Բուսակերություն և կրոն
Բուսակերությունը մեծ դեր է խաղում հնդկական այնպիսի կրոններում, ինչպիսիք են հինդուիզմը, ջայնիզմը և բուդդայականությունը։ Ջայնիզմի հետևորդների համար բուսակերությունը պարտադիր պայման է։ Լայնորեն տարածված է նաև հինդուիզմի և մահայանա բուդդիզմի մեջ։ Իսկ աբրահամյան կրոններում ( հուդդայականություն, քրիստոնեություն, իսլամ) և սիկխիզմում բուսակերության նկատմամբ հստակ վերաբերմունք չկա։
Հինդուիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հինդուիզմի շատ հետևորդներ բացառապես բուսակերներ են և առաջնորդվում են ահիմսայի (ոչ բռնությանը) սկզբունքով[1]։ Հինդուիստները գնահատում են կենդանիների կյանքը` ընդունելով, որ տիեզերքի բոլոր կենդանի արարածների միջև գոյություն ունի կապ։ Հինդուիզմի բնութագրական առանձնահատկություններից մեկը կովի պաշտամունքն է։ Այդ պատճառով հինդուիստներից շատերը սննդամթերքում տավարի միս չեն օգտագործում։ Իսկ այլ մսամթերքի և ձկնեղենի կիրառումը կախված է նախապատվությունից և ճաշակից։
Հինդուիստների շրջանում բուսական սննդակարգին հետևելու աստիճանը կախված է բազմաթիվ հանգամանքներից։ Որպես կանոն` սննդակարգի խախտումը հինդուական հասարակության մեջ համարվում է սրբապղծություն և հղի է ընտանիքի և կաստայի խմբի համար բացասական հետևանքներով։ Անմաքուր և անընդունելի համարվող սննդամթերքի կիրառումը վատ է ընդունվում հինդուիստների կողմից։
Հինդուիզմի հետ սերտ կապված այուրվեդան և հարակից ճյուղերը մանրամասն բացատրում են սննդացանկում այս կամ այն սննդամթերքի օգտագործման հետևանքները։ Այուրվեդան ուշադրություն է դարձնում ոչ թե սննդամթերքի օգտագործումը ծիսական տեսանկյունից, այլ թե ի'նչ ազդեցություն կարող է ունենալ այն մարդու առողջության վրա։
Բուդդայականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուդդայանության մեջ բուսակերության հարցի շուրջ մշտապես վեճեր են ընթանում։ Բուդդայի օրոք միս ուտելը չէր արգելվում, բայց խիստ սահմանափակվում էր։ Բուդդայական վանականաններին ոչ միայն արգելվում էր սպանել կենդանիներին սննդի համար, այլև հող մշակել, քանի որ ենթադրվում էր, որ դա կարող է կենդանի արարածներին սպանելու պատճառ դառնալ։ Վանականներին միս ուտել թույլատրվում էր միայն այն դեպում, երբ կենդանին զոհաբերված էր ընտանիքի անդամներից մեկի համար, ոչ թե իր համար։
«Ջիվակասուտտում» խոսվում է այն մասին, որ վանականներին արգելվում է իրենց հյուրասիրած միսն ուտել երեք դեպքում. եթե տեսել, լսել կամ ենթադրում են, որ կենդանին սպանվել է հատուկ իրենց համար։ «Լանկավատարասուտրայում» ասվում է, որ Բոդհիսատտվան համարում է բոլոր կենդանի էակներին իր երեխաները, որի պատճառով չեն կարող մսակեր լիենել։ Ասվում է նաև, որ Բոդհիսատտվայի համար ընդունելի սնունդ է համարվում բրինձը, կանաչեղենը, ընդեղենը, գին, կարագը, մեղրը և շաքարը։
Սննդամթերքում մսի կիրառման բացասական հետևանքների մասին խոսվում է նաև մահայանիի մյուս սուտրաներում` «Մահապարինիրվանաասուտրայում», «Անգուլիմալասուտրայում», «Սադդհարմասմրիտյուուպաստխանասուտրայում»[2]։
Մահայանայի «Բրահմաջալասուտրայում» («Սուտրա Բրահմայի ցանցերի մասին», չշփոթել թերվանդիստական «Բրահմաջալասուտրայի հետ») շարադրված են Բոդհիսատտվայի երդումները, որոնցից 10-ը հիմնական երդումներն են, 48-ը` երկրորդական։ Երկրորդական երդումներից 3-րդը` «Չի կարելի ուտել միս», շատ ավելի ընդունելի է Հեռավոր Արևելքի բուդդայական երկրներում[3]։ Բոդհիսատտվական և տիբեթական երդումների թիվը տարբերվում են միմյանցից. տիբեթականում կան 18 հիմնական և 46 երկրորդական երդումներ։
