Բուվայսար Սայտիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուվայսար Սայտիև
Buwaisar Saytiev.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ` արական
Բնօրինակ անուն` Бувайсар Сайтиев
Ազգություն` չեչեն
Մասնագիտացում` ազատ ոճի ըմբշամարտ
Երկիր` Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ` մարտի 11, 1975 (42 տարեկան)
Ծննդավայր` Խասավյուրտ, Դաղստանի ԻԽՍՀ
Մարզիչ(ներ)` Դմիտրի Մինդիաշվիլի
Հասակ` 183 սմ
Քաշ` 74 կգ

Բուվայսար Համիդովիչ Սայտիև (ռուս.՝ Бувайсар Хамидович Сайтиев, մարտի 11, 1975({{padleft:1975|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:11|2|0}}), Խասավյուրտ, Դաղստան, Ռուսաստան), ազատ ոճի չեչեն ըմբշամարտիկ: Ամենաշատ տիտղոսներն ունեցող ըմբշամարտիկներից մեկը ազատ ոճի ըմբշամարտի պատմության մեջ։ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն (1996, 2004, 2008), աշխարհի վեցակի չեմպիոն (1995, 1997, 1998, 2001, 2003, 2005), Եվրոպայի վեցակի չեմպիոն (1996, 1997, 1998, 2000, 2001, 2006), Ռուսաստանի քառակի չեմպիոն, Կրասնոյարսկի Իվան Յարիգինի հիշատակին նվիրված առաջնության յոթակի հաղթող, Բարի կամքի խաղերի հաղթող (1998), Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուվայսար Սայտիևը ծնվել է 1975 թվականի մարտի 11-ին Խասավյուրտում: Ազատ ոճի ըմբշամարտով սկսել է զբաղվել 1982 թվականին, երբ դեռ վեց տարեկան էր։ Սկզբում պարապել է «Урожай» Կամավոր մարզական ընկերության մանկապատանեկան դպրոցում, ապա Պրոֆմիությունների մարզական կազմակերպությունում՝ մարզիչներ Ա. Հաշիմովի ու Վ. Իրբայխանովի մոտ։ Երբ Բուվայսար Սայտիևը 13 տարեկան էր, նրա հայրը մահացել է ավտովթարիվ։ Մայրը մենակ է պահել չորս որդիներին ու երկու դուստրերին։

Մարզական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականին Բուվայսար Սայտիևը դարձել է ԽՍՀՄ սպորտի վարպետ։ 1990 թվականին նա տեղափոխվել է սովորելու Նովոկուզնեցկի մարզական գիշերօթիկ դպրոցում։ 1991 թվականին դարձել է ԽՍՀՄ պատանեկան առաջնության (վերջինը պատմության մեջ) չեմպիոն։

Խասավյուրտում միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Կրասնոյարսկ, որտեղ գործում էր Ռուսաստանում ազատ ըմբշամարտի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը։ 1993 թվականին սկսել է պարապել ըմբշամարտի տարբեր ձևերի մարզական բարձրագույն վարպետության՝ Դ. Մինդիաշվիլու անվան դպրոցում։ Նրա մարզիչներն են եղել Դմիտրի Մինդիաշվիլին, Գ. Բախտուրիձեն ու Ս. Խաչիկյանը։

1995 թվականին Բուվայսար Սայտիևն առաջին անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում։ Հետագայում նա իր այդ հաջողությունը կրկնել է ևս հինգ անգամ (1997, 1998, 2001, 2003 և 2004 թվականներին)։ Եվրոպայի առաջնությունների հաղթող է դարձել 1996-2001 և 2006 թվականներին:

1996 թվականին Ատլանտայում անցկացվող Օլիմպիական խաղերի ժամանակ ոսկե մեդալ է նվաճել մինչև 74 կգ քաշային կարգում։ Այդ ժամանակ նա եղել է առաջին չեչենը, որ արժանացել է Օլիմպիական խաղերի ոսկե մեդալի, ինչպես նաև ամենաերիտասարդ ազատ ոճի ըմբշամարտիկը, որ դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն։ 1995-2000 թվականներին նա չի պարտվել ոչ մի մենամարտում։

2000 թվականին Բուվայսար Սայտիևը, որ չէր հասցրել լրիվ ապաքինվել վնասվածքներից հետո, Սիդնեյում պարտություն է կրել երկրորդ մրցաշրջանում։ 2004 թվականին նա Աթենքում դարձել է Օլիմպիական խաղերի չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով Ղազախստանի ներկայացուցիչ Գենադի Լալիևին։ 2008 թվականին Սայտիևը դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն՝ Պեկինի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալի արժանանալով մինչև 74 կգ քաշային կարգում։

