայնային ռեժիսոր՝ Վլադիսլավ Տարասով
- Ֆիլմում օգտագործվել է Նիկոլո Պագանինիի, Կասպարա Ֆյուրստենաուի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Տեոբելդա Բյոմայի, Դմիտրի Բորտնյանսկու երաժշտությունը։
- Դերերը հնչունավորել են Իրինա Պեգովան, Իվան Վակուլենկոն, Նիկիտա Տյունինը։
- Հեղինակները ներկայացված են մուլտֆիլմի լուսագրերում։
Փառատոններ և կինոմրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2011 թվական՝ Անսի 35-րդ միջազգային անիմացիոն փառատոնում մասնակցել է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին[3]։
- 2012 թվական՝ 2011 թվականի «Ոսկե արծիվ» մրցանակ, որպես լավագույն անմացոն ֆիլմ (առաջադրում)։
- 2012 թվական՝ 2011 թվականի «Նիկի» մրցանակ՝ որպես լավագույն անիմացոն ֆիլմ (առաջադրում)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բուք (2010) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Բուք (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|