Սակայն ոչ բոլոր բուդդայականներն են բուսակեր։ Այն երկրներում, որտեղ տարածված է թերավադա բուդդայականությունը, բուսակերությունը ցանկալի է, բայց միսը արգելված չէ։ Պատմականորեն, երբ ճապոնական ձկնորսական գյուղերի բնակիչները դարձան բուդդայականության հետևորդներ, չհրաժարվեցին ձկնորսությունից և ձուկ ուտելուց։ Հիմալայների բարձրլեռնային շրջանում դժվար է սննդի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ բանջարեղեն աճեցնել։ Այդ պատճառով տիբեթցիները ստիպված էին սնվելու համար որսալ կենդանիներ, բայց աշխատում էին որքան հնարավոր է քիչ որսալ։ Օրինակ, քանի որ մեկ եզնուղտի մսով կարելի է ավելի շատ մարդկանց կերակել, քան հավի մսով, տիբեթցիները նախընտրում էին որսալ մեկ եզնուղտ` մի քանի հավի փոխարեն։ Իմիջիայլոց, բուդդայական այլ համատեքստում խոշոր կենդանուն սպանելը ավելի մեծ մեղք էր համարվում, քան փոքր կենդանիներին։
Շատ արևմտյան բուդդայականներ նախապատվությունը տալիս են բուսակերությանը և կարծում են, որ բոլոր բուդդայականները պետք է հետևեն բուսական սննդակարգին։ Այս վերաբերմունքը ազդեց նաև Արևմուտքում ապրող տիբեթյան և այլ` ավանդաբար ոչ բուսակեր բուդդայականների վրա։ Ընդհանրապես, բուդդայականները աշխատում են չհետևել կարծրատիպային հայացքներին ինչպես այս, այնպես էլ այլ ոլորտներում` համարելով, որ դա կխանգարի հոգևոր առաջընթացին։ Մի խոսքով` բուսական սննդակարգին հետևելը յուրաքանչյուր բուդդայականի ընտրությունն է։
Սիկխիզմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիկխիստական վարքերի կանոնները արգելում են սննդում օգտագործել հալալ միս, այսինքն` մուսուլմանական սովորույթներով ընդունելի, մորթված միս։ Սիկխիստների մի մասը սա համարում է այլ ձևով մորթված կենդանիների միս ուտելու թույլտվություն, իսկ մյուսները` որպես մսի օգտագորման բացառում։ Սիկխիների հիմնական տեքստում` «Գուրու Գրանտխ Սախիբում», հստակ պատկերացում չի տրվում բուսակերության նկատմամբ սիկխինների վերաբերմունքի մասին։ Գուրու Նանակը մի շարք մեկնաբանություններ է տալիս հինդուիստական բրահմաների մսակերությանը՝ համարելով այն պղծություն։ Նա մասնավորապես նշում է, որ կյանքի հորձանուտում դժվար է ձերբազատվել այլ կենդանի արարածների նկատմամբ բռնություն գործադրելուց։ Սիկխիստական տեքստերում շարադրվում է նաև այն մասին, թե ինչպես էին ավելի ուշ շրջանում գուրուները զբաղվում որսորդությամբ և ուտում միս։
Փենջաբիի բնակչության մեծ մասը սննդում ավելի քիչ միս է օգտագործում, քան Արևմուտքում ապրող սովորական մարդիկ։ Հինդուիստների նման սիկխիստները, որպես կանոն, իրենց սննդակարգից բացառում են տավարի միսը։ Պատմականորեն դա արել են տնտեսական նկատառումներով. այդպիսով պահպանվում էր կովերի և ցուլերի գլխաքանակը, որի շնորհիվ գյուղացիները ապահովվում էին կաթով, նաև հողը վարելու և բեռները փոխադրելու հնարավորություն էին ունենում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Edwin F. Bryant Strategies of Vedic Subversion: The Emergence of Vegetarianism in Post-Vedic India // Paul Waldau, Kimberley Patton A Communion of Subjects: Animals in Religion, Science, and Ethics. — New York: Columbia University Press, 2006. — С. 194—203. — ISBN 0231136420.
- Morgan, Peggy; Lawton, Clive A. (2007), Ethical Issues in Six Religious Traditions (2nd ed.), Edinburgh: Edinburgh University Press, ISBN 0748623302
- Стивен Розен Вегетарианство в мировых религиях: Трансцендентная диета = Diet for Transcendence: Vegetarianism and the World Religions. — 3-е. — 2013. — 178 с. — ISBN 978-5-8205-0155-5
- Швачкина Л. А. Милосердие в индо-буддийской и конфуцианско-даосистской культурных традициях: монография. — Шахты: ГОУ ВПО «ЮРГУЭС», 2009. — 104 с. — ISBN 978-5-93834-556-0
- Святитель Тихон, Патриарх Московский и всея Руси. Вегетарианство и его отличие от христианского поста Արխիվացված 2020-02-09 Wayback Machine. М.: Новая книга, 1996. — 31 с. (Первое изд.: Архимандритъ Тихонъ (Беллавинъ). Вегетаріанство и его отличіе отъ христіанскаго поста // «Странникъ», духовный журналъ. — СПб.: Типографія С. Добродѣева, 1895. — Томъ I. — С. 487-499. )