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից Բուվայսար Սայտիևը հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ազատ ոճի ըմբշամարտիկը (1996, 1997, 1998, 2003, 2005)։ Նա Ռուսաստանի քառակի չեմպիոն է։

Պեկինի 2008 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոններին ու մրցանակակիրներին պետական պարգևների հանձնման արարողության ժամանակ (Կրեմլ). Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ Բուվայսա (Բուվայսար) Սայտիևը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշանով

Բուվայսար Սայտիևն ավարտել է Մախաչկալայի Բիզնեսի կառավարման ու իրավունքի պետական համալսարանը։ Դարձել է Ռուսաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի ավագը և Ռուսաստանի Դաշնության նախագահին կից ֆիզկուլտուրայի ու սպորտի հարցերով խորհրդի անդամ։

Ռուսաստանի զինված ուժերի փոխգնդապետ է։

2009 թվականի մայիսի 26-ին Բուվայսար Սայտիևը հայտարարել է, որ ավարտում է մարզական կարիերան[1]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուվայսար Սայտիևն օլիմպիական չեմպիոն Ադամ Սայտիևի ավագ եղբայրն է։

Ամուսնացած է։ Ունի երեք որդի և դուստր[2]:

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումների և 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում ունեցած մարզական մեծ նվաճումների համար[3],
  • Պատվո շքանշան (18 փետրվարի, 2006) - ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումների և մարզական մեծ նվաճումների համար[4],
  • Բարեկամության շքանշան (6 հունվարի, 1997) - պետությանը մատուցած ծառայությունների և 1996 թվականի XXVI Ամառային օլիմպիական խաղերում ունեցած մարզական մեծ նվաճումների համար[5],
  • Ախմատ Կադիրովի անվան շքանշան (Չեչնիա, 2009 թվական)[6],
  • «Ալ Ֆախր» II աստիճանի շքանշան (Ռուսաստանի մուֆթիների խորհուրդ, 2008 թվական)[7],
  • «Ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման գործում ունեցած ներդրումների համար» պատվո նշան
  • «Փառք» ազգային մարզական մրցանակի դափնեկիր «Հաղթելու կամքի համար» անվանակարգում,
  • 2007 թվականին պարգևատրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի «Ոսկե մարզաշապիկ» մրցանակով «Լավագույն մարզիկը ազատ ոճի ըմբշամարտի պատմության մեջ» անվանակարգում,
  • 2010 թվականի մայիսի 12-ին Բուվայսար Սայտիևին շնորհվել է Կրասնոյարսկի պատվավոր քաղաքացու կոչում,
  • Բուվայսար Սայտիևի պատվին անցկացվում են միջազգային առաջնություններ Բելգիայում (Վորիկեն[8] և Էյպեն[9] քաղաքներում) և Կրասնոյարսկում[10],
  • 2015 թվականին Էյպեն քաղաքում (Բելգիա) բացվել է «Սայտիև» ըմբշամարտի ակումբը[11]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Григоренко А. (27 мая 2009)։ «Лучший борец мира меняет спорт на веселую и интересную жизнь»։ Российская газета։ Վերցված է 2011-11-02 
  2. Бувайсар Сайтиев: «На тренировках порву любого!»
  3. Указ Президента Российской Федерации от 2 августа 2009 года № 885 «О награждении государственными наградами Российской Федерации»
  4. Указ Президента Российской Федерации от 18 февраля 2006 года № 126 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. Указ Президента Российской Федерации от 6 января 1997 года № 1 «О награждении государственными наградами Российской Федерации спортсменов, тренеров, работников физической культуры и спорта по итогам XXVI летних Олимпийских игр 1996 года»
  6. Бувайсар Сайтиев награждён орденом Кадырова
  7. В Совете муфтиев России чествовали олимпийских чемпионов
  8. Международный турнир по вольной борьбе среди юношей и юниоров на призы 3-кратного олимпийского Бувайсара Сайтиева
  9. 2-й Международный турнир в честь Бувайсара Сайтиева в Бельгии
  10. V Всероссийский турнир по вольной борьбе на призы Бувайсара Сайтиева
  11. Интервью президента БК «Сайтиев» радио BRF

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]