Բուրկինի
Բուրկինին (բուրկա + բիկինի,) լողազգեստմուսուլման կանանց համար։ Պատրաստված է 100% պոլիեսթերից[1], բաղկացած է երկու մասից, ունի ամուր կպչող գլխարկ և համապատասխանում է կանացի հագուստի բոլոր շարիաթի պահանջներին։ Բուրկինիի կտրվածքը նման է գիշերանոցի և ծածկում է կնոջ ամբողջ մարմինը, բացառությամբ ոտքերի, ափերի և դեմքի։ Կան նաև տարբերակներ ոչ միայն լողալու, այլև այլ մարզաձևերով զբաղվելու համար։
Բուրկինիի հետ կապված վեճը Ֆրանսիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին Ֆրանսիայում փորձ է արվել արգելել բուրկինին առանձին համայնքների մակարդակով (Նիս և Մենթոն՝ Լազուր ափ, Սիսկո՝ Կորսիկայում): Բուրկինի կրող կանանց դատապարտել են 38 եվրո վարչական տուգանքի։ Վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ բուրկինին հակասում է Ֆրանսիական Հանրապետության արժեքներին[2]: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես քննադատական դիրքորոշում ուներ բուրկինիի նկատմամբ[3]: Սակայն Ֆրանսիայի Պետական խորհուրդը բուրկինիի արգելքը ճանաչել է որպես մարդու իրավունքների խախտում[4] և կասեցրել է արգելքը ֆրանսիական մեկ համայնքում։ Սակայն, 2017 թվականին Մարսելի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել քաղաքային լողափերում բուրկինի կրելն արգելելու որոշումը[5]:
Բուրկինիի հետ կապված վեճը Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականին Հեռնեի (Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա) Պեստալոցիի մարզադահլիճը լողի դասերի համար գնել է 20 բուրկինի, քանի որ շատ մուսուլման աշակերտուհիներ կրոնական պատճառներով չեն հաճախում դրանց։ Այս որոշումը վեճերի տեղիք է տվել։ Ընտանիքի, կանանց և երիտասարդության հարցերով նախարար Ֆրանցիսկա Գիֆեյը աջակցել է այս նախաձեռնությանը։ Սակայն Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի կառավարության միգրացիայի հարցերով քարտուղար Սերապ Գյուլերը նշել է. «Երբ Սաուդյան Արաբիայում կանայք իրենց կյանքը վտանգում են ազատության մի կաթիլի համար, մենք՝ Գերմանիայում, չպետք է բուրկինի հագցնենք աղջիկներին։ Հանդուրժողականության այս թյուրըմբռնումը վերջ է դնում ազատագրմանը»[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Марина Тумовская. (2011 թ․ փետրվարի 16). «Бикини и буркини — разные цвета одной радуги» (ռուսերեն). Beauty Women. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 22-ին.
{{cite web}}: no-break space character in|title=at position 17 (օգնություն) - ↑ «Во Франции прошла акция протеста против ношения буркини». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Саркози пообещал запретить буркини во Франции». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Госсовет Франции признал запрет буркини нарушением прав человека». lenta.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Суд Франции признал право запрещать буркини». Sputnik Таджикистан (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Немецкие школы закупают буркини для занятий по плаванию». Germania One (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Германия спорит о буркини». euronews (ռուսերեն). 2018 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 22-ին.