Բուքմեյքերների վարկանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուքմեյքերների Ռեյտինգ
Изображение логотипа
bookmaker-ratings.am
Տեսակսպորտային կայք
ԵրկիրՀայաստան Հայաստան
Շտաբ կայանՄոսկվա, Ռուսաստան
Լեզուռուսերեն, անգլերեն, հայերեն, ուկրաիներեն
ՍեփականատերՀայաստան Պարույր Շահբազյան
ՀեղինակՊարույր Շահբազյան
Բացված2012 թվականի մարտի 1
Ընթացիկ կարգավիճակգործող
 The Bookmaker Ratings Վիքիպահեստում

«Բուքմեյքերների Ռեյտինգ», միջազգային վերլուծական օնլայն-հանդես կայք, որը հանդես է գալիս որպես միջնորդ խաղագումարով խաղացողների և բուքմեյքերական գրասենյակների միջև ծագած վեճերի ժամանակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուքմեյքերների Ռեյտինգ» կայքը հիմնադրել է Պարույր Շահբազյանը։ Որպեսզի Պարույրը մեկնարկեր կայքի ստեղծման աշխատանքնեը, նրան անհրաժեշտ եղավ 50 դոլար, որպեսզի գնի կայքի սովորական ձևանմուշ։ Կայքի աշխատանքները մեկնարկեցին 2012 թվականի սկզբներին[1]։

Նույն՝ 2012 թվականին «Բուքմեյքերների վարկանիշը» լայն շրջանակների կողմից հանրաճանաչ կայք դարձավ այն բանից հետո, երբ հայտարարեց, թե Ռուսաստանի երկու ֆուտբոլային ակումբներ՝ «Խիմկին» և «Պետրոտրեստը» ռուսական ֆուտբոլային մրցաշրջանի ժամանակ խաղացել են հատուկ պայմանավորվածությամբ։ Ավելի ուշ ՈՒԵՖԱ-ն խնդրեց անցկացնել հետաքննություն, որպեսզի պարզի անազնիվ պայքարի հանգամանքները։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բուքմեյքերների վարկանիշ» կայքը ոչ միայն փորձում է լուծել խաղացողների և բուքմեյքերների միջև գոյացած վեճերը։ Կայքում զետեղված է անկախ վարկանիշ[2] բաժինը, որտեղ օպերատորները ստանում են 1-ից 5 միավոր գնահատականներ՝ հիմնվելով մի քանի չափանիշների վրա՝ հուսալիություն, վճարման արագություն, ծառայության աջակցման աշխատանք, գործակիցների մեծություն և այլն։ Բուքմեյքերների վարկանշի գրասենյակը պարբերաբար թարմանում է՝ ներառելով նոր օպերատորների։

Կայքն այս պահի դրությամբ քառալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։ Ամեն օր կայքում հրապարակվում են սպորտային կանխատեսումներ, որոնց հեղինակները հանդես են գալիս որպես կայքի լրագրողներ և փորձագետների աստղային թիմի անդամներ։ Վերջինիս կազմի մեջ են մտնում հայտնի մեկնաբաններ Կոնստանտին Գենիչը, Ալեքսեյ Անդրոնովը, Դենիս Կազանսկին, աշխարհի նախկին հինգերերդ ռակետ Աննա Չակվետաձեն, «Картавый футбол» (հայերեն՝ քարտային ֆուտբոլ) հաղորդշարի հեղինակ Նիկիտա Կովալչուկը և այլն։ Նախկինում «Բուքմեյքերների վարկանիշ» կայքի փորձագետների կազմի մեջ էին նաև Ֆաբիո Կանավառոն, Ռոբերտո Մորալեսը, Վասիլի Ուտկինը, Գեորգի Չերդանցևը, Նիկոլայ Վալուևը, Նոբել Առուստամյանը, Ռոման Գուտցայգը, Միխայիլ Պոլենովը, Արտաշես Սարգսյանը և այլ անձինք[3]։

«Բուքմեյքերների վարկանիշ» կայքում կա նաև բուքմեյքերական բիզնեսի նորությունների, բուքմեյքերական գրասենյակների բոնուսների, հանրագիտարանների բաժիններ։ Կայքն էջ ունի նաև «YouTube»-ում։

Գլխավոր խմբագիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սպարտակ Պետրոսյան (2015 թվականից ցայսօր)[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Betting Awards 2015 — «Լավագույն ինտերնետ պորտալ բուքմեյքերության մասին»[5]
  • Betting Awards 2016 — «Լավագույն ինտերնետ պորտալ բուքմեյքերության մասին»[6]
  • iGB Affiliate Awards 2017 —«Լավագույն օտարալեզու կայք»[7] անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պարույր Շահբազյանը՝ Forbes կայքում».
  2. «Պարույր Շահբազյանի հարցազրույցը».
  3. «Мегаобзор - о РБ».
  4. «ԲՌ-ի ղեկավարները».
  5. «Победители Betting Awards 2015».
  6. «Победители Betting Awards 2016». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.
  7. «Шорт-лист международной премии iGB Affiliate Awards 2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուքմեյքերների վարկանիշ» հոդվածին։