Բութան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Բուտանից)
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բութան (այլ կիրառումներ)
Բութան
འབྲུག་ཡུལ་
Druk Yul
Բութանի դրոշ Զինանշան
Flag of Bhutan.svg
Emblem of Bhutan.svg
Bhutan on the globe (Bhutan centered).svg
Կարգավիճակերկիր, ինքնիշխան պետություն և դեպի ծով ելք չունեցող պետություն
Ներառում էBumthang District, Chukha District, Dagana District, Gasa District, Haa District, Lhuntse District, Mongar District, Paro District, Pemagatshel District, Punakha District, Samdrup Jongkhar District, Samtse District, Sarpang District, Thimphu District, Trashigang District, Trashiyangtse District, Trongsa District, Tsirang District, Wangdue Phodrang District և Zhemgang District
Պետական լեզուձոնգքհա
ՄայրաքաղաքԹհիմփհու
Պետական կարգունիտար պետություն, սահմանափակ միապետություն, Պառլամենտական համակարգ և խորհրդարանական միապետություն
Օրենսդիր մարմինParliament of Bhutan
Երկրի ղեկավարJigme Khesar Namgyel Wangchuck
Կառավարության ղեկավարLotay Tshering
Ազգաբնակչություն753 947 մարդ (2013)[1]
Խտություն18 մարդ/կմ²
ՀիմնԴրուկ ցենդեն
Հիմնադրված էդեկտեմբերի 17, 1907 և 1949 թ.
Արժույթբութանի նգուլտրում
Կենտրոնական բանկRoyal Monetary Authority of Bhutan
Ժամային գոտիUTC+6
Հեռախոսային կոդ+975
Ինտերնետ-դոմեն.bt
Կոորդինատներ: 27°27′ հս․ լ. 90°30′ ավ. ե. / 27.450° հս․. լ. 90.500° ավ. ե. / 27.450; 90.500
bhutan.gov.bt

Բութան (ձոնգքհա՝ འབྲུག་ཡུལ་), Բութանի Թագավորություն, պետություն Հարավային Ասիայում՝ Հնդկաստանի և Չինաստանի միջև։ Երկրի տարածքում են Հիմալայների արևելյան լեռնաճյուղերը, որոնք կտրտված են Բրահմապուտրայի վտակների խոր հովիտներով։ Կլիման խոնավ մերձարևադարձային է։ Կան անտառներ, 4000 մետրից բարձր լեռնային մարգագետիններ են։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումն ունի սանսկրիտական ծագում․ կազմված է Բհյոթ՝ «Տիբեթ» և անուա՝ «վերջ» բառերի միացումից․ այսինքն նշանակում է «Տիբեթի սահման»։ Բհոթիա լեզվով երկիրը կոչվում է Դրուկ-Ցուլ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետության հիմնադիրը համարվում է լամա (բուդդայական քահանա) Նգավանգ Նամգյալը, որը 16-րդ դարի 2-րդ կեսին իրեն հռչակել է Բութանի թագավոր։ Երկիրը երկար ժամանակ եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը։ Անգլիացիները, հաստատվելով Հնդկաստանում, իրենց վերահսկողությունն են սահմանել Բութանի վրա։ Հնդստան թերակղզու անգլիական գաղութատիրության փլուզումից հետո՝ 1947 թվականին, ազատագրվել է նաև Բութանը։ Բութանում քաղաքական կուսակցություններն արգելված են։

Երկրի բնակչության 70%-ը բհոտիաներն են և նրանց ցեղակից խմբերը։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բութանի տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է։ Մշակում են բրինձ, բամբակենի, ցորեն, գարի։ Զբաղվում են անասնապահությամբ։ Արդյունահանում են երկաթ, ածուխ։ Կան թղթի, գործվածքների, գորգերի արտադրության ձեռնարկություններ։ Երկրում խստորեն պահպանվում են ազգային սովորույթները, այդ թվում՝ նաև ազգային տարազը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Bank databaseWB.
  2. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987: ISBN 5-545-00020-1