Բուրգազադա
![]() | |
Տեսակ | կղզի և մահալե |
Երկիր | ![]() |
Վարչատարածքային միավոր | Փրինս կղզիներ |
Մասն է | Փրինս կղզիներ |
Երկարություն | 1,7 կմ |
Լայնություն | 1,6 կմ |
Մակերես | 1,5 կմ² |
Բնակչություն | 1587 մարդ |
![]() | |
![]() | |

Բուրգազ (Բուրգազադա, թուրքերեն՝ Burgazada կամ Անտիգոնի (հուն․՝ Αντιγόνη), Իշխանաց կղզիների մեծությամբ երրորդ կղզին, որը գտնվում է Մարմարա ծովում։ Վարչատարածքային առումով պատկանում է Ստամբուլի նահանգին։ 2008 թվականի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 1500 մարդ։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարչատարածքային առումով պատկանում է Ստամբուլի նահանգին և Իշխանաց կղզիներին։ Իրենից ներկայացնում է թմբային կղզի՝ 2 կիլոմետր ընդհանուր լայնությամբ։ Տարածքը կազմում է 1,5 կմ²։ Կղզու վրա արգելված է ավտոմեքենաների շարժը, բացառությամբ ծառայողական մեքենաների (ոստիկանություն, շտապ օգնություն), այդ իսկ պատճառով կղզու միակ փոխադրամիջոցը կառքն է։ Կղզի կարելի է հասնել Ստամբուլից՝ նավի միջոցով։ Կղզու ամենաբարձր կետը Քրիստոսի պիկն է, որն ունի 170 մետր բարձրություն[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Մակեդոնացու դիադոքոս Դեմետրիոս I-ը կղզու վրա կառուցել է նավահանգիստ և անվանել այն Անտիգոնի՝ ի պատիվ իր հոր Անտիգոն I Միաչքանու, ով ժամանակին եղել է Մակեդոնացու զորավարներից մեկը։ Թուրքերը գրավելով կղզին՝ այն անվանեցին Բուրգազադա կամ Բուրգազ, որը թուրքերեն նշանակում է ֆորտ (ծովային ռազմական ամրոց)։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Կղզու վրա է գտնվում Այա Յանի վանքը, որը կառուցվել է 876 թվականին։ Վանքը մի քանի անգամ փլուզվել է։ Վերջին անգամ վերակառուցվել է 1896 թվականին[2]։ Այստեղ են գտնվում նաև Քրիստոսի վանքը, Սբ. Գևորգի հոսպիտալը, Այազա սուրբ աղբյուրը։ Բուրգազադայի հանգստյան տունը համարվում է Ստամբուլի ամենահին հանգստյան տներից մեկը, որը կառուցվել է 1928 թվականին։ Կղզու միակ մզկիթը կառուցվել է 1953 թվականին՝ Կոստանդնուպոլսի անկման 500-ամյակի կապակցությամբ[2]։
Բուրգազադայում է ապրել թուրք հայտնի գրող և բանաստեղծ Սաիթ Ֆաիք Աբասըյանըքը, որի ստեղծագործությունների մեծ մասի գործողությունները տեղի են ունենում հենց կղզում։ Ներկայումս գրողի տանը գործում է թանգարան։ Կղզու բոլոր ռեստորաններում կանգնեցված է գրողի արձանը՝ ռաքըն ձեռքին։ Գրողի պատվին է անվանված նավահանգստի դիմաց գտնվող հրապարակը։
Ստամբուլի առաջին մասնավոր կենդանաբանական այգին կառուցվել է Բուրգազադայում[2]։
Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին անտառային հրդեհնեից հետո այրվել է կղզու անտառային զանգվածի մեծ մասը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ GEOnet Names Server — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Сайт Стамбула»։ Արխիվացված է օրիգինալից 2014-10-07-ին։ Վերցված է 2017-02-05
|